Եռյակը Բելվիլից (ֆր.՝ Les triplettes de Belleville, անգլ.՝ The Triplets of Belleville), անիմացիոն, նկարված մուլտֆիլմ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում 2003 թվականի մայիսի 18-ին։ Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1959-ից մինչ 1969 թվականներին (ֆիլմում երևում է Ֆրանսիայի նախագահ Շառլ դե Գոլի ելույթը հեռուտատեսությամբ, երբ նա ողջունում է «Տուր դե Ֆրանս»-ի մասնակիցներին)։
Մի երիտասարդ տղա դաստիարակվել է իր տատիկի՝ տիկին Սուզայի կողմից, ֆրանսիական մի գյուղաքաղաքում։ Վերջինս երեխային հեծանիվ է գնում և քաջալերում նրան, որ հաղթի Ֆրանսիայի հեծանիվային մրցավազքում։ Սակայն երիտասարդին առևանգում է մաֆիայի մի ավազակախումբ և տանում Բելվիլ քաղաք, որտեղ շահագործում են նրա հեծանվային ունակությունները հատուկ մշակված մոլեգին խաղերի համակարգով։ Իր հավատարիմ շուն ընկեր Բրունոյի հետ տիկին Սուզան որոշում է փրկել թոռնիկին։ Նրանք ընկերակցում են երաժիշտների մի խմբի, ովքեր երեսունականների հայտնի ջազային եռյակ են՝ Բելվիլյան եռյակ անունով։