Հենրի Ֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Ֆորդ (1914)

Հենրի Ֆորդ (անգլ.՝ Henry Ford; 1863թ. հուլիսի 301947թ. ապրիլի 7), ամերիկյան գործարար, աշխարհով մեկ ավտոմեքենաների արտադրության գործարանների սեփականատեր: Առաջնորդվելով «ավտոմեքենա` բոլորի համար» կարգախոսով, Ֆորդի գործարանները թողարկում էին ավտոմոբիլաշինության դարաշրջանի սկզբի ամենաէժան ավտոմեքենաները: Ford Motor Company ընկերությունը գոյություն ունի առ այսօր:

Հենրի Ֆորդը հայտնի է նաև նրանով որ առաջինը հաջողությամբ սկսել է կիրառել «արդյունաբերական կոնվեյերը»: Ֆորդի «Իմ կյանքը, իմ ձեռքբերումները» գիրքը աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ դասական աշխատություն է: