Հայ Արշակունիների թագավորության արքաների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ստորև ներկայացված է Արշակունիների թագավորության արքաների ցանկը։ Հայ Արշակունիների արքայատոհմը սերել է պարթև Արշակունիների արքայատնից, թագավորել է Մեծ Հայքում 66–428 թվականներին։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ[1]։ Ի վերջո, Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմն ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչել Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։ Արշակունիների թագավորության օրոք տեղի է ունեցել 2 կարևորագույն իրադարձություն՝ քրիստոնեության ընդունումը Հայաստանում որպես պետական կրոն (301) և հայ գրերի ստեղծումը Մեսրոպ Մաշտոցի կողմից (405)։

ցեռագլորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքա Պատկեր Գահակալման ժամանակաշրջան Արքայատոհմ Ծանոթագրություններ
Տրդատ Ա[2] Tiridates.jpg 52 թվականից, պաշտոնապես՝ 66 - 88 թվականներ Արշակունիներ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։
Սանատրուկ Sanatruk and Avde after three days in snow storm.jpg 88 - 110 թվականներ Արշակունիներ Հաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։ Ըստ Մովսես Խորենացու` Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունահռոմեական պատմիչների` Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։
Աշխադար 110 - 113 թվականներ Արշակունիներ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ է բարձրացել Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։
Պարթամասիր 113 - 114 թվականներ Արշակունիներ Պարթև Արշակունի արքա Բակուր II որդին։ Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։
Վաղարշ Ա 117 - 144 թվականներ Արշակունիներ Սանատրուկ թագավորի որդին։ 116 թվականի ամռանը գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը` վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու` Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։
Սոհեմոս Antoninus Pius Æ Sestertius 84001035.jpg 144 - 161 թվականներ Արշակունիներ Հայոց գահը ստացվել է Անտոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց Վաղարշ Ա–ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 161 թվականին Անտոնինոս Պիոսի մահից հետո պարթևական զորքերը մտել են Մեծ Հայք, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։
Բակուր Ա 161 - 162 թվականներ Արշակունիներ Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ` հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։
Վաղարշ Բ 186 – 198 թվականներ Արշակունիներ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից` Վաղարշ Բ-ն երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193 թվականին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանգական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
Խոսրով Ա 198 - 216 թվականներ Արշակունիներ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ-ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215 թվականին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216 թվականին Խոսրովը պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։
Տրդատ Բ 217 - 252 թվականներ Արշակունիներ Խոսրով Ա-ի որդին։ 216 թվականի մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ է կանչում Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկում։ Կարակալայի այդ արարքը հանգեցրել է Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկել իր զորավարներից Թեոկրիտոսին, որը, սակայն, պարտություն է կրել և հեռացել Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։
Արտավազդ Ե 253 - 272 թվականներ Արշակունիներ Գահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։ Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։
Խոսրով Բ Khosrov II of Armenia killed by Anak.jpg 279 - 287 թվականներ Արշակունիներ Խոսրով Բ-ն հայոց թագավոր Տրդատ Բ-ի որդին էր։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Սպանվել է 287 թվականին՝ Շապուհ I-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։
Ս. Տրդատ Գ Մեծ Tiridates III of Armenia-Baptism.jpg 287 - 330 թվականներ Արշակունիներ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Տրդատ Գ Մեծ Արշակունին քրիստոնեությունը ճանաչել է Մեծ Հայքի պետական պաշտոնական կրոն։
Խոսրով Կոտակ 330 - 338 թվականներ Արշակունիներ Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։
Տիրան Բ 338 - 350 թվականներ Արշակունիներ Հաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։
Արշակ Բ Arshak II of Armenia.jpg 350 - 368 թվականներ Արշակունիներ 350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։
Պապ 370 - 374 թվականներ Արշակունիներ Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։
Վարազդատ King Varazdat.jpg 374 - 378 թվականներ Արշակունիներ Հաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
Արշակ Գ 378 - 389 թվականներ Արշակունիներ Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Արշակ Գ-ի օրոք՝ 387 թվականին Հայաստանը բաժանվել է երկու մասի՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։
Խոսրով Դ 384 – 388 թթ., 414 – 415 թվականներ Արշակունիներ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։
Վռամշապուհ «ՎՌԱՄՇԱՊՈՒՀ».jpg 388 - 414 թվականներ[3] Արշակունիներ Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։
Շապուհ Պարսիկ 416 - 419 թվականներ Արշակունիներ Մեծ Հայքի պարսկական հատվածի դրածո արքա Սասանյան արքայատոհմի կողմից։ Պարսից Սասանյան արքա Հազկերտ I-ը 416 թ. հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա։ Ըստ Մովսես Խորենացու` հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին։ 419 թ. Իրանում սկսվում են ներքին խժդժումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու, որտեղ էլ և հոր հետ սպանվում է։
Արտաշես Դ Smbat bagratunin tagadrum e artashesin.png 422 - 428 թվականներ Արշակունիներ Հայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]