Սպարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Մամիկոնյան

Սպարապետություն, զինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը՝ գլխավոր հրամանատարը, կոչվել է սպարապետ։ 4-5-րդ դարերին սպարապետությունը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Արշակունյաց թագավորության անկումից (428 թ.) հետո սպարապետությունը պահպանել է իր իրավունքները և զգալի դեր խաղացել մարզպանական Հայաստանի կառավարման գործերում։ Հայկական ռազմական ուժերը կենտրոնացնելով իր ձեռքում՝ սպարապետությունը պայքարել է երկրի ինքնուրույնության համար, գլխավորել Սասանյան Պարսկաստանի դեմ բռնկված հայ ազատագրական շարժումները (450-451 թթ., 481- 484 թթ. և այլն)։ 9-11-րդ դարերին Սպարապետություն վարել են Բագրատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Կիլիկյան Հայաստանում սպարապետություն հիմնականում վարել են Ռուբինյանների և Հեթումյանների ներկայացուցիչները, սակայն այն չի եղել այդ տների մենաշնորհը։ Սպարապետություն հանձնվել է նաև զինվորական գործում աչքի ընկած այլ ավատատեր բերդատերերի։

Հայ նշանավոր սպարապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png