Անորա
Անորա անգլ.՝ Anora | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | հումորային դրամա |
Թվական | մայիսի 21, 2024 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Sean Baker? |
Դերակատարներ | Mikey Madison?, Մարկ Էյդելշտեյն, Yury Borisov?, Դարյա Եկամասովա և Ալեքսեյ Սերեբրյակով |
Օպերատոր | Դրյու Դենիելս |
Տևողություն | 138 րոպե |
«Անորա» (անգլ.՝ Anora), կատակերգադրամատիկ ֆիլմ[1], որը նկարահանել է Շոն Բեյքերը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը։ Ֆիլմում նկարահավել են նաև հայ դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղի»։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում։ Գլխավոր հերոսը՝ Էնին, երիտասարդ մարմնավաճառ է, որն ամուսնացած է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, գալիս են Նյու Յորք՝ ամեն ինչ կարգավորելու[2]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայքի Մեդիսոն - Էնի (Անորա)
- Մարկ Էյդելշտեյն - Իվան Զախարով
- Յուրա Բորիսով - Իգոր
- Դարյա Եկամասովա - Գալինա Ստեպանովնա, Իվանի մայրը
- Ալեքսեյ Սերեբրյակով - Նիկոլայ Զախարով, Իվանի հայրը, ռուս օլիգարխ[3]
- Կարեն Կարագուլյան - Թորոս
- Վաչե Թովմասյան - Գառնիկ
- Ալյոնա Գուրևիչ - Կլարա
- Այվի Ուոլք - Կրիստալ
Նկարահանում, գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2023 թվականին՝ Նյու Յորքում (Բրուքլին) և Լաս Վեգասում[4]։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2024 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնի հիմնական ծրագրի շրջանակներում։ Քննադատները «Անորան» նախապես դասել էին տարվա գլխավոր փառատոնային պրեմիերաների շարքին[2]։ Ցուցադրության ավարտից հետո հանդիսատեսը 9 րոպե շարունակ ծափահարել է ֆիլմի ստեղծողներին[5]։ 2024 թվականի մայիսի 25-ին ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sean Baker explores new horizons in Competition // Каннский кинофестиваль, 21 мая 2024
- ↑ 2,0 2,1 Шредер, Бейкер, Вирасетакул: 10 самых ожидаемых фестивальных фильмов 2024 года
- ↑ «Анора» Шона Бэйкера: обаятельное драмеди с Марком Эйдельштейном и Юрой Борисовым // Телеканал КИНОТВ, 24 мая 2024
- ↑ Lang, Brent (2023 թ․ հոկտեմբերի 25). «'Red Rocket' Director Sean Baker and FilmNation Entertainment Reteam on 'Anora' With Mikey Madison Starring (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ ANORA – Rang I – English — Cannes 2024 // Каннский кинофестиваль, 21 мая 2024
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2024 ֆիլմեր
- «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Դրամա ֆիլմեր
- Կինոկատակերգություններ
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում