Արշակունիների թագավորության պետական կարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակունիների թագավորության պետական կարգ
Standard of the Arshakuni Arsacid dynasty.svg
ՏեսակԿառավարում
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ՏիրույթներՄեծ Հայքի Այրարատ նահանգ
ԾագումՊարթև Արշակունիներ
ՏիտղոսներՄեծ Հայքի Արքա
ՀիմնադիրՏրդատ Ա
Մեծագույն ներկայացուցիչԽոսրով Բ, Տրդատ Գ Մեծ, Արշակ Բ, Պապ, Վռամշապուհ
Հիմնում52 / 66
Ավարտ428
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքԶրադաշտականություն, Քրիստոնեություն
Մեծ Հայքի թագավորությունը (298-387)

Արշակունիների թագավորության պետական կարգ[1], Արշակունիներ արքայական տոհմի իշխանության պետական կարգ Մեծ Հայքում (մ․թ․ա․ 66-428 թվականներ), որտեղ թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով, որը տեղակայված էր մայրաքաղաքում։ Արքունիքի հետ անմիջական կապ են ունեցել՝ վարչական, զինվորական, տնտեսական և դիվանագիտական աշխատողներ։ Երկրի կառավարումը թագավորի կողմից կատարվում էր գործակալությունների միջոցով, որոնցից կարևորները հազարապետության, սպարապետության, մարդպետության, մաղխազության, թագակապ ասպետության, մեծ դատավարության, արքունի սենեկապետության գործակալություններն էին[2]։

Արքունիքի ենթակա հիմնարկություններից էր դիվանը, որը վարում էր արքունիքի գրագրությունը։ Հատուկ պաշտոններն են համարվել՝ թագավորի ախոռապետ ը, տակառապետ ը, որսապետ ը, զինակիր ը և դրոշակիր ը։

Գործակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի թագավորության պետական կարգի սխեմատիկ պատկեր

Արշակունիների թագավորության ժամանակ պետության կառավարումը միապետական էր։ Թագավորը երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գտնվում էր մայրաքաղաքում։ Արքունիքի հետ անմիջապես կապված էին բազմաթիվ վարչական, զինվորական, տնտեսական և դիվանագիտական այլ աշխատողներ։ Թագավորն երկիրը կառվարում էր գործակալությունների միջոցով, որոնցից կարևորները հետևյալներն էին[2]։

Հազարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազարապետությունը «գործակալություն» է եղել, որի խնդիրն էր սահմանել պետական հարկերը և հետևել նրանց հավաքմանը, ղեկավարել պետական նշանակություն ունեցող հասարակական աշխատանքները (ճանապարհներ կառուցել, ջրանցքներ փորել, անտառներ տնկել)։ Հազարապետին ենթարկվում էին հարկահավաքները։ Հազարապետության պաշտոնը ժառանգապար գտնվում էր Ամատունի նախարարական տան ձեռքում։

Սպարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը պատկանում էր սպարապետին, որը անմիջապես ենթարկվում էր թագավորին և գործում նրա հրամանով։ Կռվի ժամանակ սպարապետին էին ենթարկվում վասալական պարտավորություն կատարող նախարարների զորամասերը։ Սպարապետությունը 4-6-րդ դարերում Մամիկոնյան տան տան ժառանգական պարտականությունն էր։

Մարդպետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդպետություն գործակալության պարտավորությունն էր անձամբ հսկել թագավորի կալվածքները, գանձերը և արքունական բերդերը։ ՍրաԱյս գործակալության հսկողությանն էր ենթարկվում նաև թագավորի կանանոցը։ Մարդպետը թագավորի մշտական խորհրդատուն էր և արքունիքում ուներ մեծ հեղինակություն։ Նա կրում էր նաև «Հայր» մականունը։ Մարդպետը պատերազմի ժամանակ գլխավորում էր սեպուհների խումբը։

Մաղխազություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաղխազությունն արքունական պահակազորի պարտականությունը կատարող գործակալություն էր։ Մաղխազը թագավորի թիկնապահ զորքի հրամանատարն էր։ Նրա պարտականության մեջ էր մտնում նաև արքունիքի պաշտպանությունը։ Մաղխազությունը Խոռխոռունիների տան ժառանգական պաշտոնն էր։

Թագադիր ասպետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորին թագադրելու պատվավոր պաշտոն էր Թագակապ ասպետը։ Այն վարում էր «Թագադիր ասպետություն» գործակալությունը։ Այս պաշտոնը գլխավորող նախարարը կոչվում էր «թագադիր» կամ «թագակապ»։ Թագակիր ասպետների պարտականությունն էր հետևել սահմանված ֆեոդալական կարգի ճշգրիտ կատարմանն արքունիքում։ Այս պաշտոնը ժառանգաբար գտնվում էր Բագրատունիների տան ձեռքին։

Մեծ դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ դատավարությունը գերագույն դատավորի պարտականություն կատարող գործակալությունն էր, որը գտնվում էր հայոց կաթողիկոսի իրավասության տակ։ Կաթողիկոսը եկեղեցիական ժողովների միջոցով օրենքներ էր սահմանում և հետևում նրանց անշեղ կատարմաանը։ Նախարարների կամ նախարարների ու թագավորի միջև որևէ դժգոհություն լինելու դեպքում կաթողիկոսը միջամտում էր իր վճռական խոսքով։

Սենեկապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքունիքի սենեկապետություն գործակալությունը արքունի գրասենյակի կառավարությունն էր։ Սենեկապետը հսկում էր գրագրությունը։ Նա միաժամանակ թագավորի անձնական քարտուղարն էր. պետական արխիվի պահպանությունը նրա վրա էր դրված։

Հայ Արշակունյաց դինաստիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ մ․ թ. 51 թվականին Կապադովկիայի հռոմեական կուսակալի ներկայությամբ Հռադամիզդը մայրաքաղաք Արտաշատում հայտարարվում է Հայաստանի թագավոր, նույն թվականին պարթևական գահին է բարձրանում պարթևական ամենաազդեցիկ թագավորներից մեկը` Վաղարշ I-ը (51-75 թվականներ)։ Վաղարշակ 1-ը նպատակ ուներ Հայաստանը դարձնել Արշակունյաց տոհմի երկրորդ ինքնուրույն թագավորությունը, և հայկական գահը նվիրել իր եղբորը` Տրդատին։ Այդպես նա ցանկանում էր հռոմեացիների և նրանց կամակատար Հռադամիզդին դուրս քշել Հայաստանից[3]։ Այդ ժամանակ Հայաստանում գերիշխանություն ունենալու համար Հռոմի և Պարթևական տերության միջև անհաշտ պայքարի ընթացքում հայկական վերնախավը հիմնականում բռնում էր պարթևների կողմը։ Դա ուներ իր պատճառները։ Պարթևները չէին սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը և նրա տարածքային ամբողջականությանը, իսկ հռոմեացիների նպատակն էր Հայաստանը վերածել հռոմեական պրովինցիայի։ Երկիրը հռեոմեացիների տիրապետությունից ազատելու և կայուն պետականություն ստեղծելու նպատակով հայկական ավագանին ընդառաջում է Վաղարշ 1-ի ցանկությանը՝ համատեղ ուժերով պայքարեն Հռոմի դեմ, և Տրդատը դառնա Հայաստանի թագավոր։

52 թվականին Վաղարշ 1-ը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան։ Պարթևները և ապստամբություն բարձրացրած հայերը երկրից դուրս են քշում հռոմեացիներին և նրանց «դաշնակից» իբերներին (ալաններ)[2]։ Հռադամիզդը փախչում է Հայաստանից Իբերիա, իսկ Տրդատը հռչակվում է Հայաստանի թագավոր։

Տրդատ 1-ինի գահակալությամբ Հայաստանում հիմնադրվում է հայ Արշակունյաց դինաստիան։ Բացի դրանից վերանում է հռոմեական տիրապետությունը Հայաստանում, որի հաստատման ու պահպանման համար Հռոմը հսկայական մարդկային և նյութական միջոցներ էր ծախսել։ Հայաստանում հռոմեական տիրապետության վախճանը առաջին հերթին իր հայրենիքի անկախության համար պայքարող հայ ժողովրդի համառ ու երկարատև պայքարի հետևանք էր։

Տասնամյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակունյաց արքայատոհմի և պարթևական գերիշխանության հաստատումը Հայաստանում առաջ բերեց նոր պատերազմ Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության ու նրանց դաշնակից Հայաստանի միջև, որը տևեց տասը տարի (54-64 թվականներ)։

Հռոմում 54 թվականին գահ բարձացած Ներոն կայսրը (54-68 թվականներ) Հռոմեական տիրապետությունը Հայաստանում վերականգնելու համար Արևելք է ուղարկում զորավար Կորբուլոնին։ Այդ ժամանակ պարթևաց զորքը գտնվում էր Վրկանաց աշխարհում, այնտեղ ծագած ապստամբությունը ճնշելու համար։ Կորբուլոնը ներխուժում է Հայաստան և պաշարում Արտաշատը։ Տրդատը ստիպված հեռանում է Ատրպատական։ Կորբուլոնը առանց դժվարության գրավում Արտաշատը։ Նա 58-59 թվականներին իր բանակի հետ ձմեռում է Արտաշատում։ 59 թվականի գարնանը հեռանալով Արտաշատից, հրամայում է հողին հավասարեցնել քաղաքը։ Արտաշատի ավերումը էլ ավելի է խորացնում հաերի ատելությունը հռոմեացի զավթիչների հանդեպ։ Կորբուլոնը շարժվում է դեպի Հայասանի երկրորդ մայրաքաղաք Տիգրանակերտ։ Ճանպարհին հանդիպում է հայերի դիմադրությանը։ Տիգրանակերտի օտար և հելենականացված բնակիչները բացում են քաղաքի դռները։ Հանդիպելով հայ երիտասարդների դիմադրությանը, ովքեր ամրացել էին միջնաբերդում, ի վերջո գրավում է ամբողջ քաղաքը։

Վաղարշ I-ը վերջնական հաշտություն կնքելու նպատակով Հռոմ է ուղարկում դեսպաններ։ Սակայն Ներոնը ոչ միայն մերժում է նրանց, այլև պատերազմը շարունակելու համար Արևելք է ուղարկում զորավար Պետոսին։ 62 թվականի ամռանը Պետոսը ներխուժում է Հայաստան, գրավելով մի քանի սահմանային ամրություններ, ձմեռման նպատակով բանակ է դնում Խարբերդի դաշտում, Արածանիի ափին, Հռանդեա (Եռանդ) կոչվող վայրում։ 62 թվականի աշնանը հայ-պարթևական զորքերը գլխովին ջախջախում են հռոմեական զորքը։ Պետոսը բանակը վերջնական կործանումից փրկելու համար հաշտություն է խնդրում։ Այս ամենից հետո Վաղարշ I-ը նոր դեսպաններ է ուղարկում Հռոմ (63 թվականի գարուն)։ Վաղարշ I-ն առաջարկում էր Տրդատին Հայաստանում թագավոր ճանաչելու պայմանով հաշտություն կնքել։ Ներոնը մերժում է հաշտության առաջարկը, այն համարելով անպատվաբեր Հռոմի համար։ Ներոնը նվերներ տալով հայ դեսպաններին, հասկացնում է նրանց, որ կհամաձայնի պարթևների առաջարկին, եթե Տրդատը անձամբ գա Հռոմ և իր թագը ստանա Ներոնից։ Ներոնը հայերի ու պարթևների դեմ պատերազմը շարունակելու համար նորից է Կորբուլոնին ուղարկում Հայաստան, նրան տալով պատերազմ վարելու, հաշտություն կնքելու լայն հնարավորություններ։ 64 թվականին ներխուժելով Ծոփք,Կորբուլոնը խուսափում է պատերազմից և ջանում է հաշտություն կնքել։ Վաղարշը և Տրդատը Հայաստանը հետագա ավերումից փրկելու համար ընդունում են Ներոնի առաջարկությունը։ Տրդատը պահանջում է, որ հաշտության դաշնագրի կնքումը տեղի ունենա հռոմեացիների պարտության վայրում, ի հավաստումն այն բանի, որ որ ինքը հայկական գահը Ներոնից ստանոմ է ոչ իբրև նվեր, այլ իրենց հաղթանակի շնորհիվ։ Կորբուլոնը համաձայնվում է այս ոչ պատվաբեր առաջարկության հետ։ 64 թվականին Հռանդեայում կողմերի միջև կնքվում է հաշտության դաշնագիր։ Վերականգնվում են Հայաստանի նախկին սահմաններն ու ինքնիշխանությունը։ 65 թվականին Տրդատը ուղևորվում է Հռոմ և Ներոնից թագ ու նվերներ ստանալով՝ 66 թվականին վերադառնում է Հայաստան։

Այսպիսով, վերջնականապես վերականգնվում է հայ ժողովրդի պետական անկախությունը և Հայաստանում հաստատվում է Արշակունյաց թագավորությունը։

Տիգրան VI[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներոնը Հայաստանի գահի նոր թեկնածու է ընտրում Կապադովկիայի Արքեղայոս թագավորի ծոռանը` Տիգրանին, որը 60 թվականին գալիս է Հայաստան և Տիգրանակերտում գահ բարձրանում։ Տակիտոսի վկայությամբ, Տիգրանը, երկար ժամանակ պատանդ մնալով Հռոմում, ձեռք էր բերել ստրուկներին հատուկ համբերություն և ստորաքարշություն։ Տիգրանի թեկնածությունը Հայաստնում ընդունվում է բացահայտ դժգոհությանբ։ Կորբուլոնը, Տիգրան VI մոտ թողնելով 5000 զինվոր, հեռանում է Ասորիք։

61 թվականին հռոմեացիների թելադրանքով, Տիգրանը հարձակվում է պարթևների գերիշխանւթյան տակ գտնվող Ադիաբենեի վրա։ Նա Հայաստանի սահմանակից այս երկիրը, ինչպես վկայում է Տակիտոսը, «ավերել էր լայն չափով և ավելի երկարատև, քան լինում է ավազակության ժամանակ»։ Այս հարձակման նպատակն էր ստիպել պարթևներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը։

Տիգրանի արտաքսվելը Հայաստանից, Տիգրան VI-ի գահ բարձրանալը, նրա հարձակումը Ադիաբենեի վրա պարթևական վերնախավի մոտ խիստ դժգոհություն էր առաջ բերել Վաղարշ I-ի հանդեպ, ումից դժգոհ էր նաև Տրդատը։ Վաղարշ I-ը հաշվվի առնլով այս ամենը, հաշտություն է կնքում Վրկանաց աշխարհի հետ։ Նոր ուժեր հավաքելով 61 թվականին պատերազմ է սկսում Հռոմի և նրա դրածո Տիգրանի VI-ի դեմ։ Պարթևական զորքի մի մասը Տրդատի հրամանատարության տակ էր։ Մյուս մասը` Վաղարշի։ Կորբուլոնը համոզված էր, որ չի կարող հաղթել հայ-պարթևական միացյալ ուժերին, և վախենալով կորցնել ձեռք բերված հեղինակությունն ու փառքը, խնդրում է Ներոնին նոր զորավար ուղարկել Հայաստան։ Մինչև նոր հրամանատարի գալը, Կորբուլոնը խուսափելով լուրջ կորուստնեից և Տիգրանակերտում պաշարված հռոմեական լեգեոններին փրկելու նպատակով, Մծբին քաղաքում պարթևների առաջարկած պայմաններով, զինադադար է կնքում Վաղարշ I-ի հետ։ Ըստ զինադադարի պայմանների` Կորբուլոնը Տրդատին ճանաչում է իբրև Հայաստանի թագավոր։ Այնուհետև, թե Վաղարշ I-ը, թե Կորբուլոնը Հայաստանից դուրս են բերում պարթևական և հռոմեական զորքերը, ինչպես և Տիգրանի VI-ին։

Այսպիսով, կողմերի միջև կնքված համաձայնությամբ, Տրդատի գահակալության պայմանով Հայաստանը ճանաչվում է իբրև անկախ ու ինքնիշխան պետություն։

Բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական բանակը կազմված էր կադրային զորքերից և պատերազմի սպառնալիքի դեպքում նախարարներից հավաքագրվող ռազմական ուժերից։ Պատերազմի սպառնալիքի ժամանակ նախարարները օգնության էին գալիս արքունական ուժերին։ Կանոնավոր զորքի մի մասը գտնվում էր բդեշխների անմիջական հսկողության և հրամանատարության տակ, որը նախատեսված էր սահմանների անվտանգությունը հսկելու համար։ Զորքի մեծ մասը գտնվում էր ոստանում և պարտավոր էր հսկելու արքունիքը, ինչպես նաև գանձարանը, կանանոցը, պաշտպանական նշանակության դղյակներն ու ամրոցները։

Նախարարների զորքերի քանակը այսքան էր՝ Սյունաց նախարար 19400 զինվոր, Գուգարքի նախարար 4500 զինվոր, Աղձնիքի նախարար 4500 զինվոր։ 10000-ից ավելի զինվոր ունեցող նախարարը կոչվում էր՝ բյուրավորք, 1000-ից մինչև 9000-ը՝ հազարավորք, 400-ից մինչև 1000-ը՝ հարյուրավորք։

Հայաստանի ռազմական ուժի թիվը եղել է 120000, բանակը բաժանված էր գնդերի և վաշտերի։ Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով` նետ ու աղեղով, պարսատիկով, սրով ու նիզակով, վահանով ու բաբաններով։ Հեծյալները կրում էին սաղավարտ, մարմինը ծածկող զրահ։ Ճակատամարտերի ժամանակ, կռիվ հայտարարելուց առաջ, զորքը դասավորվում էր ըստ թևերի՝ աջ, ձախ և միջին։ Հայկական զորքերը ունեին առաջապահ, վերջապահ և կողմնապահ զորամասեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]