Մարդպետություն
Մարդպետություն, Արշակունի Հայաստանի արքունական գործակալություն, որի գործառույթն էր տնօրինել Արշակունյաց արքաների հողային և այլ ունեցվածքը՝ ապարանքը, կանանոցը, կալվածնքները, բերդերն ու ամրոցները, եկամուտներն ու գանձերը։ Մարդպետության գործակալությունը ժառանգական հիմքով վարում էր Մարդպետունի նախարարական տոհմը, որին պատկանում էր Վասպուրական նահանգի գավառներից մեկը՝ Մարդաստանը (Մարդոցայք, Մարդոցեք, տարածվում էր Մակու քաղաքից արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում)։ Մարդպետունիները, որոնք մեծարվում էին Հայր պատվանունով, նաև հոգում էին արքայազունների դաստիարակությունը, գլխավորում էին «մարդպետական» կոչվող հեծյալ գունդը։ Թեև մարդպետության գործակալությունը վերանում է Արշակունիների հարստության անկմամբ, սակայն Մարդպետունի նախարարական տոհմը որոշ ժամանակ դեռևս պահպանում է իր կալվածքները։
Մարդպետ տիտղոսի ծագման վերաբերյալ Նիկողայոս Ադոնցը գրում է, որ այն սկզբնապես եղել է մարդ կոչվող ժողովրդի առաջնորդի տիտղոսը, որը հետագայում դարձել է տոհմական տիտղոս ինչպես ասպետ, մաղխազ և սպարապետ[1]։ Մարդերի իշխանական տոհմի վերացումից հետո մարդպետ տիտղոսն անցել է Արծրունիներին, իսկ Մարդպետականը դարձել է սովորական աշխարհագրական եզր[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]