Կանադական արկտիկ արշիպելագ
![]() | ||
Կոորդինատներ | 75° հս․ լ. 90° ամ. ե.HGЯO | |
Տեղագրություն | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
Երկիր | ![]() | |
Մակերես | 1,4 000 000 կմ2 | |
Բնակչություն | 14 000 մարդ մարդ | |
Կանադական արկտիկ արշիպելագ (անգլ.՝ Canadian Arctic Archipelago, ֆր.՝ Archipel arctique canadien, Կանադայում այն հաճախ անվանում են պարզապես Արկտիկ արշիպելագ), աշխարհի ամենամեծ (ավելին քան 1,4 միլիոն կմ²) արշիպելագներից մեկը, գտնվում է Կանադայի մայրցամաքային մասից հյուսիս։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզիների տարածքի հիմնական մասը պատկանում է Նունավուտ տարածքին, ավելի փոքր մասը հատկացվում է Հյուսիս-արևմտյան տարածքներին։ Կղզիները ընկած են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, միայն հարավարևելյան մասը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։
Արշիպելագի երեք կղզիները (Բաֆինի երկիր, Վիկտորիա և Էլսմիր) մտնում են աշխարհի տարածքով ամենամեծ կղզիների տասնյակի մեջ։ Կանադական կղզիներից ամենամեծ տասից ինը պատկանում են այս արշիպելագին։ Ընդհանուր առմամբ, Կանադական արկտիկ արշիպելագի կազմի մեջ են մտնում 36 563 կղզի, որոնցից 15-ը ունեն 10 հազար կմ²-ուց մեծ մակերես։
Գտնվում է մայրցամաքային ծանծաղուտում։ Օգտակար հանածոներից կան պղինձ, նավթ, գազ, երկաթ։ Կլիման արկտիկական է, արևելքում՝ ծովային, արևմուտքում ՛ ցամաքային։ Տարածված է բազմամյա սառածությունը (154 հզ. կմ2)։ Հյուսիսում՝ տիրապետում է արկտիկական անապատը, հարավում՝ տունդրան։ Առավել տարածված կենդանիներից են հյուսիսային եղջերուն, սպիտակ արջը, բևեռաղվեսը, ծովերում՝ փոկը, կետը։
Կղզիների կլիման չափազանց խիստ է, արկտիկական։ Ցածրադիր, ափամերձ տարածքները զբաղեցնում է տունդրան, իսկ բարձունքները ծածկված են արկտիկ անապատով։ Շատ հազվադեպ հանդիպում են թփուտներ։
Կղզիների մեծամասնությունը անմարդաբնակ են, բնակավայրերը կամ Էսկիմոսների գյուղակներ են, կամ զինվորական բազաներ, կամ բևեռային կայաններ։ Ընդհանուր բնակչությունը ընդամենը մոտ 14 հազար մարդ է։
Առավելագույն բարձրությունը 2616 մ (Բարբո պիկ) է ծովի մակերևույթից։
№ | Կղզի | Տարածք | Մակերես, կմ² |
Վայրը | Բնակչություն, մարդ (2001) | |
---|---|---|---|---|---|---|
աշխարհում | Կանադայում | |||||
1 | Բաֆինի երկիր | Նունավուտ | 507 451 | 5 | 1 | 9563 |
2 | Վիկտորիա | Նունավուտ | 217 291 | 9 | 2 | 1707 |
3 | Էլսմիր | Նունավուտ | 196 236 | 10 | 3 | 168 |
4 | Բանկս | Նունավուտ | 70 028 | 24 | 5 | 114 |
5 | Դևոն | Նունավուտ | 55 247 | 27 | 6 | 0 |
6 | Աքսել-Հեյբերգ | Նունավուտ | 43 178 | 32 | 7 | 0 |
7 | Մելվիլլ | Նունավուտ | 42 149 | 33 | 8 | 0 |
8 | Սաութհեմպտոն | Նունավուտ | 41 214 | 34 | 9 | 721 |
9 | Արքայազն Ուելսի կղզի | Նունավուտ | 33 339 | 40 | 10 | 0 |
10 | Սոմերսեթ | Նունավուտ | 24 786 | 46 | 12 | 0 |
11 | Բատերսթ | Նունավուտ | 16 042 | 54 | 13 | 0 |
12 | Պրինս-Պատրիկ | Նունավուտ | 15 848 | 55 | 14 | 0 |
13 | Քինգ-Վիլյամ | Նունավուտ | 13 111 | 61 | 15 | 960 |
14 | Էլեֆ-Ռինգնես | Նունավուտ | 11 295 | 69 | 16 | 0 |
15 | Բայլոտ | Նունավուտ | 11 067 | 72 | 17 | 0 |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզիների մեծ մասը անմարդաբնակ է։ Բնակավայրերը կամ էսկիմոսների ավաններ են, կամ ռազմական բազաներ, կամ էլ գիտահետազոտական կայաններ։ Բնակչությունը կազմում է 14000 մարդ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hans Frebold։ Geologie der Arktis. 1. Auflage. Band 1, Gebr. Borntraeger, Stuttgart 2004.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կանադական արկտիկ արշիպելագ կատեգորիայում։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 231)։ ![]() |