Լեոս Կարաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Լեոս Կարաքս
ֆր.՝ Leos Carax
Leos Carax Cannes 2012.jpg
Ծնվել է նոյեմբերի 22, 1960(1960-11-22) (57 տարեկան)
Ծննդավայր Սյուրեն[1][2][3]
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություն կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, քննադատ, կինոքննադատ և կինոդերասան
Ամուսին(ներ) Եկատերինա Գոլուբեվա
Համատեղ ապրող(ներ) Ժուլիետ Բինոշ
Պարգևներ և մրցանակներ Louis Delluc Prize

Լեոս Կարաքս, ինչպես նաև Լեո Կարաքս (ֆր.՝ Leos Carax, իրական անունը` Ալեքս Քրիստոֆ Դյուպոն ֆր.՝ Alex Christophe Dupont[4][5], նոյեմբերի 22, 1960(1960-11-22), Սյուրեն[1][2][3]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Կաննի կինոփառատոնի մասնակից, Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր, Սեզարի երկու անգամ առաջադրված, «Ոսկե ընձառյուծ» Լոկարնոյի կինոփառատոնի պատվավոր մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքս Դյուպինը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 22-ին փարիզյան Սյուրեն արվարձանում` ֆրանսիացու և ամերիկուհու ընտանիքում[4]: Նրանց կողմից ընտրված անագրաման կազմված է Ալեքս և Օսկար բառերից և միացնում է ռեժիսորի և «երազանքների ֆաբրիկայի խորհրդանիշը»[6]: 16 տարեկան հասակում Կարաքս թողել է դպրոցը և տեղափոխվել Փարիզ, որտեղ հաճախել է ֆրանսիական սինեմատիկա և կինոյի մասին լեկցիաներ լսել Փարիզի երրորդ Նոր Սորբոնի համալսարանում[4][6], գրել «Կայե դյու սինեմայի» համար։ Կինոյում առաջին քայլերն արել է երկու կարճամետրաժ ֆիլմերով` La fille rêvée (1977) և Strangulation Blues (1980)[4]:

Կարաքսը կինոներ նկարել և ուսումնասիրել սկսել է գրեթե միաժամանակ` 16-17 տարեկան հասակում։ Երիտասարդ հասակում նա լրջորեն հետաքրքրվում էր համր ֆիլմերով, ծանոթանում 1920-30-ական թվականների ռուս և ամերիկացի ռեժիսորների արվեստներին, ովքեր նրան ամենից հոգեհարազատ էին և ֆրանսիական նոր ալիքի կինեմատոգրաֆիային, որը նրա վրա մեծ ազդեցություն թողեց։ Արդեն 25 տարեկան հասակում Կարաքսը դադարեց ֆիլմեր դիտել, քանի որ «նա իր համար ոչ մի նոր բան չէր գտնում»[7]:

Կարաքսի առաջին լիամետրաժ ֆիլմը դարձավ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմը (1984), որում նկարահանվել է իր ընկերուհին` Միրա Պերյեն։ Գլխավոր հերոսի դերի համար Կարաքսը հրավիրեց այդ ժամանակ գործազուրկ Դենի Լավանին, ով իր բարեկամն էր և ով դարձավ ռեժիսորի ալտեր-էգոն։ «Ալեքսի մասին եռապատման»-ի մնացած երկու մասերում` «Պիղծ արյուն» (1986) և «Սիրեկաններ Նոր կամրջից» (1991) ֆիլմերում, գլխավոր հերոսուհու դերը հասավ Կարաքսի նոր մուսային` Ժուլիետ Բինոշին, ում հետ սիրավեպն ավարտվեց «Սիրեկանների» նկարահանումների ավարտից հետո։

Կարաքսի նոր մուսան դարձավ դերասանուհի Կատերինա Գոլուբևան։ Նա խաղում էր գլխավոր դերը իր «Պոլա X» դրամայում (1999), որը նկարված է Հերման Մելվիլի «Պիեր կամ երկակիություններ» գրքի մոտիվներով։ Այդ կինոնկարից հետո Կարաքսի արվեստի մեջ հայտնվեց բազմամյա դադար։ Երկարատև դադարի ժամանակ վերցված հարցազրույցի մեջ նա ասում է, որ «իրեն ո՛չ ռեժիսոր է համարում, ո՛չ կինեմատոգրաֆ» և որ «հոգում նա իսկական երգիչ, կոմպոզիտոր, ռոք աստղ է, ինչպես Դեյվիդ Բոուին»[7]:

Երբեմն Կարաքսը հանդես է գալիս որպես դերասան այլ ռեժիսորների ֆիլմերում։ Մասնավորապես, նա հայտնվել է Ժան Լյուկ Գոդարի «Լիր արքա» ֆիլմում (Այս դերով նա շատ էր հպարտանում, քանի որ հիանում էր այդ ռեժիսորով[7]) և Հարմոնի Կորինի «Միստեր միայնություն» ֆիլմերում, ինչպես նաև «977» կինոնկարում[4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր և սցենարիստ
  • 1984 - «Տղան հանդիպում է աղջկան»/ Boy Meets Girl
  • 1986 - Պիղծ արյուն/ Mauvais Sang
  • 1991 - Սիրեկանները Նոր կամրջից / Les amants du Pont-Neuf
  • 1997 - Անանուն / Sans Titre (короткометражный)
  • 1999 - Պոլա X/ Pola X
  • 2008 - Տոկիո! / Tokyo! ( Merde)
  • 2012 - «Սուրբ շարժիչներ կազմակերպություն» / Holy Motors
Դերասան
  • 1987 - Լիր արքա / King Lear - Эдгар
  • 1997 - Տուն / A casa
  • 2004 - Գործընթաց / Process
  • 2006 - 977
  • 2007 - Միստեր միայնակ / Mister Lonely - Ренар
  • 2012 - «Սուրբ շարժիչներ կազմակերպություն» / Holy Motors

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119143356 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://www.kamera.co.uk/reviews_extra/polax.php
  3. 3,0 3,1 3,2 http://www.loreakmendian.com/web/blog/en/tag/leos-carax/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Philippe Rège. Encyclopedia of French film directors. — Lanham: Scarecrow Press, 2010. — Vol. I. A–M. — P. 175-176. — 1471 p. — ISBN 978-0-8108-6137-4
  5. Manohla Dargis. (2012-10-16)։ «It’s Not About the Destination, but About the Dizzying Ride» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-20-ին։ Վերցված է 2012-11-10 
  6. 6,0 6,1 Robert Horton. Carax, Léos // International Dictionary of Films and Filmmakers / Editors: Tom Pendergast, Sara Pendergast. — 4th edition. — St. James Press, 2000. — Vol. 2. Directors. — P. 155-157. — ISBN 1-55862-477-5
  7. 7,0 7,1 7,2 Маруся Климова. (2005-11-28)։ «За границей № 21. Лео Каракс»։ «Топос»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-27-ին։ Վերցված է 2013-07-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]