Ամելի
«Ամելի» (ֆր.՝ Le Fabuleux Destin d’Amélie Poulain` «Ամելի Պուլենի անհավանական պատմությունը»), 2001 թվականի ֆրանսիական ռոմանտիկ կատակերգություն, որ նկարահանվել է ռեժիսոր Ժան Պիեռ Ժյոնեի կողմից։ Ֆիլմի ֆրանսերեն անվանման բառացի թարգմանությունը՝ «Ամելի Պուլենի անսովոր ճակատագիրը»։
2010 թվականին Empire ամսագրի կազմած «Համաշխարհային կինոարտադրության 100 լավագույն ոչ անգլալեզու ֆիլմերի» ցանկում այն զբաղեցրել է երկրորդ տեղը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամելի Պուլենն իր մանկությունն անցկացրել է մտացածին աշխարհում ու մենակության մեջ։ Նա մշտապես երազում է և զրուցում իր հորինված ընկերոջ՝ կոկորդիլոսի հետ[29]։ Նրա հայրը՝ Ռաֆայել Պուլենը, սխալմամբ նրա մոտ ախտորոշում է սրտի արատ․ հայրը դստեր հետ քիչ ժամանակ էր անցկացնում, այդ պատճառով էլ ամենամսյա բժշկական զննության ժամանակ Ամելին հուզվում էր, ինչի հետևանքով նրա սիրտն սկսում էր արագ աշխատել։ Ամելին ստիպված էր տանը կրթություն ստանալ՝ զրկված լինելով մյուս երեխաների հետ շփման հնարավորությունից։
Ամելիի մայրը՝ Ամանդինա Պուլենը, զոհվել է․ Նոտր Դամից դուրս գալիս տաճարի տանիքից նրա վրա է ընկել կանադացի ինքնասպան-զբոսաշրջիկը։ Պուլենների այգում ստեղծվում է փոքրիկ դամբարան Ամանդինայի աճյունի համար։ Դառնալով չափահաս՝ Ամելին հեռանում է հայրական տնից։ Նա աշխատում է Մոնմարտրում՝ «Երկու ջրաղաց» սրճարանում։ Մի քանի անգամ նա փորձել է սիրային հարաբերություններ հաստատել տղամարդկանց հետ, սակայն նրա փորձերը «եղել են ոչ համոզիչ»։
Ամելին վառ երևակայություն ունի և կարողանում է ուրախանալ առօրյա մանրուքներով, օրինակ՝ ձեռքը լոբով պարկի մեջ մտցնելիս։ 1997 թվականի օգոստոսի 30-ին՝ արքայադուստր Դիանայի զոհվելու օրը[30], նրա կյանքը փոխվում է․ Ամելին իր տան լոգասենյակում պատահաբար գտնում է թաքստոց, որտեղ թիթեղյա տուփում պահված են անագե արձանիկներ, ապակե գնդիկներ ու մանկական այլ գանձեր։
Այդ ամենը պատկանել է անհայտ մի տղայի, որ նախկինում ապրել էր այդ բնակարանում։ Այժմ նա արդեն 50 տարեկան է։ Ամելին որոշում է տուփը վերադարձնել տիրոջը և մտածում է, որ եթե այդ արարքն իր մեջ որևէ զգացմունք արթնացնի, ինքն իր հետագա կյանքը կնվիրի մյուս մարդկանց երջանկության մասին հոգալուն։ Ամելին մեծ դժվարությամբ գտնում է տուփի տիրոջը և սպասում նրա արձագանքին։ Սրճարանում Ամելին լսում է նրա խոստովանությունը, թե նա երջանիկ է, որ ստացել է այդպիսի հուշ իր մանկությունից, և որոշել է մեկնել դստեր մոտ ու տեսնել թոռանը։
Դրանից հետո Ամելին սկսում է միջամտել այլ մարդկանց կյանքին։ Նա «Երկու ջրաղաց» սրճարանի աշխատակիցներից մեկին օգնում է գտնել իր սերն ի դեմս սրճարանի մշտական հաճախորդներից մեկի, ինչպես նաև վերադարձնում է հույսը իր հետ նույն շենքում բնակվող կնոջը՝ կեղծ նամակ ուղարկելով նրա ամուսնու անունից։ Ամելին վաղուց էր իր հորը խորհուրդ տալիս մեկնել ճանապարհորդության, սակայն նա չէր համարձակվում, և Ամելին իր ծանոթ ուղեկցորդուհուն խնդրում է հոր այգու թզուկին լուսանկարել աշխարհի տարբեր քաղաքների տեսարժան վայրերի ֆոնին և իրեն ուղարկել լուսանկարները։ Ուշանալով գնացքից՝ Ամելին մնում է գիշերելու մետրոյում։
Առավոտյան նա տեսնում է Նինո Կենկամպուային, որ ինչ-որ բան էր փնտրում ֆոտոխցիկներից մեկի տակ։ Հայացքներ փոխանակելուց հետո Ամելին փախչում է, իսկ Նինոն շարունակում է իր գործը։ Հետո Ամելին կրկին հանդիպում է նրան, որ կրկին ինչ-որ բան էր փնտրում ֆոտոխցիկի տակ։ Նինոն նկատում է մի մարդու ու վազում նրա հետևից՝ ճանապարհին գցելով ալբոմը, որ վերցնում է Ամելին։
Այդ ալբոմում սոսնձված են ճմռթված ու պատռված լուսանկարներ՝ անհաջող նկարները, որոնք դեն են նետել ֆոտոխցիկի հաճախորդները ու հավաքել է այդ մարդը։ Ալբոմում հաճախ է հանդիպում նույն մարդու լուսանկարը, որի դեմքը կարծես լինի առանց էմոցիաների։ Այդ մասին Ամելին պատմում է «Ապակե մարդուն», որ բնակվում էր նույն շենքում։ Նրանք միասին որոշում են պարզել, թե ով է այդ տարօրինակ լուսանկարներում պատկերված մարդը։ Ի վերջո պարզվում է, որ այդ մարդը նորոգում է ֆոտոխցիկները և լուսանկարվում փորձի համար, ինչից հետո պատռում է լուսանկարներն ու դեն նետում։
Պարզվում է, որ Նինոյին հետաքրքրում է նույն հարցը։ Ամելին Նինոյին է ուղարկում հուշումներ՝ իր լուսանկարը Զորրոյի դիմակով, սլաքներ ասֆալտի վրա և հանելուկներ։ Արդյունքում նա տղային տանում է այդ առեղծվածային մարդու մոտ, որ պատկերված էր լուսանկարներում։ Նինոն ու Ամելին հանդիպում են՝ իմանալով, թե ով ով է, և պարզվում է, որ նրանք ստեղծված են միմյանց համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդրի Տոտու – Ամելի Պուլեն
- Մատյո Կասովից – Նինո Կենկամպուա
- Ռյուֆյուս – Ռաֆայել Պուլեն
- Լորելա Կրավոտա – Ամանդինա Պուլեն
- Սերժ Մեռնել – Ռեմոն Դյուֆայել
- Ջամել Դեբբուզ – Լյուսիեն
- Կլոտիլդա Մոլե – Ջինա
- Քլեր Մորիե – մադամ Սյուզաննա
- Իզաբել Նանտի – Ժորժետա
- Դոմինիկ Պինոն – Ժոզեֆ
- Արտյուս դե Պենգերն – Իպոլիտո
- Իոլնադա Մորո – Մադլեն Ուոլլաս
- Յուրբեն Կանսելիա – Կոլինիոն
- Մորիս Բենիշու – Դոմինիկ Բրետոդո
- Անդրե Դյուսոլիե – հեղինակի խոսք
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Պիեռ Ժյոնեն ցանկացել է ֆիլմի գլխավոր դերում նկարահանել բրիտանացի դերասանուհի Էմիլի Ուոթսոնին (այստեղից էլ գլխավոր հերոսուհու անունը՝ Ամելի), որի վրա նա ուշադրություն էր դարձրել «Ճեղքելով ալիքները» ֆիլմի շնորհիվ։ Դերասանուհին նույնպես ցանկացել է կատարել այդ դերը, սակայն դա տեղի չի ունեցել երկու պատճառներով․ նա շատ վատ էր խոսում ֆրանսերեն և բացի այդ արդեն հաստատվել էր Ռոբերտ Օլտմենի «Գոսֆորդ պարկ» ֆիլմում նկարահանվելու համար (ֆիլմը թողարկվել է 2001 թվականին)։ Օրիգինալ սցենարից, որ հիմնականում գրվել էր Էմիլի Ուոթսոնի համար, մնացել է գլխավոր հերոսուհու անունը, որ հարմարեցվել է ֆրանսերենին, իսկ նրա հոր ազգությունը (անգլիացի) և վերջինիս բնակության վայրը (Լոնդոն) փոխվել են[29]։
Արտասովոր պատմությունները, որոնցով հարուստ է ֆիլմը, մեծ մասամբ ունեն իրական հիմքեր և վերցված են այն հավաքածուից, որ Ժյոնեն կազմել է 1974 թվականից ի վեր՝ գրի առնելով իր ծանոթների արտասովոր հուշերը[29]։ Նինոյի լուսանկարների հավաքածուն նույնպես ունի իրական նախատիպ․ այդպիսի հավաքածու ուներ ռեժիսորի ընկերը՝ սցենարիստ Միշել Ֆոլկոն[29] (եզրափակիչ տիտրերում նրան շնորհակալություն է հայտնվում)։ Իրական ալբոմը, սակայն ֆիլմում չի ցուցադրվում, քանի որ Ֆրանսիայում օրենքն արգելում է կինոֆիլմում ցուցադրել պատահական մարդկանց առանց նրանց թույլտվության․ լուսանկարների հավաքածուն կազմվել է անխոս դերակատարների նկարներից․ նրանց նստեցնում էին լուսանկարչական խցիկի դիմաց և խնդրում դեմքին տալ այս կամ այն արտահայտությունը կամ հաճախ պարզապես ասում էին․ «Օյ, իսկ ձեր կոշիկը կավճոտ է» կամ «Իսկ այդ ի՞նչ է Ձեր ճակատին» և այդ պահին լուսանկարում էին։
Այգու թզուկի մասին պատմության նախահիմքը նույնպես վերցված է Ժոնեի հավաքածուից։ Ամբողջ աշխարհով ճանապարհորդող թզուկի գաղափարը պատկանել է մի ավստրալացու, որ 1980-ական թվականների կեսերին, ճանապարհորդելով աշխարհով, իր հարևանին է ուղարկել լուսանկարներ, որոնցում պատկերված էր այդ հարևանի այգուց վերցված թզուկը։ 1990-ական թվականներին նմանատիպ լուսանկարները տարածում են գտել Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում։ Ճանապարհորդող թզուկի գաղափարն էլ ավելի մեծ տարածում է գտել ֆիլմի թողարկումից հետ․ այն օգտագործվել է մի շարք համակարգչային խաղերում, տեսահոլովակներում ու սերիալներում, ինչպես նաև հիմք է դարձել ամերիկյան զբոսաշրջային ընկերության գովազդային արշավի համար[29]։
Ամելիի սենյակի նկարները, ինչպես նաև հորինված կոկորդիլոսը, որի հետ ընկերություն է անում հերոսուհին, մտածել և ստեղծել է նկարիչ Մայքլ Սովան, որ մեծ ճանաչման է արժանացել ֆիլմի շնորհիվ[29]։
Ֆիլմի շնորհիվ ճանաչում է ձեռք բերել նաև կոմպոզիտոր Յան Թյերսենը։ Սակայն սկզբում Ժոնեն ֆիլմի երաժշտությունն ստեղծելու համար ցանկանում էր հրավիրել անգլիացի կոմպոզիտոր Մայքլ Նայմանին, սակայն չի կարողացել կապվել նրա հետ[29]։
Ֆիլմի շատ տեսարաններ նկարահանվել են Փարիզի փողոցներում (հատկապես Մոնմարտր շրջանում)։ Իրական են նաև ֆիլմում ցուցադրված բամզաթիվ վայրեր՝ «Երկու ջրաղաց» սրճարանը, բանջարեղենի առևտրի կետը, երկաթուղային կայարանը։ Սակայն այդ բոլոր վայրերը մաքրվել են գրաֆիտիից, աղբից ու փոշուց[29]։
Ֆիլմի բյուջեն կազմել է 77 մլն ֆրանկ (շուրջ 10 մլն դոլար)։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոթատրոնում Ամելին դիտում է երկու ֆիլմ՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Ժյուլ և Ջիմ» (այն էպիզոդում, երբ Ամելին շրջվում է ու նայում կինոդիտողներին) և Վինսենտ Մինելիի «Հոր փոքր շահաբաժինը» (այն էպիզոդում, երբ Ամելին ասում է, թե չի սիրում, որ ամերիկյան ֆիլմերում վարորդները չեն նայում ճանապարհին)[31]։
- Միոտանի մարդը, որ պարում է հեռուստատեսային հոլովակում, բլյուզ երգիչ Արթուր Ջեքսոնն է[32]։
- Սևամորթ կիթառահարուհին, որ երգում է հեռուստատեսային հոլովակում, Քույր Ռոզետա Թարպն է[33]։
- Այն տեսարանում, երբ Ամելիի հայրը խոսում է ծաղիկների մասին, նա մեջբերում է անում Սերժ Գենսբուրի «Le poinçonneur des Lilas» երգից[34]։
- Ֆիլմը նախապես կոչվել է «Էմիլի»[35]։
- Ամելիի դերն Օդրի Տոտուն ստացել է այն բանից հետո, երբ ֆիլմի ռեժիսորը տեսել է նրա նկարով ազդագիրը[36]։
- Իպոլիտ անունը հղում է Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի (1869) երկրորդական հերոս անհաջողակ փիլիսոփա Իպոլիտ Տերենտևի անվանը[34]։
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի հեղինակն է՝ Յան Թյերսեն։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «J’y Suis Jamais Allé» | 1:34 |
2. | «Les Jours Tristes (instrumental)» | 3:03 |
3. | «La Valse D’Amélie» | 2:15 |
4. | «Comptine d'un autre ete - L'apres midi» | 2:20 |
5. | «La Noyée» | 2:03 |
6. | «L’Autre Valse D’Amélie» | 1:33 |
7. | «Guilty» | 3:13 |
8. | «A Quai» | 3:32 |
9. | «Le Moulin» | 4:28 |
10. | «Pas Si Simple» | 1:53 |
11. | «La Valse D’Amélie (orchestra version)» | 2:00 |
12. | «La Valse Des Vieux Os» | 2:20 |
13. | «La Dispute» | 4:15 |
14. | «Si Tu N'Étais Pas Là (fréhel)» | 3:29 |
15. | «Soir De Fête» | 2:56 |
16. | «La Redécouverte» | 1:13 |
17. | «Sur Le Fil» | 4:24 |
18. | «Le Banquet» | 1:31 |
19. | «La Valse D’Amélie (piano version)» | 2:39 |
20. | «La Valse Des Monstres» | 3:40 |
Comptine d’un autre été: L’après-midi
[խմբագրել | խմբագրել կոդը]Comptine d’un autre été: L’après-midi ստեղծագործությունը հաճախ համարվում է Ռիխարդ Վագներինը Die Hochzeit, «Հարսանեկան քայլերգ» և այլխորագրերով, ինչպես նաև Դմիտրի Շոստակովիչինը «Ոտաբոբիկ կամրջի վրա» խորագրով[37]։ Այդ ստեղծագործության, ինչպես նաև ողջ ալբոմի հեղինակային իրավունքները պատկանում են Յան Թյերսենին[38]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար (2002)՝
- Օտարալեզու լավագույն ֆիլմ (անվանակարգ),
- Լավագույն օպերատոր — Բրյունո Դելբոնել (անվանակարգ),
- Լավագույն օրիգինալ սցենար — Ժան-Պիեռ Ժոնե, Գիյոմ Լորան (անվանակարգ),
- Լավագույն ձայն — Վենսան Արնարդի և այլք (անվանակարգ),
- Նկարչի / ձևավորողի լավագույն աշխատանք — Ալին Բոնետո, Մարի Լոր Վալլա (անվանակարգ),
- BAFTA (2002),
- Բրիտանական կինոակադեմիայի երկու մրցանակներ,
- «Սեզար» չորս մրցանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://web.archive.org/web/20200301175009/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/amelie.5641
- ↑ Unifrance — 1949.
- ↑ http://www.tasteofcinema.com/2015/20-great-magical-realism-movies-that-are-worth-your-time/2/
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 Unifrance — 1949.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Filmfront (норв.)
- ↑ Gortych A. Filmweb (польск.) — 1998.
- ↑ Elonet (фин.) — 2006.
- ↑ Kvikmyndir (իսլ.) — 1997.
- ↑ סרטים (երբ.) — 2002.
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 14,19 14,20 14,21 14,22 14,23 14,24 14,25 14,26 14,27 14,28 14,29 14,30 14,31 14,32 Filmow(բրազիլական պորտուգալերեն) — 2009.
- ↑ Դանիական ազգային ֆիլմագրություն
- ↑ Rivista del cinematografo (իտալ.) — Fondazione Ente dello Spettacolo, 1928. — ISSN 0035-5879
- ↑ http://www.nytimes.com/movies/movie/244109/Amelie/details
- ↑ 18,0 18,1 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 20,0 20,1 20,2 http://www.bbfc.co.uk/releases/amelie-montmartre-le-fabuleux-destin-damelie-poulain-2001
- ↑ 21,0 21,1 Metacritic — 2001.
- ↑ FilmAffinity — 2002.
- ↑ http://stopklatka.pl/film/amelia
- ↑ 24,00 24,01 24,02 24,03 24,04 24,05 24,06 24,07 24,08 24,09 24,10 24,11 24,12 24,13 24,14 24,15 24,16 24,17 24,18 24,19 24,20 24,21 24,22 24,23 24,24 24,25 24,26 24,27 24,28 24,29 24,30 24,31 24,32 24,33 http://www.imdb.com/title/tt0211915/fullcredits
- ↑ 25,0 25,1 25,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ tweet — 2006.
- ↑ https://www.transilien.com/fr/page-editoriale/histoire-et-anecdotes-du-rer-c
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 https://web.archive.org/web/20190306111411/https://www.europeanfilmacademy.org/2001.99.0.html
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 29,7 Малинина Ю. Из Парижа с любовью. По следам картины «Амели» // МКбульвар : журнал. — ЗАО «Полиграфический комплекс «Экстра-М»», 2011. — № 26 сентября — 2 октября 2011. — С. 64—65. — ISSN 1682-6930.
- ↑ Իրականում արքայադուստր Դիանան զոհվել է օգոստոսի 30-ին։
- ↑ «Ferdy on Films — Amélie» (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «A founding father of the Piedmont Blues» (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «About: Sister Rosetta Tharpe» (լեհերեն). 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ 34,0 34,1 «Did You Know? — Le fabuleux destin d'Amélie Poulain (2001)» (անգլերեն). IMDb. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Amelie Director, Jean-Pierre Jeunet – Je Voudrais Une Oscar» (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Одри Тоту».
- ↑ Шостакович / Главная / Классическая музыка в Интернете
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ամելի» ֆիլմի սաունդթրեքի կայքը (անգլ.)
- Ամելի(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելի» հոդվածին։ |
|
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2001 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Miramax ֆիլմեր
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կինոկատակերգություններ
- Ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1997 թվականին
- Մոնմարտր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1973 թվականին
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսերեն ֆիլմեր