Ալավերդու վանք (վրաց.՝ ალავერდის მონასტერი), վանքային համալիր Վրաստանում։ Գտնվում է Կախեթի մարզիԱխմետայի շրջանում։ Թվագրվում է 11-րդ դարի առաջին քառորդին։ Տաճարի բարձրությունը կազմում է մոտ 50 մետր, իսկ ներքին տարածության բարձրությունը՝ 42։ Մինչև ԹբիլիսիիԾմինդա Սամեբա տաճարի կառուցումը Ալավերդին Վրաստանի բարձրագույն եկեղեցական կառույցն էր։ Այստեղ պահպանվել են 15-րդ դարի ձեռագրեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 141)։