Երկար նշանդրեք (ֆիլմ)
«Երկար նշանդրեք» (ֆր.՝ Un long dimanche de fiançailles, անգլ.՝ A Very Long Engagement), ֆրանսիական ռազմական մելոդրամա՝ նկարահանված ռեժիսոր Ժան-Պիեռ Ժոնեի կողմից Սեբաստյան Ժապրիզոյի համանուն վեպի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականին։
Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի Օպերատորի լավագույն աշխատանք և Նկարչի լավագույն աշխատանք անվանակարգերում։ Դրանից բացի ֆիլմն արժանացել է հինգ «Սեզարի» և մի շարք այլ մրցանակների։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Սոմմայի ճակատամարտի ժամանակ, ֆրանսիացի հինգ զինվորներ կանգնում են ռազմական դատարանի առաջ առավոտյան տեղի ունենալիք հարձակումից առաջ դիտմամբ իրենց մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։ Ռազմական դատարանը բոլորին դատապարտում է մահվան, և նրանց ազատ են արձակում երկու ռազմաճակատների միջև ընկած չեզոք գոտում՝ «Բինգոն մթնշաղում» առաջնադիրքի մոտ։ Դրանից հետո այդ հինգ զինվորների մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Այդ հինգ զինվորների՝ էկրանին հայտնվելու հերթականությամբ հինգերորդը Մանեկն է, ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ գեղեցկուհի Մաթիլդայի փեսացուն։ Աղջիկը չի հավատում, որ իր սիրելին մեռել է։ Նրա սիրտը հակառակն է վկայում։ Պատերազմի ավարտից հետո Մաթիլդան անցկացնում է սեփական հետաքննությունը՝ աստիճանաբար պարզելով, թե ինչ է տեղի ունեցել այն օրը «Բինգոն մթնշաղում» առաջնադիրքի մոտ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Օդրի Տոտու | Մաթիլդա |
Գասպար Ուլյել | Մանեկ |
Դոմինիկ Պինյոն | (Մաթիլդայի քեռին) | Սիլվեն
Շանտալ Նոյվիրտ | (Մաթիլդայի մորաքույրը) | Բենեդիկտ
Կլովիս Կորնյակ | Բենուա Նոտր-Դամ |
Ալբեր Դյուպոնտել | Սելեստեն «Ճանճ» |
Դենի Լավան | Ֆրանսիս Գինյար |
Ժան-Պիեռ Բեքեր | Էսպերանցա |
Դոմինիկ Բետենֆելդ | Անջելո Բասինյանո |
Մարիոն Քոտիար | Թինա Լոմբարդի |
Ջոդի Ֆոստեր | Էլոդի Գորդ |
Ժան-Պիեռ Դարուսեն | կապրալ Բենջամին Գորդ |
Ժերոմ Կիրխեր | Բաստոշ |
Ժյուլի Դեպարդիա | Վերոնիկ Պասավան |
Անդրե Դյուսոլե | Պիեռ-Մարի Ռուվեր |
Տիկի Օլգադո | Ժերման Լիս |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմում Մանեկը մի քանի անգամ փորագրում է (զանգի վրա, ժայռի վրա, չեզոք գոտում գտնվող ծառին) «МММ» տառերը, որոնք նշանակում են «Manech aime Mathilde», «Մանեկը սիրում է Մաթիլդային». ֆրանսերենում «aime» բառն արտասանվում է այնպես, ինչպես «M» տառը։ Ֆիլմի ռուսերեն թարգմանությունում Մանեկն ասում է «Манек — муж Матильды» («Մանեկը Մաթիլդայի ամուսինն է»), «Матильда — мечта Манека» («Մաթիլդան Մանեկի երազանքն է»), որպեսզի հնչյունները համապատասխանեն գրված տառերին։
- «Երկար նշանդրեք» ֆիլմը Ժան-Պիեռ Ժոնեի ու Օդրի Տոտուի երկրորդ համատեղ աշխատանքն է «Ամելի» հանրահայտ ֆիլմից հետո։ Այդ պատճառով էլ ֆիլմի ոչ պաշտոնական կարգախոսն է՝ «Ամելին գնում է կռվելու»։ Ֆիլմի պաշտոնական կարգախոսն է՝ «Երբեք բաց մի թող» (Never let go):
Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրեմիերաների ամսաթվերը նշված են ըստ IMDb կայքի տվյալների[11]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգերի ցանկը բերված է ըստ IMDb կայքի տվյալների[12]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ | |||
---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Մրցանակակիր |
2004 | Չիկագոյի կինոքննադատների միության մրցանակ | Օտարալեզու լավագույն ֆիլմ | |
Ֆլորիդայի կինոքննադատների խմբակի մրցանակ | Օտարալեզու լավագույն ֆիլմ | ||
2005 | Ամերիկայի կինեմատոգրաֆիստների միության մրցանակ | Օպերատորի լավագույն աշխատանք | Բրյունո Դելբոնել |
«Սեզար» կինոմրցանակ | Օպերատորի լավագույն աշխատանք | Բրյունո Դելբոնել | |
Հագուստի լավագույն դիզայն | Մադլին Ֆոնտեն | ||
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Ալին Բոնետո | ||
Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում | Մարիոն Քոտիար | ||
Ամենախոստումնալից դերասան | Գասպար Ուլյել | ||
Ֆորտ Ուերտի կինոքննադատների միության մրցանակ | Օտարալեզու լավագույն ֆիլմ | ||
Էդգար Ալան Պոյի մրցանակ | Լավագույն կինոֆիլմ | Ժան-Պիեռ Ժոնե (սցենար), Սեբաստյան Ժապրիզո (վեպ) | |
European Film Awards | Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Ալին Բոնետո | |
Կանզաս Սիթիի կինոքննադատների խմբակի մրցանակ | Օտարալեզու լավագույն ֆիլմ | ||
«Լյումիեր» մրցանակ | Լավագույն ռեժիսոր | Ժան-Պիեռ Ժոնե | |
Վանկուվերի կինոքննադատների խմբակի մրցանակ | Օտարալեզու լավագույն ֆիլմ | ||
World Soundtrack Awards | Լավագույն կոմպոզիտոր | Անջելո Բադալամենտի |
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանակարգերի ցանկ | |||
---|---|---|---|
Տարեթիվ | Մրցույթ | Մրցանակ | Ներկայացված |
2005 | «Օսկար» կինոմրցանակ | Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք | Ալին Բոնետո |
Օպերատորի լավագույն աշխատանք | Բրյունո Դելբոնել | ||
«BAFTA» կինոմրցանակ | Անգլիալեզու լավագույն ֆիլմ | Ֆրանսիս Բոեսպֆլագ, Ժան-Պիեռ Ժոնե | |
Critics Choice Award | Օտարալեզու լավագույն ֆիլմ | ||
«Սեզար» | Կնոջ լավագույն դերակատարում | Օդրի Տոտու | |
Լավագույն ռեժիսոր | Ժան-Պիեռ Ժոնե | ||
Լավագույն մոնտաժ | Էրվե Շնայդ | ||
Տարվա լավագույն ֆիլմ | Ժան-Պիեռ Ժոնե | ||
Լավագույն սաունդթրեք | Անջելո Բադալամենտի | ||
Լավագույն ձայն | Ժան Ումանսկի, Ժերար Արդի,<br /Վենսան Առնարդի | ||
Լավագույն ադապտացված կամ օրիգինալ սցենար | Ժան-Պիեռ Ժոնե, Գիյոմ Լորան | ||
European Film Awards | Կնոջ լավագույն դերակատարում | Օդրի Տոտու | |
Օպերատորի լավագույն աշխատանք | Բրյունո Դելբոնել | ||
Լավագույն մոնտաժ | Էրվե Շնայդ | ||
«Ոսկե գլոբուս» | Օտարալեզու լավագույն ֆիլմ | ||
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ | Օտարալեզու լավագույն ֆիլմ | ||
«Golden Reel Award» | Օտարալեզու ֆիլմի լավագույն ձայն | Ժերար Արդի, Լորան Կոսայան, Յաննիկ Վեռնե, Իգոր Թոմաս-Ժերար, Ալեքսանդր Վիդմեր, Սեդրիկ Դենուզ,<br /Մարիլենա Կավոլա | |
«Golden Satellite Award» | Օպերատորի լավագույն աշխատանք | Բրյունո Դելբոնել | |
Օտարալեզու լավագույն ֆիլմ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 europeanfilmawards.eu
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0344510/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.filmaffinity.com/es/film738255.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.metacritic.com/movie/a-very-long-engagement
- ↑ http://www.filmaffinity.com/en/film738255.html
- ↑ http://www.kinokalender.com/film5017_mathilde-eine-grosse-liebe.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://stopklatka.pl/film/bardzo-dlugie-zareczyny
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 8,24 8,25 8,26 8,27 8,28 8,29 8,30 8,31 8,32 8,33 http://www.imdb.com/title/tt0344510/fullcredits
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 9,27 9,28 9,29 9,30 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 10,0 10,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=verylongengagement.htm
- ↑ ««Долгая помолвка»: информация о релизах» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2009-12-27
- ↑ «Информация о наградах и номинациях» (անգլերեն)։ IMDb։ Արխիվացված օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 27 декабря 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Un long dimanche de fiançailles(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Երկար նշանդրեք»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Երկար նշանդրեք»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ռազմական ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆիլմեր Առաջին համաշխարհային պատերազմի մասին
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Գերմաներեն ֆիլմեր
- Ֆրանսիայում նկարահանված ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում