Jump to content

Վիքինախագիծ:Եվրո 2024-ին ընդառաջ (փուլ 3)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  ՆԱԽԱԳԾԻ ԳԼԽԱՎՈՐ ԷՋ   Ցանկ 1   Ցանկ 2   Ցանկ 3   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ  


«Եվրո 2024-ին ընդառաջ» նախագիծը միայն «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների անդամների համար է։ 2024 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը Եվրոպայում ֆուտբոլային մեծ տոն է՝ Գերմանիայում կայանում է տղամարդկանց ֆուտբոլի աշխարհամասի առաջնությունը։ Այս բազմափուլ նախագիծը նվիրված է հենց այդ միջոցառմանը։

Ինչպե՞ս մասնակցել[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցելու համար պետք է լինեք «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբներից մեկի անդամ և գրանցված լինեք Հայերեն Վիքիպեդիայում։ Սիրելի՛ ակումբականներ, 3-րդ փուլում անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը (ներառյալ) գրել տղամարդկանց Ֆուտբոլի Եվրոպայի մեծահասակների առաջնություններին այս կամ այն կերպ առնչվող հոդվածներ (կարող են լինել Եվրոներին մասնակցած ֆուտբոլիստների, խաղերը վարած մրցավարների, հավաքականների մարզիչների կենսագրություններ, Եվրոպայի առաջնություններին, հավաքականներին, մարզադաշտերին առնչվող հոդվածներ և այլն)։ Հոդվածները կարող եք ընտրել ինչպես այստեղ առաջարկվող ցանկերից (Ցանկ 1-ում և Ցանկ 2-ում նշված լեզվով հոդվածները ստուգված են, Ցանկ 3-ի հոդվածները ստուգված չեն), այնպես էլ ինքնուրույն։ Հոդվածները պետք է թարգմանել այլ լեզուներով Վիքիպեդիաներից։ Ցանկ 3-ից և ինքնուրույն ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք այլալեզու հոդվածի որակին.

  • Հոդվածը պարտադիր պետք է ունենա ծանոթագրությունների տեսքով հեղինակավոր աղբյուրներ։
  • Հոդվածը չպետք է լինի պիտակված (թերի աղբյուրներով, վատ թարգմանություն, ոչ հանրագիտարանային ոճ, փաստերը ստուգելու անհրաժեշտություն, հնացած տվյալներ և այլն)։
  • Հոդվածի առարկան պետք է լինի նշանակալի։
  • Հոդվածի հայերեն տարբերակը պետք է չլինի։

(!) Մեկնաբանություն՝ Ցանկ 1-ից և Ցանկ 2-ից հոդվածներ ստեղծելիս օգտվեք այդ ցանկերում գրված վերնագրերի կարմիր հղումներից, վերնագրեր հորինել պետք չէ։ Դեպքեր են լինում, երբ հոդվածը ստեղծվում է սխալ վերնագրով, իսկ ճիշտը ցանկում մնում է կարմիր, ինչը կարող է ապակողմնորոշել այլ մասնակիցների և կրկնակի հոդված ստեղծելու պատճառ դառնա։

(!) Մեկնաբանություն՝ Ցանկ 3-ում բերված են միայն անգլերեն Վիքիպեդիայի հոդվածները, սակայն դուք կարող եք թարգմանել նաև այլ լեզուներից, եթե այդ լեզուներում հոդվածներն ունեն ծանոթագրությունների տեսքով հեղինակավոր աղբյուրներ և պիտակված չեն։


Արդեն թարգմանված հայերեն հոդվածը պետք է բավարարի նվազագույն ծավալի պահանջներին, այսինքն՝ պետք է ունենա առնվազն 3000 բայթ ծավալ։

Ցանկ 3-ից և ցանկերից դուրս հոդվածներ ընտրելիս եղեք ուշադիր, անպայման ստուգեք, որ դրանք բավարարեն վերը նշված պահանջներին, անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք ակումբի համակարգողի հետ։

Ցանկերից ընտրելու դեպքում անպայման ստորագրեք հոդվածի դիմաց «Ստորագրություն» սյունակում։ Ցանկերում միաժամանակ կարող եք ստորագրել ամենաշատը երկու հոդվածի դիմաց։ Երբ այդ հոդվածները ստեղծեք, կարող եք ընտրել երկու այլ հոդվածներ։ Մեկ շաբաթից ավելի մնացած ստորագրությունները, եթե համապատասխան հոդվածները չեն ստեղծվել, կհեռացվեն։ Հոդվածները թարգմանեք այն լեզվից, որը նշված է ցանկերում։ Հատկապես եթե ցանկում դրված է անգլերեն հոդված, դրա ռուսերենը չթարգմանեք, քանի որ այն չունի անհրաժեշտ որակ։

Ուշադրություն․ եթե ցանկանում եք հոդվածը թարգմանել այլ լեզվից (օրինակ, եթե ցանկում նշված է ռուսերեն հոդվածը, իսկ դուք ցանկանում եք թարգմանել անգլերենից), ապա դա կարող եք անել, եթե տվյալ լեզվով Վիքիպեդիայի հոդվածում առկա են բավականաչափ քանակի ծանոթագրություններ։

Ուշադրություն․ նախագծի շրջանակներում պետք է գրվեն միայն տղամարդկանց Եվրոպայի մեծահասակների առաջնություններին առնչվող հոդվածներ։ Այլ աշխարհամասերի ֆուտբոլիստների, մրցավարների, մրցաշարերի, ինչպես նաև կանանց, երիտասարդական և պատանեկան ֆուտբոլին առնչվող հոդվածները մրցույթին չեն մասնակցելու։

Ինչպե՞ս են գնահատվելու հոդվածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հոդվածի ծավալից (բայթերով), անպայման հաշվի է առնվելու տեքստի թարգմանության որակը։ Վատ թարգմանված հոդվածներից հանվելու են միավորներ։ Միավորներ են հանվելու նաև չվիքիֆիկացված կամ թերի վիքիֆիկացված, այլ լեզուների հետ չկապված, առանց կատեգորիաների հոդվածներից։

Լրացուցիչ միավորներ են ստանալու այստեղ բերված Ցանկ 1-ից և Ցանկ 2-ից գրված հոդվածները՝ +3 միավոր յուրաքանչյուրը։

Առաջնության թալիսման Ալբերտը

Հոդվածը ստեղծելուց հետո չմոռանաք այն կապել այլ լեզուների հետ, տեղադրել կատեգորիաները, իսկ քննարկման էջում օտար լեզվի անվան կողքին գտնվող գործիքով տեղադրել {{ԹՀ||}} կաղապարը։ Այս նախագծի շրջանակներում ստեղծված բոլոր հոդվածների քննարկման էջերում պետք է տեղադրեք նաև նախագծի {{Ե24}} կաղապարը։ Հոդվածի վերնագիրը՝ ներքին հղումով տեղադրեք «ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ» էջում՝ ձեր մասնակցային անվան տակ։ Գնահատվելու են միայն այդ էջում գրանցված հոդվածները։

Մրցանակներ

Նախագծի յուրաքանչյուր փուլում ամենաորակյալ և ամենաարդյունավետ ակումբականը կստանա «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը, ևս չորս մասնակիցների կտրվեն հավաստագրեր։

Ուշադրություն․ մրցանակների կարող են հավակնել միայն այն մասնակիցները, որոնք այս փուլի ընթացքում ստեղծել են առնվազն 10 հոդված կամ ստեղծած հոդվածների գումարային ծավալը 80.000 բայթից ավելի է։

Հաճելի և արդյունավետ խմբագրումներ, սիրելի՛ ակումբականներ։

Մրցույթի փուլերի ժամանակացույց