Ադրբեջանի կենդանական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասյան այծին կարելի է հանդիպել Ադրբեջանի լեռներում

Ադրբեջան պետությունը գտնվում է Հարավային Կովկասում՝ Հայկական լեռնաշխարհի և Իրանական բարձրավանդակի հարևանությամբ։ Ադրբեջանը համարվում է կապող գոտի տարբեր աշխարհագրական տեղանքների միջև։ Այս երկիրը համարվում է մի տարածք, որի կենդանական աշխարհը զարգացել է հարևան երկրների ազդեցությամբ, մասնավորապես մեծ է Իրանի, Կենտրոնական Ասիայի և Միջերկրական ծովի երկրների ազդեցությունը Ադրբեջանի կենդանաական աշխարհի զարգացման գործում։ Բնական պայմանների բազմազանության շնորհիվ Ադրբեջանում տարածված են կենդանիների տարբեր տեսակներ[1]։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանի տարածքում ապրում են 101 տեսակի կաթնասուններ, 365 տեսակի թռչուններ, 52 տեսակի սողուններ, 10 տեսակի երկկենցաղներ, 101 տեսակի ձկներ, շուրջ 25 հազար տեսակի միջատներ և ավելի քան 1000 տեսակի փափկամարմիններ և հոդվածոտանիներ։ Ադրբեջանի հարթավայրային տարածքներին բնորոշ են նապաստակները, գայլերը, աղվեսները, վիթերը, մողեսները և այլ ցամաքային և ճահճային կենդանիներ։

Կուր և Արաքս գետերի հովիտներում բնակվում են վայրի խոզեր, այծյամներ, գորշուկներ և շնագայլեր։ Լեռներում ապրում են հիմնականում կճղակավորներ` Դաղստանյան այծ, քարայծ, բեզոարյան այծ, այծյամ, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի առավելագույնս վտանգված տեսակներից մուֆլոնը, որին այստեղ կարելի է հանդիպել հազվադեպ։ Լեռներում ապրում են նաև արջեր, լուսաններ, վայրի կատուներ, ընձառյուծներ և այլն։ Ադրբեջանը հարուստ է նաև ճահճային կենդանիներով և մողեսների բազմազանությամբ։ Բազմազան է նաև թռչունների աշխարհը (Փասիան, կաքավ, ցախաքլոր, բադ, սագ, կարապ, հավալուսն, ծկնկուլ, ֆլամինգո և այլն)։ Շատ են նաև թռչունները, որոնք ձմռանը հեռանում են տարածաշրջանից։

Ադրբեջանի Հանրապետության «Կարմիր գիրքը» ներառում է 108 տեսակներ, այդ թվում՝ 14 տեսակի կաթնասուններ, 36 տեսակի թռչուններ, 13 տեսակի երկկենցաղներ և սողունների, 5 տեսակի ձկներ և 40 տեսակներ միջատների։ Կան նաև էնդեմիկ կենդանիներ, որոնք ապրում են միայն Ադրբեջանում։ Այդպիսի կենդանիներից են օրինակ՝ Aulacopone relicta և Agelescape caucasica միջատները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]