Էստոնիայի կենդանական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կապույտ երաշտահավը Էստոնիայի ֆաունայի արժեքավոր տեսակներից մեկն է։

Էստոնիան փոքր, անտառապատ պետություն է, որը գտնվում է Բալթիկ ծովի մոտ։ Այն գտնվում է պալեոարկտիկական էկոգոտու (արևմտյան պալեոարկտիկական և եվրոպասիբիրյան շրջանների միջև գտնվող անցումային գոտի) և բարեխառն հյուսիս-անտլանտյան ծովային էկոշրջանում[1]։

Բուսաշխարհագրորեն Էստոնիան գտնվում է շուրբորեալ ֆլորիստիկական գոտու կենտրոնաեվրոպական և արևելաեվրոպական շրջաններում (Բորեալ ենթաթագավորություն, Հալոարկտիկական թագավորություն)։ Վայրի բնության միջազգային հիմնադրամի (WWF) տվյալներով, Էստոնիայի տարածքը պատկանում է Սարմատական խառնանտառների էկոշրջանին։

Էստոնիայի քիչ բնակչությունը և լայն անտառապատ տարածքները, թույլ են տվել, որ շատ կենդանիներ, այդ թվում՝ եվրոպական վարգեր, վարազներ, գորշ արջեր, այլ կենդանիների մեջ պահպանեն իրենց գոյությունը[2]։ Էստոնիայում գայլերի թիվը մոտ 200 է[3], որը օպտիմալ թվից (100-200) մի փոքր ավելի մեծ է[4]։

Էստոնիայի թռչնատեսակները բնութագրվում են հազվադեպ թռչունների տեսակներով, որոնցից են օրինակ՝ Ստելլերի այգերուկի աղվամազը (Polysticta stelleri), մեծ ճահճային կտցանը (Anser erythropus), ջրաճահճային թռչուններից՝ մեծ մորակտցարը (Gallinago media), չորային թռչուններից՝ մարգահավը (Crex crex) և ճեղագռավը (Coracias garrulus), մեծ գիշատիչ թռչուններից՝ Aquila clanga-ն։ Էստոնիան ունի հինգ ազգային պարկ, որոնցից Լահեմայի ազգային պարկը ամենամեծն է[5]։

Եվրոպական այծյամը Էստոնիայի ամենատարածված սմբակավորն է։

Ողնաշարավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի քիչ բնակչությունը և լայն անտառապատ տարածքները, թույլ են տվել, որ շատ կենդանիներ, այդ թվում՝ եվրոպական վարգեր, վարազներ, գորշ արջեր, այլ կենդանիների մեջ պահպանեն իրենց գոյությունը[2]։ Էստոնիայում գայլերի քանակը մոտ 200 է[3], որը օպտիմալ թվից (100-200) մի փոքր ավելի մեծ է[4]։ Արջերի ամենամեծ թվաքանակը գտնվում է Էստոնիայի հյուսիս-արևելքում Լեենե Վիրու և Իդա շրջաններում[6]։ Արջերի, վարգերի և գայլերի թիվը զգալի տուժել է Սովետական միության տարիներին։ Հետագայում, այս կենդանիները պահպանության տակ առնելուց հետո՝ վաղ 90-ականներին մեծ գիշատիչների թիվը աճում է, սակայն նորից ընկնում՝ զարգացող որսորդության պատճառով։ 2008 թ.-ի դրությամբ Էստոնիայում հաշվում են մոտ 620 գորշ արջ, 760 վարգ, 135 գայլ [1]։ 2010 թվականի սկզբում մեծ սմբակավոր կենդանիների քանակը՝ 48.040 եվրոպական այծյամ, 11.741 եվրոպական որմզդեղ, 2.831 ազնվացեղ եղջերու և 22.642 վայրի վարազ [2]։

Թռչնատեսակներից է քարարծիվը և սպիտակ արագիլը։ Հազվադեպ հանդիպող տեսակներից են՝ Ստելլերի այգերուկի աղվամազը (Polysticta stelleri), մեծ ճահճային կտցանը (Anser erythropus), ջրաճահճային թռչուններից՝ մեծ մորակտցարը (Gallinago media), չորային թռչուններից՝ մարգահավը (Crex crex) և ճեղագռավը (Coracias garrulus), մեծ գիշատիչ թռչուններից՝ Aquila clanga-ն։ Էստոնիան ունի հինգ ազգային պարկ, որոնցից Լահեմայի ազգային պարկը ամենամեծն է[5]։

Անողնաշարավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված աղյուսակը ներկայացնում է Էստոնիայի տարբեր անողնաշարավորի խմբերին պատկանող տեսակների քանակը[7]։

Խումբ Հայտնի տեսակները Տեսակների մոտավոր թիվը
Ամեոբաներ 68 140
Մտրակավորներ 89 200
Ապիկոմպլեքսներ 13 50
Ինֆուզորիաներ 176 300
Սպունգներ 3 6
Հիդրաներ 5 8
Սցիֆոմեդուզաներ 3 3
Թարթչավոր որդեր 55 200
Մոնոգենետիկ ծծան որդեր 73 40
Երկգենետիկ ծծան որդեր 110 130
Ժապավենաձև որդեր 106 130
Փորաթարթչավոր որդեր 6 40
Նեմատոդներ 200 500
Նեմատոֆորներ 1 5
Կինորինխներ 1 3
Փշագլուխներ 14 40
Նեմերտիններ 4 10
Պրիապուլիդներ 1 ?
Բազմախոզան որդեր 6 ?
Սակավախոզան որդեր 103 200
Մամռակենդանիներ 7 15
Փորոտանիներ 74 80
Երկփեղկանիներ 62 70
Խեղգետնակերպեր 326 356
Սարդակերպեր 786 2055
Բազմոտանիներ 38 50
Tardigrade 1 50
Միջատներ ~10000 20000-21000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Spalding, M.D., et al. "Marine Ecoregions of the World: A Bioregionalization of Coastal and Shelf Areas". Bioscience Vol. 57 No. 7, July/August 2007
  2. 2,0 2,1 Systematic list of Estonian mammals
  3. 3,0 3,1 «Laupäeval algab hundijaht»։ 2008-01-25։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24–ին 
  4. 4,0 4,1 Keskkonnainfo: hunt
  5. 5,0 5,1 Birds Of Estonia
  6. status2
  7. Eesti Loodus (Ed. A. Raukas), Tallinn, Valgus & Eesti Entsüklopeediakirjastus 1995