Ժոզեֆինա Բեյքեր
Ժոզեֆինա Բեյքեր ֆր.՝ Joséphine Baker | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 3, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի[4][5] |
Մահացել է | ապրիլի 12, 1975[1][3][6][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Pitié-Salpêtrière Hospital, Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[4][7] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | երգչուհի, vedette, կինոդերասանուհի, փողոցային կատարող, պարուհի, ջազ երաժիշտ, մոդել և դերասանուհի |
Ժանրեր | Կաբարե[9][10], Մյուզիք-հոլլ[11][12] և ֆրանսիական փոփ երաժշտություն[13][14][15] |
Երեխա(ներ) | Jean-Claude Baker? |
Պարգևներ և մրցանակներ | Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Ռազմական խաչ 1939—1945 թթ. և Դիմադրության շքանշան |
cmgww.com/stars/baker/ | |
Ժոզեֆինա Բեյքեր (անգլ.՝ Josephine Baker, ի ծնե՝ Ֆրիդա Ջոզեֆին ՄաքԴոնալդ, անգլ.՝ Freda Josephine McDonald, հունիսի 3, 1906[1][2][3][…], Սենթ Լուիս, Միսսուրի[4][5] - ապրիլի 12, 1975[1][3][6][…], Pitié-Salpêtrière Hospital, Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[4][7]), ամերիկյան և ֆրանսիական պարուհի, երգչուհի և դերասանուհի: Նրա պատվին՝ «Բեյքեր», կոչել են Վեներա մոլորակի խառնարաններից մեկը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոզեֆինա Բեյքերը ծնվել է ԱՄՆ-ում՝ Սենթ Լուիսում: Նա հրեական արմատներ ունեցող երաժիշտ, հարվածային գործիքներ նվագող Էդդի Կարսոնի և լվացարարուհի սևամորթ Քերրի ՄաքԴոնալդի ապօրինի դուստրն է: Աղջիկը մեծանում է շատ համեստ պայմաններում: 1907 թվականին ծնվում է Ժոզեֆինայի եղբայրը՝ Ռիչարդը: Դրանից հետո հայրը լքում է ընտանիքին: 1911 թվականին Ժոզեֆինայի մայրը ամուսնանում է երկրորդ անգամ: Այդ ամուսնությունից Բեյքերն ունենում է ևս երկու քույրեր: Ռիչարդի և Ժոզեֆինայի խորթ հայրը՝ Արթուր Մարտինը որդեգրում է նրանց: 1917 թվականի հուլիսի 2-ին Ժոզեֆինայի ընտանիքը սարսափ է ապրում. այդ օրը, ըստ տարբեր աղբյուրների, Սենթ Լուիսում մահացան հարյուրավոր մարդիկ: Այդ իրադարձությունները ցնցեցին Ժոզեֆինային: Արդյունքնում նա դարձավ ռասիզմի դեմ պայքարի մեծ ջատագովներից մեկը: Երբ ընդամենը 13 տարեկան էր, մայրը նրան կնության է տալիս Վիլլի Ուելսին, որը տարիքով մեծ էր Ժոզեֆինայից: 1919 թվականին կայացան նրա առաջին ելույթները «Տեատրե Բուկեր Ուաշինգթոն» (անգլ.՝ Booker Washington Theatre) թատրոնում՝ Սենթ Լուիսում: Ուելսի հետ ամուսնությունը տևեց ընդամենը մի քանի շաբաթ: 1921 թվականին Ժոզեֆինան կրկին ամուսնացավ. նրա ամուսինը այս անգամ երկաթուղու վագոնային ուղեկցորդ Վիլլի Բեյքերն էր: Վերջինիս հետ ամուսնալուծվեցին 1925 թվականին: Ի դեպ մինչև մահը Ժոզեֆինան կրեց երկրորդ ամուսնու ազգանունը:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործական կարիերան Ժոզեֆինայի մոտ սկսվեց 16 տարեկան հասակից: Նա այդ ժամանակ ելույթ ունեցավ Ֆիլադելֆիայի «Ստանդարտ թատրոնում» (անգլ.՝ Standard Theatre): Ավելի ուշ նա տեղափոխվեց Նյու Յորք։ Այստեղ աշխատանք գտավ մի վոդևիլում, որի հետ կես տարի շարունակ շրջագայեց ամբողջ երկրով մեկ: 1923 թվականից մինչև 1924 թվականը Ժոզեֆինան Նյու Յորքում «Shuffle Along» երաժշտական կատակերգությունում երգում էր խոռի կազմում: Հանդես էր գալիս նեգրուհու ռևյուով՝ «The Chocolate Dandies»: Նյույորքյան «Plantation Club» ակումբում ելույթներից հետո Ժոզեֆինան աշխատանք գտավ «La Revue Nègre»-ում: Սրա պրեմիերան տեղի ունեցավ Փարիզում, 1925 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Շանզ Էլիզեի թատրոնում»:
Իր պարով Ժոզեֆինան սրընթացորեն հմայեց փարիզյան հասարակությանը: Առաջին անգամ Ֆրանսիայի հասարակությունը ծանոթացավ չառլստոն պարի հետ: Դրա լավագույն մեկնաբանը հենց ինքը Ժոզեֆինան էր: Արտիստուհու համար ասում էին, որ նա այլևս գրոտեսկային սևամորթ պարուհի չէ, այլև իսկական «Սև Վեներա», ով երազներում հաճախ այցելել է պոետ Շառլ Բոդլերին: Հետագայում «La Revue Nègre» ներկայացումը ճանապարհորդեց դեպի Բրյուսել և Բեռլին: 1926-1927 թվականներին Ժոզեֆինա Բեյքերը դարձավ Ֆոլի Բերժերի աստղը: Իր հայտնի բանանային կիսաշրջազգեստով նա երկու ռևյու էր ներկայացնում հասարակությանը: Բեռլինյան հրաշալի ելույթներից հետո գերմանացի նուդիստները Ժոզեֆինային համարեցին ազատության սիմվոլը և հրավիրեցին ելույթներ ունենալ իրենց համայնքներում: Սակայն արիտիստուհին քաղաքավարի մերժեց նուդիստներին[16]: Հատկանշական է, որ Ժոզեֆինայի պարի մեջ տեսանելի էին հասլայի, չեչոտկայի, հիփ հոփի, բրեյքի բազում տարրեր, որոնք ի հայտ եկան տարիներ հետո միայն:

1926 թվականի ավարտին մեծ շքեղությամբ ու պերճանքով Ժոզեֆինա Բեյքերը ամուսնացավ: Նրա ամուսինը սիցիլիացի քարտաշ Ջուզեպպե Պեպիտո Աբատինոն էր: Վերջինս այդ ժամանակ ելույթ էր ունենում Ժոզեֆինայի հետ միասին:
Իր անհավանական պարի, զգեստների ու հանդերձավորման պատճառով Ժոզեֆինային արգելեցին հանդես գալ Վիեննայում, Պրահայում, Բուդապեշտում և Մյունխենում: Այս արգելանքը էլ ավելի հրապուրիչ ու պահանջված էին դարձնում Ժոզեֆինային հասարակության համար: «Ջուլիո Չեզարե» (Giulio Cesare) նավի վրա Ժոզեֆինան նույնպես ելույթ է ունեցել զանազան համարներով: Այստեղ հանդիպել է հայտնի ճարտարապետ ու նկարիչ Շառլ Էդուար լը Կորբյուզիեի հետ: վերջինս հիանում է նրանով ու նկարում: Որպես բնորդուհի Ժոզեֆինան հանդես է գալիս մերկ վիճակում: Այնքան տպավորված էր նրա տեսքով ու պարով, որ Շառլը նոր շինությունները կառուցեց՝ ոգեշնչված դրանցից: Իր ամենահայտնի կառույցներից մեկը՝ «Սավոյ» (ֆր.՝ Villa Savoye) վիլլան կառուցեց անմիջապես հանդիպումից հետո՝ տպավորված Ժոզեֆինայով:

Հարավային Ամերիկայոէմ և Արևելյան Եվրոպաոէմ հյուրախաղերից հետո Ժոզեֆինան առավել հաճախ սկսեց հանդես գալ որպես երգչուհի: Նրա ամենահայտնի երգերը դարձան՝ «J’ai deux amours», «Aux Îles Hawai» և «Pretty Little Baby»-ը: Որպես դերասան նա նույնպես մեծ հայտնիություն ստացավ: Խաղացել է մի շարք ֆիլմերի գլխավոր դերերում, զորօրինակ՝ «La Sirène des Tropiques» (1927 թվական), «Zouzou» (1934 թվական), «Tam-Tam» (1935 թվական): Նա արագորեն դարձավ զվարճանքի ժանրի ամենահաջողակ ամերիկուհին Ֆրանսիայում. և դա այն ժամանակ, երբ հետապնդվում էր սեփական հայրենիքում ռասիզմի հողի վրա
1937 թվականին Ժոզեֆինա Բեյքերին շնորհվեց ֆրանսիական քաղաքացիություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտիստուհին գտնվում էր Ֆրանսիայում և Հյուսիսային Աֆրիկայում: Ելույթ էր ունենում ֆրանսիացի զինվորների և սպաների համար: Աշխատում էր Դիմադրության շարժման և հետախուզության կազմում: Ժոզեֆինան ստանում է օդաչուի որակավորում, դառնում է լեյտենանտ: Պատերազմի ավարտից հետո պարգևատրվում է Դիմադրության և Ազատագրման մեդալներով, Զինվորական նշանով իսկ ավելի ուշ՝ 1961 թվականին պարգևատրվում է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։
1947 թվականին Ժոզեֆինան ամուսնանում է Ժո Բույոնի հետ, ով իր օրկեստրի ղեկավարն էր: Նրանք ապրեցին իրար հետ մինչև 1957 թվականը: Ամուսնալուծվեցին 1961 թվականին:
Ապրելով Ֆրանսիայում, ժոզեֆինան 1950-ական թվականներից սատարել է ԱՄՆ-ում «Քաղաքացիական շարժմանը»: Նա հանդես է եկել ռասիզմի դեմ պայքարով: Դրա հիանալի դրսևորումը կայացավ նրանում, որ Ժոզեֆինա Բեյքերը որդեգրեց 12 որբերի՝ մաշկի տարբեր գույն ունեցող: Այսպիսով նա ունեցավ ընտանիք և ապրեց Պերիգորի ռենեսանսի ժամանակների Միլանդ շատոյում՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: 1956 թվականին Բեյքերը հայտարարեց, որ թաղնում է բեմական կյանքը: Սակայն 1961 թվականին տոնեց իր վերադարձը իսկ 1973 թվականին հաջողությամբ ելույթ ունեցավ Քարնեջի հոլում:
1975 թվականի ապրիլի 8-ին կայացավ «Joséphine» շոուի պրեմիերան, որտեղ հայտնի պարուհին նշեց իր բեմական գործունեության հիսնամյակը: Շուտով Ժոզեֆինայի մոտ հայտնաբերվեց ուղեղի արյունազեղություն:
1975 թվականի ապրիլի 12-ին, վաթսունութ տարեկան հասակում, իր մահկանացուն կնքեց Ժոզեֆինա Բեյքերը:
Նա առաջին ամերիկուհին էր, ում հուղարկավորեցին զինվորական կարգով: Հուղարկավորված է Մոնակոյում:
Մեմուարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոզեֆինա Բեյքերը գրել է մի շարք կենսագրական գրքեր: Ամեն անգամ հրատարակել է նոր ու ձևափոխած տարբերակները՝ նվիրված անձնական կյանքին և կարիերային:
Կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թվականին էկրաններ բարձրացավ «Ժոզեֆինա Բեյքերի պատմությունը» ֆիլմը, որը նկարահանվել է HBO կողմից: Բեյքերի դերը կերտեց Լին Ուիտֆիլդը: Վերջինս դերի համար արժանացավ «Էմմի» մրցանակի, որպես «լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում» (դառնալով առաջին սևամորթ դերասանուհին այդ կատեգորիայում):
- «Եռյակը Բելվիլից» մուլտֆիլմի սկզբում կա Ժոզեֆինա Բեյքերի նմանակման տեսարանը:
- Վուդի Ալլենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմում գլխավոր հերոսը տեսնում է պարող Ժոզեֆինային:
- Դիսնեյյան անիմացիոն «Անաստասիա» ֆիլմում, երբ Սոֆիի երգի ներքո հերոսները զբոսնում են Ելիսեյան դաշտերում և Փարիզի այլ տեսարժան վայրերով, կարելի է տեսնել Ժոզեֆինա Բեյքերի կերպարը (ընձառյուծով տիկինը):
- Բեյքերի կերպարը հանդես է գալիս Ումբերտո Էկոյի «Թագուհի Լոանի խորհրդավոր հուրը» գրքի գլխավոր հերոսի հուշերում:
- Ժոզեֆինա Բեյքերին է նվիրված Boney M. երաժշտական խմբի «Everybody Wants to Dance Like Josephine Baker.» երգը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 http://www.nndb.com/people/705/000024633/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118506099 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/theater/show/42001/The-Sensational-Josephine-Baker/overview
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/01439680701443085
- ↑ Review/Design; When America Stole the Runway From Paris Couture
- ↑ http://www.zazzle.com/josephine+baker+posters
- ↑ http://www.zazzle.com/josephine+baker+art
- ↑ http://www.gettyimages.com/detail/news-photo/josephine-baker-american-artist-of-music-hall-sitting-in-news-photo/56227300
- ↑ http://bedazzled.blogs.com/bedazzled/2013/12/about-the-new-sandrose-reissue-on-guerssen-from-eden-to-rose-castles-made-of-sand-by-astro-mocker-.html
- ↑ http://www.barnesandnoble.com/w/paris-oh-que-jaime-paris/283829?ean=727031706922
- ↑ https://www.fye.com/s/product/2795475/Fernandel-Grandes-Chansons
- ↑ http://www.ebay.com/sch/i.html?_nkw=josephine+baker+signed
- ↑ Филипп Пушен, Ив Риу (Philippe Pouchain, Yves Riou)։ Блистательная Жозефина Бейкер / Josephine Baker En Couleur (Биографический фильм)։ Франция: Cinétévé / Lobster
|
- Հունիսի 3 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ապրիլի 12 մահեր
- 1975 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի երգչուհիներ
- Ֆրանսիացի երգչուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ֆրանսիացի պարուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Պատվո շքանշանի ասպետներ
- Աֆրոամերիկացիների իրավունքների շարժման ակտիվիստներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ