Արցախի կենդանական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արցախի կենդանական աշխարհ տարածքը Իրանական, Փոքրասիական և Պոնտոս-Կովկասյան մարզերի խաչմերուկում է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը երկրամասի կենդանական աշխարհի տեսակների վրա։ Արցախի կենդանական աշխարհում գերակշռում են առաջավորասիական և միջերկրածովային տեսակները։ Դրանց հիմնական մասը հարմարված է տաք և չորային նախալեռների և միջին բարձրության լեռների՝ կիսաանապատային, չոր տափաստանային, անտառային և նոսրանտառային լանդշաֆտներին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ընդհանուր առումով 976 ներկայացված է անողնաշարավոր (անձրևաորդ, խեցգետին, մրջյուն, մեղու, ծղրիդ, մորեխ, մոծակ, ճպուռ և այլն) և ողնաշարավոր (բեզոարյան այծ, եվրոպական այծյամ, վայրի խոզ, գորշ արջ, հովազ, եղեգնակատու, գորշուկ, սկյուռ, անտառային կատու, գյուրզա, կրիա, կաքավ, թուրաջ, փասիան, վայրի հնդկահավ և այլն) կենդանիներով։

Բոլոր գոտիներում կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, շնագայլ, լճագորտ, մողես, լորտու, առնետ, թռչուններից՝ անգղ, արծիվ, բազե, աղավնի, մոշահավ, կաչաղակ, ագռավ, սովորական ճնճղուկ, չղջիկ և այլն։ Համեմատաբար մեծ գետերում կան ձկներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png