Չեչոտկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչոտկա

Չեչոտկա, պարի տարատեսակ, բնահատուկ առանձնահատկությունն է ռիթմիկ, հարվածային ոտքերի աշխատանքը (գնչուերենից «чячё» - «այո»՝ բառ, որը հաճախ հնչում է չեչոտկայի կատարման ժամանակ)։ Ուրիշ անվանում՝ ստեփ (անգլ.՝ step dance, step — «քայլ»)։ Որպես կանոն չեչոտկան կատարվում է հատուկ կոշիկներով, որոնց ներքևի մասում մետաղյա շերտ է խփված։ Ժանրի հիմնադիրները (Բիլլ Ռոբինսոն (անգլ.՝ Bill Robinson), Սեմի-Դեվիս կրտսեր, Նիկոլաս եղբայրներ (անգլ.՝ Nicholas Brothers) և ուրիշներ) նրանցով չէին օգտվում, վստահելով պինդ կոշկատակին և կաղնու հատակին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեչոտկան ծագում է տարբեր մշակույթների խառնուրդից, ամենից առաջ իռլանդական և աֆրոամերիկական պարային ավանդույթներից։ Հատկապես այն հայտնի է դարձել ԱՄՆ-ում, որտեղ հավաքվել է մշակութային ավանդույթների բազմություն և 19-20-րդ դդ. ծագեց նոր պար։

Ստեփի համար կոշիկներ

1930-1940 թթ. Հոլիվուդյան երաժշտական նկարների շնորհիվ ստեփը ձեռք բերեց մեծ համբավ։ Ֆրեդ Ասթերը, Փոուլ Դրեյպրը, Ռեյ Բոլջերը ժամանակակից պարերի էլեմենտներ և կլասիկ բալետի շարժումներ մտցրին չեչոտկայի մեջ, որը այլաձևեց և հարստացրեց պարի էսթետիկան։ Բնական ձևով ջազի մոդան մասսայականացրեց չեչոտկան, նրան նոր կերպարանք և ավելի դժվար ռիթմիկ ու մելոդիկ հիմք տալով։

1970-ականններին ստեփի հանդեպ հետաքրքրությունը վերածնվեց, ի շնորհիվ նրան, որ ԱՄՆ-ում վերահաստատվեցին հին մյուզիքլները, սկսեցին բացվել նոր պարային դպրոցներ։ Աշխարհի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը, որոնք կատարում են իռլանդական ստեփի տարատեսակներ, «Riverdance» խումբն է։

20-րդ դարի վերջում 21-րդ դարի սկզբում պարի կենտրոնը նորից դառնում է ԱՄՆ-ն, որտեղ աշխատում են Գրիգորի Հայնսը, Սեվիոն Գլովերը, Ջեյսոն Սեմուելս-Սմիթը և ուրիշներ։ Իր մասին հայտնեց «Tap Dogs» շոուն, փորձելով ստեփ պարի միջոցով փոխանցել ժամանակակից արդյունաբերական քաղաքի կենսակերպը։

ԽՍՀՄ-ում պարը պաշտոնապես ճանաչված չէր, բայց չեչոտկան ներկա է ֆիլմերում՝ «Կառնավալային գիշեր», «Ձմեռային գիշեր Գագռաներում», «Մենք ջազից ենք»։ Չնայած որ ԽՍՀՄ-ում պարը այդքան հայտնի չէր, համբավ օգտագործում էին չեչոտկայի սովետային կատարողներ Գուսակով եղբայրները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեչոտկա» հոդվածին։