Ռևյու
Արտաքին տեսք
Ռևյու (ֆր.՝ revue - բառացի՝ տեսություն), թատերական ներկայացում, որն իր մեջ միավորում է օպերայի, բալետի, կաբարե և վարիետե թատրոնների գծեր։
Ռևյուի ազդեցությամբ առաջացել է օպերետի հատուկ տարատեսակը՝ ռևյու օպերետը։ Ռևյուն ձևավորվել է 1830-ական թվականներին, Փարիզում։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, բացի Ֆրանսիայից, Ռևյուները մեծ տարածում են գտել նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում։
ԱՄՆ-ում եվրոպական նմուշների ազդեցությամբ ծագել է ժանրի ամերիկյան տարատեսակը «շոու» (show, բառացի՝ ներկայացում) անվամբ։ Ռևյուն սովորաբար բեմադրվում է մյուզիկհոլում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wolfgang Jansen։ Glanzrevuen der Zwanziger Jahre. Stätten der Geschichte Berlins, Band 25. Hentrich, Berlin 1987, ISBN 3-926175-34-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Revue». Theatre & Performance. Victoria and Albert Museum. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |