Էդմունդ Հիլարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդմունդ Հիլարին 1953 թ-ին։

Սըր Էդմունդ Պերսիվալ Հիլարի (անգլ.՝ Sir Edmund Percival Hillary, հուլիսի 20 1919հունվարի 11 2008), նորզելանդացի հետազոտող և ալպինիստ, Էվերեստի (Ջոմոլունգմա) առաջին նվաճողը (մայիսի 29, 1953 թ.` Տենցինգ Նորգեյի հետ միասին[1]Նեպալի «պատվավոր քաղաքացի»։ Ալպինիզմով սկսել է հետաքրքրվել դեռևս դպրոցական տարիներից, իսկ 1939 թ-ին նվաճեց 1933 մետր բարձրություն ունեցող Օլիվյե նորզելանդական լեռը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Նոր Զելանդիայի օդուժում։ 1951 թ-ին մասնակցել է դեպի Էվերեստ հետախուզական արշավին։ 1957-1958 թթ-ին Հիլարին Վիվիան Ֆուկսի հետ կտրել-անցել է Անտարկտիդան։ Մասնակցել է նաև դեպի Հյուսիսային բևեռ կազմակերպված արշավին։

Էվերեստի նվաճումից հետո Հիլարին իր կյանքի մեծ մասը նվիրել է արևելա-հիմալայան շերպ ժողովրդին օգնելուն։ Հիլարիի ջանքերի շնորհիվ Հիմալայների մեկուսացված վայրերում կառուցվեցին բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ։

Էդմունդ Հիլարին վախճանվել է 2008 թ-ի հունվարի 11-ին՝ 88 տարեկան հասակում։ [2]

Ծանոթագրություններ[խմբագրել]