Դենի Լևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենի Լևան
ֆր.՝ Denis Lavant
Denis Lavant Deauville 2010.jpg
Ծնվել էհունիսի 17, 1961(1961-06-17)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներԱրվեստների և գրականության շքանշանի ասպետ

Դենի Լևան (ֆր.՝ Denis Lavant, հունիսի 17, 1961(1961-06-17)[1][2], Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի դերասան: Հայտնի է որպես ռեժիսոր Լեոս Կարաքսի «Ալտեր էգո» և նկարահանվել է նրա համարյա բոլոր ֆիլմերի գլխավոր դերերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևանը ծնվել է Փարիզի Նյոյի-սյուր-Սեն արվարձանում (Օ-դը-Սեն դեպարտամենտ)։ 1982 թվականին սկսել է նկարահանվել կինոյում։ 1983 թվականին նրան նկատել է ռեժիսոր Լեոս Կարաքսը, ով փնտրում էր դերասան իր առաջնաելույթային՝ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմի գլխավոր դերում նկարահանելու համար։ Լևանը նաև խաղացել է ռեժիսորի հաջորդ երկու ֆիլմերում՝ «Վատ արյուն» (1986) և «Սիրեկանները Նոր կամրջից» (1991). երկու ֆիլմերում էլ նրա խաղընկերը եղել է Ժյուլիետ Բինոշը: «Սիրեկաններ Նոր կամրջից» ֆիլմում դերակատարման համար ներկայացվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի լավագույն դերասանի համար։ Կարաքսի երեք ֆիլմերում Լևանը կրել է Ալեքս անունը, որ ռեժիսորի իրական անունն է[3]:

1999 թվականին Լևանը կատարել է Կլեր Դենիի «Գեղեցիկ աշխատանք» ֆիլմի գլխավոր դերը, որը կարելի է համարել 90-ականների ֆրանսիական կիեմատոգրաֆիայի գագաթնակետը[4]: 2007 թվականին խաղացել է Չարլի Չապլինի նմանակի դերը ամերիկացի ռեժիսոր Հարմոնի Կորինայի «Պարոն Մենակություն» ֆիլմում։ Այդ ֆիլմի համար դերասանն ստիպված է եղել անցնել անգլերենի դասընթացներ[5]: 2008 թվականին Լևանը նկարահանվել է Լեոս Կարաքսի «Տոկիո» ֆիլմում։ Լևանի կերպարը խոսում էր անհայտ լեզվով և ապրում էր քաղաքային կոյուղում, որտեղից հազվադեպ էր դուրս գալիս, որպեսզի հարձակվի մարդկանց վրա։

Քանի որ Դենի Լևանը նախկինում եղել է ակրոբատ և ունի ճկուն մարմին, նա ֆիլմերում հաճախ կատարում է պարային համարներ[5][6]: «Սիրեկանները նոր կամրջից» ֆիլմի համար նա սովորեց ոչ միայն ակրոբատիկ շարժումներ, այլ նաև կրակ կուլ տալ[7][8]։

Դենի Լևանը նաև ելույթ է ունեցել թատրոնի բեմում և արժանացել է բավականին շատ դրական գնահատականների։

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1982 Ստվեր լողափում L’ombre sur la plage Մատյո
1982 Թշվառները Les misérables Մոնպարնաս
1983 Սեր առաջին հայացքից Coup de foudre Զինծառայող
1983 Վիավորված մարդ L'Homme blessé
1983 Paris ficelle Paris ficelle
1983 Au-delà de minuit Au-delà de minuit
1984 Viva la vie Viva la vie Սուրհանդակ
1984 Տղան հանդիպում է աղջկան Boy Meets Girl Ալեքս
1985 Գնալ, վերադառնալ Partir, revenir հաճախորդ
1985 Hôtel du siècle Hôtel du siècle արձան
1986 Cinéma 16 Cinéma 16 Ժան Պիեռ
1986 Վատ արյուն Mauvais sang Ալեքս
1987 L'étendu L'étendu
1988 Կոմիսար Մերգեի հետաքննությունը Les Enquêtes du commissaire Maigret փոքրիկ Լուի
1989 Un tour de manège Un tour de manège Բերվիլ
1989 Մոնան և ես Mona et moi Պիեռ
1991 Սիրեկանները նոր կամրջից Les amants du Pont-Neuf Ալեքս
1991 Դա հրաշալի է C'est merveilleux
1992 Drôle d'immeuble Drôle d'immeuble
1993 De force avec d'autres De force avec d'autres Դենի
1993 Fuis la nuit Fuis la nuit
1994 Շախմատի խաղ La Partie d'échecs Մաքս
1995 Թշնամի L'ennemi
1995 Ակնհայտ է՝ ես սիրում եմ քեզ Visiblement je vous aime Դենի
1997 Վայրի կենդանիներ 야생동물 보호구역 Էմիլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #13154117X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Плахов, А. С. Лео Каракс. Все еще молодой, все еще безумный // Всего 33. Звезды мировой кинорежиссуры. — Винница: АКВИЛОН, 1999. — С. 193. — 464 с. — ISBN 966-95520-9-5
  4. Beau Travail | BFI | British Film Institute
  5. 5,0 5,1 Catier Louise (19 марта 2008)։ «Mister Lonely: Interview with actor Denis Lavant»։ FranceinLondon.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-18-ին։ Վերցված է 2012-10-24 
  6. Lim Dennis (25 мая 2012)։ «Cannes Film Festival: The Actor as Literal Shape-Shifter»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-18-ին։ Վերցված է 2012-10-24 
  7. Плахов, А. С. Лео Каракс. Все еще молодой, все еще безумный // Всего 33. Звезды мировой кинорежиссуры. — Винница: АКВИЛОН, 1999. — С. 197. — 464 с. — ISBN 966-95520-9-5
  8. Плахов, А. С. Лео Каракс. Все еще молодой, все еще безумный // Всего 33. Звезды мировой кинорежиссуры. — Винница: АКВИЛОН, 1999. — С. 195. — 464 с. — ISBN 966-95520-9-5