Մեծ դատավարություն
Արտաքին տեսք
Մեծ դատավարություն, դատավարական գերագույն մարմին միջնադարյան Հայաստանում։ Պաշտպանել է տիրող դասակարգի շահերն ու իրավունքները։ Գլխավոր դատավորը եղել է Հայոց կաթողիկոսը, որը ժողովների միջոցով սահմանել է կանոններ ու օրենքներ, հետևել դրանց կատարմանը։ Տեղական դատարանները գլխավորել են թեմական եպիսկոպոսները։ Կիլիկյան Հայաստանում հոգևորականությունը զրկվել է դատավարության իրավունքից։ Գործել է թագավորի ձեռքում կենտրոնացված աշխարհիկ դատարանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 423)։ |