Էդուարդ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Վարդանյան
Ծնվել էապրիլի 15, 1946(1946-04-15) (78 տարեկան)
ԾննդավայրԹալին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Էդիկ Վարդանյան (ապրիլի 15, 1946(1946-04-15), Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, մանկավարժ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիկ Վարդանյանը ծնվել է 1946 թվականին Թալինում, 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1977 թվականից մասնակցել է Հանրապետական համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ 1980 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում[1]։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2012 թվականից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկանն է[2]։

Նկարները գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի պետական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում (Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ֆինլանդիա, Սիրիա և այլն)։

Հիշատակումներ մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտաշես Արամ, «Ոգեղեն գույների տարաշխարհիկ երթը», «Նարցիս» գրական, գեղարվեստական, մշակութային հանդես №6.2011
  2. Արտաշես Արամ, «Ծաղկազարդ ծեսերի ասացողը», «Կերպարվեստ» №2, 2006
  3. «Էդիկ Վարդանյան», «Նոր Ոճ» №5, 2006
  4. Վիգեն Ղազարյան, «Էդվարդ Վարդանյանի գեղարվեստական աշխարհը», «Հայ արվեստ» մշակութային հանդես №2, 2006
  5. «В сказочном мире Едуарда Варданяна»«Голос Армении» 27 января 2011 (ռուս.)
  6. Марина Степанян, «Идеальный мир Едуарда Варданяна», «Голос Армении» 15 апреля 1999 (ռուս.)
  7. Зара Тер-Акобян, «Ангел на крише», «Республика Армения» 15 марта 2001 (ռուս.)
  8. Зара Тер-Акобян, «Родом из детства», «Голос Армении» 25 мая 2006 (ռուս.)
  9. Զուլֆա Օհանյան, «Հեքիաթային եղելություն», Панорама.аm
  10. Էլմիրա Բաղդասարյան, «Հեթանոս նկարչի հեքիաթները», «Ժամանակ» 5 մայիսի 1999
  11. ԱԿՕՍ 2009
  12. Մելանյա Բադալյան, «Տեսիլքների, անուրջների նկարիչը», «Ազգ» 3 մայիսի 2011
  13. «Սրտի Թրթիռից և գույներից հյուսված հիշողություններ», «Լրագիր» 12.11.1996 թ.
  14. Արտաշես Արամ, «Լույսի, երազի,կարոտի նկարիչը», «Հայք» 7.10.1994
  15. Քնարիկ Վարդանյան, «Գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանի անհատական ցուցահանդեսում», «Երկիր» ապրիլ 1999 թ.
  16. Լիլիթ Սեդրակյան, «Ես ավանդույթների կողմնակրց եմ», «Ժամանակ» 10 ապրիլի 1999 թ.
  17. Մելանյա Բադալյան, «Արարատի առեղծվածը Էդվարդ Վարդանյանի կտավներում», «Ազգ» 8 հոկտեմբերի 2003 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նկարչությունն Աստծո շնորհ է»…. Էդվարդ Վարդանյան
  2. «Գեղարվեստի ակադեմիայի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]