Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում։
Կառուցվել է 301-303 թվականներին այնտեղ գոյություն ունեցող հեթանոսական տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։
Տաճարը շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- մայիսի 30-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել (լուսանկարում) բոլոր մեղադրանքներով։ Նա դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որ դատապարտվել է հանցագործության համար։
- մայիսի 28-ին Վրաստանում, չնայած զանգվածային բողոքի ցույցերին, «օտարերկրյա գործակալների» մասին օրենք է ընդունվել։
- մայիսի 25-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին արժանացել է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։
- մայիսի 19-ին ուղղաթիռ է կործանվել Իրանի Վարզաղանում՝ Թավրիզ թռչելիս։ Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պաշտոնական այլ անձինք։ Բոլոր ինը ուղևորներն ու անձնակազմը զոհվել են։
- մայիսի 15-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ Հանդլովայում մահափորձ է կատարվել։
- մայիսի 11-ին Շվեդիայում կայացած Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «The Code» երգով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նեմոն։
Վերջերս մահացածներ՝ Վան Սողոմոնյան • Արթուր Չիլինգարով • Էդուարդ Վարդանյան • Իբրահիմ Ռաիսի • Հոսեյն Ամիր Աբդոլլահիան • Նիկոլայ Հովհաննիսյան • Խաչիկ Հարությունյան • Վլադիմիր Կազիմիրով
Գիտե՞ք, որ․․․
- ․․․այս գիտուն մուկը (լուսանկարում) այնքան էլ գիտուն չէ, քանի որ նրա գործած ԴՆԹ պարույրը հակառակ է ոլորվում։
- ...աշխարհի ամենամեծ ամրակը (լուսանկարում) գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, և այն հանրային տարածքում է տեղադրված։
- ...ջորին և՛ համառ կենդանի է, և՛ անօրինական ճանապարհով՝ գողությամբ կամ խարդախությամբ ձեռք բերված գումար և ապրանք փոխանցող։
- ...ըստ «Օզի սքանչելի երկիրը» քաղաքական տեսանկյունից մեկնաբանողների, խրտվիլակի կենտրոնական կերպարում, ամերիկացի ֆերմեր է, որը միայն ինքնավստահության կարիք ունի։
- ...Միացյալ Թագավորությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական դատարանի կողմից դասալքության և այլ ծանր հանցագործությունների համար մահապատժի ենթարված զինվորների հուշարձան կա։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
309 985 հոդված |
551 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքիպեդիան հանուն կանանց
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1404 թ. – Թուրքմեն Ռամազան ամիրայի կողմից գրավվեց Սիս քաղաքը, որտեղ պաշարվածների թվում էր Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին։
- 1599 թ. – ծնվել է Դիեգո Վելասկեսը, իսպանացի հռչակավոր նկարիչ (մահ. 1660 թ.)։
- 1606 թ. – ծնվել է Պիեռ Կոռնեյլը, ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, նրան համարում են «ֆրանսիական ողբերգության հայր» (մահ. 1684 թ.)։
- 1799 թ. – ծնվել է Ալեքսանդր Պուշկինը, ռուս մեծանուն գրող, բանաստեղծ (մահ. 1837 թ.)։
- 1903 թ. – ծնվել է Արամ Խաչատրյանը՝ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մահ. 1978 թ.)։
- 1917 թ. – ծնվել է Քըրք Քըրքորյանը, ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, հսկայական բարեգործական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին (մահ. 2015 թ.)։
- 1946 թ. – Նյու Յորքում ստեղծվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA։
- 1969 թ. – մահացել է Արա Սարգսյանը, հայ քանդակագործ (ծն. 1902 թ.)։
- 1982 թ. – Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Իսրայելական զինված ուժերը մտան Լիբանան «Լիբանանի ազատագրման կազմակերպությունը» ոչնչացնելու համար։
- 1984 թ. – ռուս ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը ներկայացրեց իր ստեղծած Տետրիս խաղը։
- 2002 թ. – Միջերկրական ծովի վրա աստերոիդ պայթեց։
Օրվա պատկեր