Ռուհոլլա Խոմեինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
خمینی بزرگ.jpg

Ռուհոլա Մուսավի Խոմեյնի (պարսկ.՝ روح الله موسوی خمینی ː 1902թ. մայիսի 17, ըստ այլ տվյալների 1898 կամ 1902 — 1989թ. հունիսի 3), այաթոլա, ռահբար (առաջնորդ), 1979թ. Իրանի հեղափոխության առաջնորդ: 1979թվականից մինչև իր մահը` Իրանի գերագույն ղեկավար.

Դասավանդել է Կում քաղաքում, 50-ական թթ. ստացել է այատոլա տիտղոսը: 1963թ. ընդդիմադիր գործունեություն է ծավալել շահի ռեժիմի դեմ: 1963թ. նրա ձերբակալությունը խոշոր հուզումներ է առաջացրել, որոնց զոհ է գնացել ավելի քան 1000 մարդ: 1964թ. արտաքսվել է Թուրքիա, այնուհետև տեղափոխվել է Իրաք, 1978թ.` Փարիզ (Ֆրանսիա):

1979 հունվարին ղեկավարել է Իրանում իսլամական հեղափոխությունը: 1979թ. փետրվարի 1ին` Մոհամեդ Ռզա Փեհլևիի փախուստից 2 ամիս անց, վերադարձել է Իրան: Փետրվարի 11-ին ժամանակավոր կառավարություն է նշանակել` Մեհդի Բազարգանի ղեկավարությամբ:

Նոր Սահմանադրության համաձայն 1979թ. դեկտեմբերին զբաղեցրել է Իրան իսլամական հանրապետության գերագույն ղեկավարի պաշտոնը: Բնակվել է Կում քաղաքում, սակայն գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին:

Իր կառավարման ընթացքում աջակցել է իսլամական հեղափոխության արտահանմանը տարածաշրջանի երկրներ` որպես դրա հնարավորություն դիտելով իրանա-իրաքյան պատերազմը: