Կոկո Շանել
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
| Կոկո Շանել | |
| Gabrielle Bonheur Chanel | |
![]() |
|
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 19 1883 |
| Ծննդավայր՝ | Սոմյոր (Ֆրանսիա) |
| Վախճանի օր՝ | հունվարի 10 1971 |
| Վախճանի վայրը՝ | Լոզան (Շվեյցարիա) |
Գաբրիել Բոնյոր Շանել (ֆրանսերեն՝ Gabrielle Bonheur Chanel), մականունը Կոկո Շանել (օգոստոսի 19 1883 թ. - հունվարի 10 1971 թ.) - ֆրանսիացի առաջատար մոդելյեր էր: Նրա ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան մտցրեց XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրական
[խմբագրել] Սկիզբը
Կոկո Շանելը ծնվել է 1883 թվականին Սոմյորում: 18 տարեկանից աշխատում է պատրաստի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգում է կաբարեում: Քանի որ նրա սիրածն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, ապա նրա մականունը մնաց «Կոկո»: Շանելը կապվում է սկզբում Էտյեն Բալզանի, ապա անգլիացի արդդյունաբերող Արտուր Կապելի հետ: Այս կապերի շնորհիվ 1910 թվականին բացում է գլխարկների խանութ, որը որոշ ժամանակ անց տեղափոխում է «Կամբոն» (Cambon) փողոց, որտեղ է մինչ այսօր:
[խմբագրել] Նորաձևության տունը և օծանելիքը
1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց առաջին համաշխարհային պատերազմը ընդհատում է Շանելի գործունեությունը: Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին նա բացում է նորաձևության տուն Փարիզի «Կամբոն» փողոցում: Այդ ժամանակ Շանելը աշխարհով մեկ պատվիրատուներ ուներ:
1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին): Մինչ այդ օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ): Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք:
Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան: 1926 թվականին ամերիկյան «Vogue» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ford» ավտոմեքենային: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը: Պատերազմի ժամանակ նա Փարիզում էր, ավարտից հետո մեկնեց Շվեյցարիա:
[խմբագրել] Վերադարձ նորաձևության աշխարհ
1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք սեզոն անց: Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ: 1950-1960-ական թվականներին նա հագցնում է բազմաթիվ հոլիվուդյան աստղերի, որոնց թվում էին Օդրի Հեփբերնը և Էլիզաբեթ Թեյլորը: 1969 թվականին հանրահայտ դերասանուհի Քեթրին Հեփբերնը Բրոդվեյի «Կոկո» մյուզիքլում կատարեց Կոկո Շանելի դերը:
Մահացել է Շանելը 1971 թվականին Լոզանում (Շվեյցարիա) 88 տարեկան հասակում:
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Պաշտոնական բազմալեզու կայքը
- Շանելի կենսագրականը (անգլ.)
- Շանել № 5(ռուս.)
- Անձնավորություններ(ռուս.)
- Շանել, մեծ և լուսավոր(ռուս.)
