Շնող (Լոռու մարզ)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
| Գյուղ
Շնող
|
Շնող, գյուղ Հայաստանի Լոռու մարզում։
Բովանդակություն |
[խմբագրել] Բնակչությունը
- 1926-ին` 2298
- 1939-ին` 2758
- 1959-ին` 2586
- 1970-ին` 3142
- 1979-ին` 2885
- 1989-ին` 3328
- 1996-ին` 3250 բնակիչ (870 ընտանիք)
[խմբագրել] Պատմությունը
Այն բավականին մեծ գյուղ է, 1921 թվականի կուլակաթափումից հետո, դեռ չի վերգտել նախկին բարգավաճությունը, առավել ևս ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում: Ունի հարուստ գյուղատնտեսական ներուժ:
Անվանման արմատաբանական բացատրությունը գալիս է «շեն հող» բառակապակցությունից:
Հնագույն ճանաչված, շեն և բարեբեր բնակավայրերից է:
Ունի միջն. հանրակրթական և յոթամյա արվեստի դպրոցներ,մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, ավտոմատ հեռախոսակայան,կենցաղասպասարկման տաղավար, 2 մսուր մանկապարտեզ, հիվանդանոց, ամբուլատորիա, դեղատուն, հայրենագիտական թանգարան:
Գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում, Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից` ձորերով ու բլուրներով պատած, բարդ և անհանգիստ ռելիեֆով տարածքի վրա:
Կլիման բարեխառն է` չափավոր մեղմ ձմեռներով, մոտիկ չոր արևադարձայինին: Տարեկան միջին ջերմաստիճանը` 11,1 աստիճան, առավելագույնը` 38աստ.C, նվազագույնը` -22 աստ.C:
Շնողին հարակից վայրերում կան օգտակար հանածոների` պղնձի, երկաթի, մոլիբդենի, օ խրայի, փիրուզի հանքավայրեր, որոնց մի մասը հնում արդյունահանվել է և մշակվել տեղում: Շնողը շրջապատող անտառները հարուստ են արժեքավոր ծառատեսակներով, վայրի պտուղներով, հատապտուղներով, անասնակերով: Լեռնալանջերը, նախալեռնային տարածքները, գետահովիտները պատած են արգավանդ բարեբեր հողատարածություններով, որտեղ անհիշելի ժամանակներից մշակել են հացահատիկային, տեխնիկական, բանջարաբոստանային կուլտուրաներ, զբաղվել են այգեգործությամբ:
Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Մեծ քարի գլուխ թաղամասը երբեմնի բռնող միջնադարյան Կայծոն ամրոցի հետ, որի ծաղկման շրջանը վերաբերվում է 10-11դդ: Կայծոն- Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում. 13-րդ դ. աղբյուրներում ամրոցը հիշվում է միայն Կայծոն անունով: Շնող անունը վերաբերել է գյուղին, որը իր մեջ Բերդաթաղի հետ ներառել է նաև 19-րդ դարի վերջի աղբյուրներում հիշվող Նորաշենը (Փոքր քարի գլուխ թաղամասը և գյուղի ներկայիս կենտրոնական տարածքը): Կայծոն- Շնողը բաժսնել է Հայաստանի վարուվերումներով լի ճակատագիրը: 10-11դդ տարածաշրջանում իշխել են Կյուրիկյանները: 1118թվին Կայծոնը Վրաստանին միացրեց Դավիթ Շինարարը: 12-14դդ այն եղել է Զաքարյանների տիրույթներից մեկը,12րդ դարի կեսից սկսած ասպատակվել է թուրք-սելջուկյան, թաթար-մոնղոլական հորդաների կողմից:
17-րդ դարի սկզբին պարսից շահ Աբասը, տեղահան անելով բնիկ հայ և վրացի բնակչությանը, նրանց հողերը բնակեցրել է թուրք քոչվորներով: Հետագա դարաշրջաններում ևս բազմիցս ենթարկվել են հարձակումների: 1919-ի հունվարին Լոռին Թուրքիայի սպառնալիքներից ապահովելու նպատակավ Սադախլոյից մինչև Փամբակ հայտարարվեց չեզոք գոտի , փաստորեն անջատելով այն Հայաստանից: 1920-ի վերջին Հայաստան ներխուժած թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան կանխելու պատրվակով Վրաստանի մենշևիկյան կառավարությունը զորքերը մտցրեց Լոռի, որով այն համարվեց ռազմական դրության մեջ: Արլ. Հայաստանի խորհրդայնացումից և Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումից հետո Լոռվա նկատմամբ թուրքական սպառնալիքները այլևս իրական չէր: Վրացական կողմը, խախտելով 1920-ի նոյեմբերի 13-ի հայ-վրացական համաձայնագիրը, գրավելով ևս 8 սահմանամերձ բնկավայրեր, չէր պատրաստվում հեռանալ Լոռուց, ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին: Ժողովրդական զինված ապստամբության, 11-րդ բանակի գործունեությունների հետևանքով 1921-ի փետրվարին Լոռին ազատագրվեց մենշևիկյան բռնակցումից, մտնելով Խորհրդ. Հայաստանի կազմի մեջ: Գյուղի կենսագրությունում խոր, անդարմանելի հետք են թողել 1930-ական թթ բռնադատումները, Հայրենական պատերազմը, 1949-ի աքսորը, 1988-ի ահեղ եկրաշարժը, Արցախի ազատամարտի զոհերը:
Շնողի բուն տարածքում գտնվում են Կայծոն ամրոցի(10րդ դար), միանավ եկեղեցու մնացորդները, Ս. Գևորգ(1893թ), Ս. Սարգիս(1894թ) եկեղեցիները, Տերունական խաչարձան-մատուռը(1222թ), Ս. Սարգիս մատուռը (17րդ դար), Նշան մատուռի մնացորդները(17րդ դար):