Time 100: 20-րդ դարի հերոսներ և կուռքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Time 100: 20-րդ դարի հերոսներ և կուռքեր
անգլ.՝ Time 100: The Most Important People of the Century
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված

Time - 100: 20-րդ դարի հերոսներ և կուռքեր (անգլ.՝ TIME 100: Heroes & Icons of the 20th Century), 1999 թվականին հրապարակված 20-րդ դարի հարյուր առավել ազդեցիկ և նշանավոր մարդկանց ցուցակ ըստ ամերիկյան Time ամսագրի։

1999 թվականի դեկտեմբերի 31-ին Time ամսագիրն առանձին թողարկմամբ Դարի Մարդ է հայտարարել Ալբերտ Այնշտայնին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցակը հրապարակելու գաղափարը մեկնարկել է 1998 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ-ում` Վաշինգտոնի Քենեդիի Կենտրոնում կայացած գիտաժողովի բանավեճից։ Մասնակիցների ցուցակի ձևավորմանը մասնակցել են ԱՄՆ հեռուստա-ռադիոհեռարձակող CBS կենտրոնի Երեկոյան լուրերի (CBS Evening News-ը) հաղորդավար Դան Ռաթհերը, պատմաբան Դորիս Քեարնս Գուդվինը, Նյու Յորքի մարզպետ Մարիո Կուոմոն, Սթենֆորդի համալսարանի այն ժամանակվա պրոռեկտոր, դոկտոր Կոնդոլիզա Ռայսը, հրատարակիչ Իրվինգ Քրիսթոլը և Time ամսագրի գլխավոր խմբագիր Վոլտեր Այզեքսոնը։

Դարի մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

100 ընտրվածներից Ալբերտ Այնշտայնը ընտրվել է դարի մարդ, այն բանի հիման վրա, որ նա գիտության գերիշխանության դարում նշանավոր գիտնական է եղել։ Time ամսագրի խմբագիրները ենթադրում են, որ 20-րդ դարը «կհիշվի նախևառաջ գիտությամբ և տեխնոլոգիաներով», և Այնշտայնը, «ծառայում է որպես խորհրդանիշ բոլոր գիտնականների համար, ինչպիսիք են Ֆերմին, Վերներ Հայզենբերգը, Նիլս Բորը, Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյմանը և այլք, որոնց աշխատանքները կառուցված են նրա հայտնագործությունների վրա»[1]։

Ամսագրի շապիկին տեղադրված է եղել Այնշտայինի հայտնի նկարը, որը 1947 թվականին արել է ամերիկացի լուսանկարիչ-դիմանկարիչ Ֆիլիպ Հալսմանը։ Այն ստացվել ֆոտոսեսիայի ընթացքում, երբ Այնշտայնը Հալմանսին պատմում էր իր հուսահատության մասին, որ Հարաբերականության հատուկ տեսությունը և նախագահ Ռուզվելտին իր գրած նամակը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ատոմային ռումբ ստեղծելու ուղեցույց են դարձել։ Եվ Այնշտայնի այդ անսահման տխրության պահին Հալսմանն արել է այս լուսանկարը։

Քսաներորդ դարի վրա ցուցաբերած ազդեցության համար Դարի Մարդ հայտարարելու բանավեճի ժամանակ քննարկվել է նաև Գերմանիայի Կանցլեր և ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի թեկնածությունը, որը պատասխանատու էր Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի համար։ Փաստարկները հիմնվում էին Time ամսագրի պահանջների վրա, որը ներկայացվում էր թեկնածուներին, այսինքն, անձը պետք է հսկայական ազդեցություն ունենար Դարի վրա` լավ կամ վատ։ 1999 թվականի դեկտեմբերի 31-ի Time ամսագրի նույն թողարկման մեջ կար «Արդարացված չարիք» թեմային ուղղված` լրագրող Նենսի Գիբսի հոդվածը։ Հոդվածում նա փաստարկներ էր բերում, որ Հիտլերը «պարզապես վերջինն էր արյունռուշտ անձերի մի երկար շղթայի, որը սկիզբ էր առնում Չինգիզ խանից։ Միակ տարբերությունը նրանց միջև տեխնոլոգիան էր։ Հիտլերն իր ցինիկ սպանդն իրականացրել է՝ արդյունավետ կերպով օգտագործելով ժամանակակից կատարելագործված արդյունաբերությունը»։ Նենսին ուղղել է մի քանի հռետորական հարցեր, ինչպիսիք են «Չարը կարող է լինել հզոր ուժ, գայթակղիչ գաղափար, բայց մի՞ թե այն ավելի ուժեղ է, քան հանճարեղությունը (տաղանդը), արարումը, քաջությունը կամ առատաձեռնությունը»[2]։

20-րդ դարի և 21-րդ դարի սկզբի ամենաազդեցիկ մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Time ամսագրի վարկածի` 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանցից միայն չորսն են արժանացել երկրորդ անգամ ամենաազդեցիկ համարվելու համար, երբ 2004 թվականին Time ամսագիրը սկսեց հրապարակել 100 մարդկանց ամենամյա ցանկը, ովքեր շարունակում են փոխել աշխարհը։

Գեյթսն ազդեցիկ է ճանաչվել 20-րդ դարում համակարգչային հեղափոխության մեջ ունեցած իր դերի համար, ավելի ուշ ճանաչվել է 21-րդ դարում բարեգործության համար։ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը ճանաչվել է Արևելյան Եվրոպայում կոմունիզմի դադարեցման գործում նրա ունեցած դերի մասով։ Նելսոն Մանդելան ճանաչվել է 20-րդ դարում Հարավային Աֆրիկայի ռասայական հեղափոխությունն ավարտելում իր դերի համար, և 21-րդ դարում որպես ներման խորհրդանիշ։

Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին առաջին անգամ ազդեցիկ է ճանաչվել 20-րդ դարում զանգվածային լրատվության միջոցներն ավելի անձնական անմիջական ձևով ներկայացնելու համար, մեղավորությունը ճանաչելու մշակույթը մտցնելու, տաբլոիդային թոք-շոուները հանրայնացնելու և խթանելու համար[3][4]։ Թոք շոուների հիմնադիրը Ֆիլ Դոնահյուն է, որի ելույթները 20-րդ դարում հանգեցրել էին Եյլի համալսարանի տաբուն քանդելուն, երբ թույլատրվեց, որ գեյերը, լեսբուհիները, բիսեքսուալներն ու տրանսսեքսուալները կրթություն ստանան այլ սովորողների հետ միասին[5]։ Ուինֆրին երկրորդ անգամ ազդեցիկ է ճանաչվել 21-րդ դարում՝ որպես գաղափարական ոգեշնչող, որն ընդօրինակման է արժանի՝ իր գրքերի ակումբի միջոցով գրականությունը ժողովրդական զանգվածներին հասանելի դարձնելու համար և առաջին աֆրոամերիկացի նախագահին ընտրվելուն նպաստելու համար[6]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցակը ենթարկվել է քննադատության մեծապես ԱՄՆ ուղղվածության համար։ Time ամսագրի ներկայացուցիչ Բրյուս Հանդին քննադատությանը պատասխանել է հետևյալ կերպ.

Հեյ, դա Ամերիկայի դար է։ Անկեղծ ասած, եվրոպացիները մեծ նորարարներ են բարձր մոդեռնիզմի սահմաններում։ Բայց հենց գործը հասնում է այդ դարի փոփ մշակույթին, այդտեղ ամերիկացիներն են։ Ամերիկյան փոփ մշակույթը, ըստ էության, դարի երկրորդ կեսի արվեստի պատմությունն է։ Այն երաժշտությունը, որն ամբողջ աշխարհն է լսում, ֆիլմերը, որոնք ամբողջ աշխարհն է դիտում, անառողջ սնունդը (ֆաստֆուդ), որն ամբողջ աշխարն է ուտում, ամեն ինչը ամերկյան է կամ էլ մեծապես կրում է ամերիկյան ազդեցություն։

20 մեծ երգիչների և դերասանների ցուցակը, մասնավորապես, քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ նրանում չի ընդգրկվել Էլվիս Փրեսլին։ Այդ որոշումը Նենդին պաշտպանել է հետևյալ կերպ. «Ռոքում առավել կարևոր նորարարական բաներից մեկը դա հեղինակների իրենց երգերի անձնական կատարումն է։ Սկսենք նրանից, որ Էլվիսն իր համար նյութեր չի գրել, ի տարբերություն Բիթլզի, Դիլանի, կամ Ջոնսոնի, որոնց կարելի էր ներառել ցանկում, ի տարբերություն նրան։ Ես կարծում եմ Բիթլզը դեպի առաջ մեծ թռիչք է եղել։ Էլվիսի լավագույն ձայնագրությունները նրա առաջին ձայնագրություններն էին։ Բիթլզն իր կարիերան սկսել է կրկնօրինակելով, հետո շարունակել է աճել բոլոր այն տարիների ընթացքում, երբ խումբը միասնական է եղել»[7][8]։

Հանդիին խնդրել են աջակցել Սիմփսոնները հեռուստատեսային սերիալի հորինված կերպար Բարթ Սիմփսոնին Time ամսագրի 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ընդգրկելու որոշումը։ Եվ նա դա արել է հետևյալ կերպ. «Ես չգիտեմ, թե ինչպես դուք կարող եք նայել դարին և չտեսնել մուլտիպլիկացիան։ Այն մեր ամենամեծ ավանդներից մեկն է` ջազի և կինոյի մակարդակի վրա (ես գիտեմ, ես գիտեմ։ Կինոն դա XIX դարի գյուտ է։ Բայց մենք` 20-րդ դարի մարդիկ այն հասցրել ենք լավագույն օգտագործման)... Ճիշտ այդպես էլ, մենք ցուցակի համար ինչ-որ չափով փնտրել ենք մարդկանց, որոնք նույնպես իրենցից ներկայացնում են 20-րդ դարի կարևոր միտումներ կամ իրադարձություններ։ Դա օգնեց նկատի ունենալ և՛ Բարտին, և՛ Օփրային։ Ինչ է արել Բարտը կամ հենց Սիմփսոնները. նրանք իրենցում միավորել են սոցիալական երգիծանքը անիմացիայի հետ այսպես, ինչպես նախկինում երբեք չի արվել»։

Ինչևէ, մամուլի ասուլիսի ժամանակ, այն ժամանակվա Times ամսագրի Գլխավոր խմբագիր Վոլտեր Այզեքսոնը Փրեսլիին չներառելու որոշումը հիշատակել է որպես սխալ։ Ահա թե ինչ է ասել Այզեքսոնը, ինչպես ցույց է տալիս առցանց տրանսկրիպցիան, որը հրապարակել է Time ամսագիրը 1999 թվականի դեկտեմբերի 27-ին. «թույլ տվեք խոստովանել. մենք սխալ ենք թույլ տվել, նրան չդարձնելով մեր առաջատարներից մեկը»։ 

Ցուցակը քննադատության է ենթարկվել նաև այն բանի համար, որ նրանում ընդգրկվել է Լաքի Լուչանոն, որը ներառվել էր մասամբ այն բանի համար, որ «Նա մոդեռնիզացրել է մաֆիան, այն դարձնելով սահուն աշխատող քրեական սինդիկատ, որը կենտրոնացել է ստորին շերտերի վրա», Նյու Յորքի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին Time  ամսագրին մեղադրել է գանգստերներին իդեալականացնելու մեջ ու հայտարարել է. «Այն գաղափարը, որ նա ազնվացրել է մաֆիան, անհեթեթ է։ Նա կատարել է սպանություն դիրքի հասնելու համար, և դրանից հետո նա արտոնել է հարյուրավոր սպանություններ»։ Այս ընտրությունը Քուինս Քոլեջի իտալա-ամերիկյան հետազոտությունների պրոֆեսոր Ֆիլիպ Կաննիստարոն անվանել է «վրդովվեցնող», իսկ Նյու-Յորքի «Fieri» իտալա-ամերիկյան բարեգործական կազմակերպության փոխնախագահ Թոմաս Վիթալը քննադատել է Time ամսագիրը` պնդելով, որ ամսագիրը Ամերիկայի իտալացիների մասին «առասպելները հավերժացնում է»։

Սակայն Time ամսագրի բիզնես-խմբագիր Վիլլ Սապորիտոն ընտրությունը պաշտպանել է` Լուչանոյին անվանելով «չար հանճարի տեսակ», ով խորապես ազդել է ստվերային տնտեսության վրա։ «Ոչ թե նրա համար, որ փառաբանենք այդ մարդկանց», - բացատրել է նա, - «այլ այն բանի, որ ասվի. այդ մարդիկ նրանք են, ովքեր ազդեցություն են ունեցել մեր կյանքի վրա»։ Որից հետո Սապորիտոն հավելել է, որ «Հագուստի յուրաքանչյուր փոքր մասնիկի համար, որը դուրս է եկել Նորաձևության թաղամասից (Garment District․ Մանհեթենի), որոշակի լրացուցիչ ծախսեր են կատարվել կազմակերպված հանցագործության պատճառով»[9]։

20-րդ դարի անձանց ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուինսթոն Չերչիլ

Ցուցակը բաղկացած էր 100 մարդուց, յուրաքանչյուր հինգ կատեգորիաներում 20-ական մարդ, կատեգորիաները բաժանվել են.

  1. Առաջնորդներ ու հեղափոխականներ
  2. Գիտնականներ ու մտածողներ
  3. Շինարարներ և մագնատներ
  4. Արվեստի և զվարճանքի բնագավառի հայտնիներ
  5. Հերոսներ և կուռքեր։ 

Հինգ բաժիններից յուրաքանչյուրում անհատները բաժանված են անգլերեն այբուբենի հերթականությամբ, ինչպես և բուն հրապարակումներում էր։

Առաջնորդներ և հեղափոխականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Թետչեր

Արվեստի և զվարճանքի բնագավառի հանրահայտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Beatles
Չարլի Չապլին

Շինարարներ և մագնատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթ Դիսնեյ

Գիտնականներ ու մտածողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային սարդոստայնի գյուտարար Սըր Թիմոթի Ջոն Բերներս Լի
Ալան Թյուրինգ

Հերոսներ և կուռքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չե Գևարա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Einstein as Person of the Century (or Not?)." (in en).
  2. Gibbs, Nancy (1999 թ․ դեկտեմբերի 31). «The Necessary Evil?». Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  3. Tannen, Deborah (1998 թ․ հունիսի 8). «Oprah Winfrey». TIME. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
  4. «Oprahization». Word Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
  5. «An interview and excerpt from Freaks Talk Back». University of Chicago Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
  6. Levitt, Steven D. (2008 թ․ օգոստոսի 6). «So Much for One Person, One Vote». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  7. «TIME 100: Artist & Entertainers — Bruce Handy Yahoo Chat 6/04/98». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. a b c TIME 100: Artist & Entertainers — Bruce Handy Yahoo Chat 6/04/98
  9. «It's No Time To Laud Luciano, Says Rudy». Daily News. New York. 1998 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]