Ժան-Պիեռ Ժոնե
| Ժան-Պիեռ Ժոնե | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 3, 1953[1][2][3][…] (72 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Le Coteau, Ֆրանսիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0000466 |
| jpjeunet.com | |
Ժան-Պիեռ Ժոնե (սեպտեմբերի 3, 1953[1][2][3][…], Le Coteau, Ֆրանսիա), ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Համբավվել է հատկապես « Կորած երեխաների քաղաք», «Դելիկատես» և «Ամելի» ֆիլմերով։
Կյանքը և գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Պիեռ Ժոնեն ծնվել է Ռուանում՝ Լուառ, Ֆրանսիա։ Նա իր առաջին տեսախցիկը ձեռք է բերել 17 տարեկանում։ Հենց այդ տարիքում՝ անիմացիա սովորելիս, նա նկարեց իր առաջին ֆիլմերը։ Նա ընկերացավ դիզայներ և երգիծական գրքույկների հեղինակ Մարկ Կարոյի հետ, որը դարձավ իր գործընկերը։ Միասին Ժոնեն և Կարոն նկարահանեցին բազմաթիվ անիմացիաներ։ Նրանց առաջին խաղարկային կինոնկարը «The Bunker of the Last Gunshots»-ն էր՝ Կարճամետրաժ ֆիլմ|կարճամետրաժ կինոնկար], որը պատմում է ապագա աշխարհում գտնվող զինվորականների մասին։ Ժոնեն նաև նկարահանել է շատ գովազդներ և երաժշտական հոլովակներ։ Ժոնեի և Կարոյի առաջին լիամետրաժ կինոնկարը «Դելիկատես»-ն է (1991 թ.)։ Այն մի մելանխոլիկ կատակերգություն է, որը տեղի է ունենում մի աշխարհում, ուր սովն էր տիրում։ Հաջորդը « Կորած երեխաների քաղաք»-ն էր։ Այն ֆիլմ է մի խելագար գիտնականի մասին, ով գողանում է երեխաների երազները, որպեսզի ինքը հավերժ ապրի։ Ժոնեն այնուհետև նկարեց « Ամելին» (2001 թ.)։ Այդ կինոնկարը շարունակում էր նախորդող ֆիլմերի սյուռեալիստական տրամադրությունը, սակայն այն ավելի ուրախ էր և նրա մեջ ավելացվել էին ռոմանտիկ և երգիծական տարրեր։ Այս ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով հաճույք է ստանում ուրիշներին լավություն անելիս, սակայն ինքը չի կարողանում գտնել իր իսկական սերը։ Ֆիլմը շատ մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։ 2004 թ-ին Ժոնեն թողարկեց «Երկար նշանդրեք»-ը, որը Սեբաստիան Ժապրիսոտի վեպի վրա էր հիմնված։ Այն պատմում էր մի կնոջ մասին, ով իր սիրեցյալին էր փնտրում Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2016
- ↑ https://gpi.noosfere.org/gpi-1983/
- 1 2 3 https://web.archive.org/web/20180627230926/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2001.72.0.html
- ↑ https://www.academie-cinema.org/evenements/ceremonie-des-cesar-2002/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Պիեռ Ժոնե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆրանսիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի կինոռեժիսորներ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ֆրանսիացի ռեժիսորներ
- Ֆրանսիացի պրոդյուսերներ
- Ֆրանսիացի գրողներ