Ռոբերտ Օլթմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոբերտ Օլտմենից)
Ռոբերտ Օլթմեն
անգլ.՝ Robert Altman
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 20, 2006(2006-11-20)[5][6][1][…] (81 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
Կրոնաթեիզմ
ԿրթությունWentworth Military Academy and College?, Southwest Early College Campus?, Rockhurst High School? և Southwest High School?
Ազդվել էՀովարդ Հոուքս
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, գրող, լիբրետիստ, թատերական ռեժիսոր, կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներRobert Reed Altman?
Կայքrobertaltman.com
 Robert Altman Վիքիպահեստում

Ռոբերտ Օլթմեն (անգլ.՝ Robert Bernard Altman; փետրվարի 20, 1925(1925-02-20)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4] - նոյեմբերի 20, 2006(2006-11-20)[5][6][1][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, նաև պրոդյուսեր։

Միակ ամերիկացի ռեժիսորն է, ով ստացել է եվրոպական Ոսկյա արմավենու ճյուղ, Ոսկե առյուծ և Ոսկե արջ հեղինակավոր մրցանակները։ Արժանացել է նաև ամերիկյան ամենահեղինակավոր կինոմրցանականերին՝ Օսկար, Ոսկե գլոբուս, BAFTA և Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ։

Մարտին Սկորսեզեյի, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի, Սեմ Պեկինպայի, Վուդի Ալլենի, Սթենլի Կուբրիկի և Ռոման Պոլանսկու հետ միասին համարվում է Նոր Հոլիվուդի խոշորագույն ռեժիսորներից մեկը։

Մոտ 80 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսոր է, որոնցից առավել նշանավորներն են «Ռազմադաշտային հոսպիտալը», «ՄակՔեյբը և միսիս Միլլերը» վեսթերնը (ընգրկված է ամերիկյան 10 լավագույն վեստեռնների ցանկում), «Նեշվիլլ», «Երեք կանայք», «Վինսենթ և Թեո», «Խաղացողը», «Բարձր նորաձևություն», «Բժիշկ Թ.- ն և նրա կանայք», «Գոսֆորդ-Պարկ»։

Ռոբերտ Օլթմենը ծնվել է Հելեն Մեթյուզի և Բեռնարդ Կլեմենտ Օլթմենի ընտանիքում, հայրը հարուստ ապահովագրական գործակալ և սիրողական մակարդակի խաղացող էր, ով ուներ գերմանական, անգլիական և իռլանդական արմատներ[8][9]։ Օլթմենը ստացել է կաթոլիկ դաստիարակություն[10]։

1943 թվականին ավարտել է Վենտվորտի (Լեքսինգտոն, Միսսուրի նահանգ) ռազմական ուսումնարանը, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմում որպես օդաչու։

Պատերազմի վարատից հետո սկսել է գրել սցենարներ, մասնավորապես նար սցենարով Ռիչարդ Ֆլեյշերը 1948 թվականին նկարահանել է «Թիկնապահը» նուրա ժանրի ֆիլմը։ Ապրելով Նյու Յորքում որպես ապրուստի միջոց սկսել է գրել[11]։

1999 թվականին ընտրվել է Ամերիկայի արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ[12]։

Մահացել է 2006 թվականին 81 տարեկան հասակում Լոս Անջելեսի «Սիդարզ-Սինայ» բժշկական կենտրոնում, Լեյկեմիա հիվանդությունից։ Մահվանից մի քանի ամիս առաջ պարգևատրվել է Օսկար մրցանակի կինոարվեստում ունեցած բացառիկ նվաճումների համար։

Ռեժիսոր Պոլ Թոմաս Անդերսոնը Ռոբերտ Օլթմենին է նվիրել իր «Նավթ» ֆիլմը (There Will Be Blood, 2007 года)[13]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Syska, Rafal (2008). Keep the Distance. The film world of Robert Altman. Cracow: Rabid. ISBN 978-83-60236-36-9.
  • Patrick McGilligan. Robert Altman: Jumping Off the Cliff. St Martins Pr; 1st ed edition, 1989
  • Robert Altman, David Sterritt. Robert Altman: Interviews (Conversations With Filmmakers). University Press of Mississippi; 2000
  • Robert Phillip Kolker. A Cinema of Loneliness: Penn, Stone, Kubrick, Scorsese, Spielberg, Altman. Oxford University Press; 3rd edition, 2000
  • Jan Stuart. The Nashville Chronicles: The Making of Robert Altman's Masterpiece. Limelight Editions; 1st Limelight ed edition, 2003

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Barson M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11850231X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2006/11/21/movies/22altmancnd.html
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. Lemons, Stephen. «Robert Altman». Salon.com. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. The Daily Telegraph (2006 թ․ նոյեմբերի 22). «Robert Altman, 81, Mercurial Director of Masterworks and Flops». The New York Sun. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. «The Religious Affiliation of Robert Altman». Adherents.com. 2005 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. «Человеческая комедия: 7 главных фильмов Роберта Олтмена». Вечерняя Москва (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  12. «Book of Members, 1780–2010: Chapter A» (PDF). American Academy of Arts and Sciences. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  13. International Film Guide: The Definitive Annual Review of World Cinema / Smith, Ian Haydn. — London: Columbia University Press, 2008. — С. 316. — ISBN 978-1-905674-61-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Օլթմեն» հոդվածին։