Բրյուս Լի
| Բրյուս Լի | |
|---|---|
Բրյուս Լին նունչակիներով |
|
| Բնագիր ԱԱՀ | Բրյուս Լի |
| Հասակը` | 171 սմ |
| Ծնվել է` | նոյեմբերի 27, 1940 |
| Ծնվելու վայր` | Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, |
| Վախճանվել է` | Հոնկոնգ, Կալիֆորնիա, |
| Վախճանի օր` | հուլիսի 20, 1973 (32 տարեկան) |
| Ազգություն` | |
| Մասնագիտություն | Դերասան |
| Ակտիվ շրջան | 1941–1973 |
| Ժանրեր | Մարտական, Դրամա |
| Ընտրանի | "Վիշապի ճանապարհը", "Կատաղության բռունցքը", "Վիշապի ելքը" |
| Ամուսին(ներ) | Լինդա Լա Կադվել (2 երեխա) |
| Երեխա(ներ) | 2 երեխա |
| էջ IMDb-ում | ID 0000045 |
| էջ ԿինոՊոիսկ-ում | ID 115534 |
Բրյուս Լի (1940, նոյեմբերի 27, Սան Ֆրանցիսկո - 1973, հուլիսի 20), (անգլերեն Bruce Lee, իսկական անունը (մանուկ), Լի Սյաոլուն (սյաոլուն — «փոքրիկ վիշապ», անգլերեն Li Xiao Long, չինարեն 李小龙, (մեծ հասակ), Լի Չժենֆան, անգլերեն Lee Jun Fan, չինարեն. 李振藩), արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր և սցենարիստ: Նրա որդին՝ Բրենդոն Լին, նույնպես դերասան է եղել, ով մահացել է նկարահանումների ժամանակ սխալմամբ արձալված ատրճանակի կրակոցից։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Նրա հայրը չինական օպերայի կատակերգակ դերասան էր` Լի Հոյ Չեն (արմատներով գերմանացի), իսկ մայրը նույնպես դերասանուհի էր արմատներով չինացի Գրեյս Լի: Կինոյում նկարահանվել սկսել է Հոնկոնգում դեռ մանուկ հասակից, ու նույն ժամանակից էլ սկսել է հետաքրքրվել մարտական արվեստներով:
Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը: Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով: Նա շատ տաղանդավոր էր և պարապմունքների առաջին 3 օրում արդեն տիրապետում էր քունգ-ֆուի շարժման տեխնիկաներից մեկին: Այդ ժամանակներից սկսած նա երբեք չի դադարել պարապել քունգ-ֆուով: Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմերում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, իսկ ինքը Բրյուս Լին սկսեցին վայելել մեծ ժողովրդականություն ամբողջ աշխարհում: Նրա հասակը 171 սմ էր, իսկ մահանալուց կշռում էր ընդամենը 65 կգ:
Բրյուս Լին ողբերգական ձևով մահացել է ընդամենը 33 տարեկան հասակում «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է: Նրա մահվան պատճառների վարկածները տարբեր են.
- դեղահաբերի չարաշահում
- մահացել է սիրուհու հետ անկողնում
- նրան սպանել է քունգ-ֆուի մեկ ուրիշ մեծ վարպետ
- նրան սպանել են Տրիադա ավազակախմբի անդամները իրենց հետ ունեցած վեճերի հետևանքով
- թունավորումից (չինական անհայտ թունատեսակով)
Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում Հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի: Ընկերներ և հազարավոր երկրպագուներ եկել էին հրաժեշտ տալու մեծ վարպետին: Հետո նրա մարմինը տեղափոխվեց Սիեթլ, որտեղ և հանձնվեց հողին: Մինչև այժմ նրա գերեզմանին այցի են գնում արևելյան մարտարվեստի սիրահարներ ու նրա դերասանական խաղի երկրպագուներ: Իսկ «Մահվան խաղ» ֆիլմը 5 տարի անց ավարտին հասցվեց նրա կրկնորդ դերասանների միջոցով: Այդ ֆիլմում նրա հերոսը մահանում է, և նրա հուղարկավության տեսարանների ժամանակ հետագայում օգտագործվել են նաև փաստագրական կադրեր նրա իրական հուղարկավորությունից: Բրյուս Լիի բրոնզե արձանը տեղադրված է Հոնկոնգում։
Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին [խմբագրել]
- Ազատ դիրքից նրա ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան է, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանել վայրկյանում 24 կադր տեխոնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյանանոց տեխնոլոգիայով:
- նա կարողանում էր 32 կգ-անոց ծանրաքարը պահել առաջ պարզած ձեռքով 20 վայրկյան:
- Բրյուս Լին կարողանում էր ոտքերը մկրատ դիրքով պահել ձեռքերի վրա հենված վիճակում 30 րոպե:
- Նա կարողանում էր օդ նետել բրնձի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով:
- Մատների օգնությամբ նա կարողանում էր ծակել ապակյա բանկայի կափարիչը, որն ի դեպ այն ժամանակներում պատրաստվում էր ավելի հաստ թիթեղից:
- Բրյուս Լին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի մատներով, նաև կարողանում էր հրվել գետնից օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը:
- Բրյուս Լին զբաղվել է նաև ձյուդոյով, ջիու-ջիցուով և բռնցքամարտով: Նա քունգ-ֆույում ստեղծել է իր ոճը, «Ջիտ Կուն-Դո»:
Ֆիլմեր [խմբագրել]
Նկարահանվել է մոտ 30 ֆիլմում:
Առավել նշանավոր ֆիլմերն են
- «Մեծ բոսսը», Չենգ Չաո-Չեն - 1971
- «Կատաղության բռունցքը», Չեն Ժեն - 1972
- «Վիշապի ճանապարհը», Թան Լունգ - 1972 (Չակ Նորիսի մասնակցությամբ)
- «Վիշապի ելքը», Լի - 1973
- «Մահվան խաղ», Բիլլի Լո - 1972-1978
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 14։