Սխոլաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սխոլաստիկա
 Scholasticism Վիքիպահեստում

Սխոլաստիկա, սքոլաստիկա (հուն․՝ σχολαστικός, այստեղ՝ դպրոցական, գիտական), միջնադարյան կրոնաիդեալիստական փիլիսոփայություն, որին հատուկ է ենթարկվածությունը աստվածաբանությանը։ Սխոլաստիկա սկսել է ձևավորվել քրիստոնեական աստվածաբանության գաղափարական համապարփակ տիրապետության պայմաններում, երբ պատրիստիկան ավարտելով ջատագովական խնդիրները, աստիճանաբար վերածվում է տիրապետող գաղափարախոսության։ Ըստ Հովհաննես Դամասկացու, որը համարվում է սխոլաստիկայի սկզբնավորողը (սխոլաստիկայի պատմությունը Արևմտյան Եվրոպայում սկզբնավորում է Ալկուինի (մոտ 735-804) «Դիալեկտիկա» երկը), փիլիսոփայական աստվածաբանության աղախինն է։ Այդ շրջանում հոգևորականությունը նվաճում է «ինտելեկտուալ կրթության մենաշնորհը» (Ֆ․ Էնգելս), աստվածաբանական դրույթների հիմնավորմանը ուղղված դոգմատիկական փիլիսոփայությունը սկսվում է դասավանդվել մենաստաններին կից դպրոցներում (այստեղից էլ «սխոլաստիկա» տերմինը), իսկ ավելի ուշ՝ համալսարաններում։ Սխոլաստիկայի տեսական ակունքները հասնում են անտիկ շրջանի փիլիսոփա (Պլատոն, ՊորՓյուր, Պրոկլ Դիադոխոս և ուրիշներ)։

Վաղ սխոլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն սխոլաստիկայի պրոբլեմատիկան ձևավորվել է ֆեոդալական քաղաքակրթության վերելքի պայմաններում՝ IX-XI դարերում։ Տարածվում է գտել հատկապես օգոստինոսյան պլատոնականությունը (Յոհան Սկոտ Էրիուգենա, Անսելմ Քենտրբերացի և ուրիշներ)։ Բացահայտվում են ունիվերսալիաների շուրջը ընթացող բանավեճերի տարբեր դիրքորոշումներ (տես Նոմինալիզմ և ռեալիզմ

Միջին սխոլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

համալսարան, 14-րդ դար

Հասուն սխոլաստիկան (XII—XIII դդ․) զարգանում էր գլխավորապես համալսարաններում (առանձնանում է հատկապես Փարիզի համալսարանըՊլատոնականությունը (օրինակ, Շարտր դպրոցը) աստիճանաբար դուրս է մղվում արիստոտելականությամբ (Սիգեր Բրաբանտցի, Ալբերտ Մեծ, Թովմա Աքվինացի, Ռայմունդ Լուլի

Ուշ սխոլաստիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

XIV դարից սկսած սխոլաստիկայի մեջ զգացվում է զարգացած ֆեոդալիզմի ուժեղացող հակասությունների ազդեցությունը։ Դունս Սկոտը Թովմա Աքվինացու ուսմունքին հակադրում է իր վոլյունտարիզմը։ Այդ շրջանի ընդդիմադիր ուժերը առաջադրում են երկակի ճշմարտության ուսմունքը։

Վերածննդի ազդեցությամբ սխոլաստիկան աստիճանաբար ետ է մղվում։ Սխոլաստիկայի ավանդույթների մասնակի աշխուժացում նկատվում է XVI—XVII դարերում, հատկապես Իսպանիայում (այսպես կոչված, երկրորդ սխոլաստիկա), որին վճռական հարված է հասցնում լուսավորականությունը։

XIX-XX դարերի սահմանագծին սխոլաստիկայի ավանդույթները վերածնում են նեոթոմիզմը և նեոսխոլաստիկան։

Արևելյան երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան սխոլաստիկական փիլսոփայություն դասավանդվել է նաև Արևելքի երկրներում, որտեղ սակայն չի նկատվում կրոնական փիլիսոփայական այն աստիճանի պաշտոնականացում և հակադրում անտիկ փիլիսոփայությանը, ինչպես Արևմտյան Եվրոպայում, ուր «միջնադարը երկրի երեսից սրբեց հին քաղաքակրթությունը, հին փիլիսոփայությունը» (Ֆ․ Էնգելս)։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ միջնադարյան փիլիսոփայությունը, որքանով որ այն հելենիստական ավանդույթները շարունակելիս չի հանգել կրոնափիլիսոփայական գաղափարախոսության, չի կրել սխոլաստիկայի ընդգծված ազդեցությունը։ Հայ փիլիսոփայության մեջ քննարկվել են սխոլաստիկայի մեջ արծարծված ինչպես ընդհանուր փիլիսոփայական պրոբլեմներ (հատկապես ունիվերսալիաների հարցը), այնպես էլ կրոնափիլիսոփայական որոշ հարցադրումներ։ Բացի այդ XII-XIV դարերում, պայմանավորված ունիթորական շարժմամբ, թարգմանվում են սխոլաստների բազմաթիվ երկեր։

Այլաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխաբերական առումով սխոլաստիկա նշանակում է անպտուղ իմաստասիրում, կյանքից և պրակտիկայից կտրված ձևական գիտելիք, որը դեդուկտիվ ճանապարհով բխեցվում է որոշակի դոգմատիկական, անառարկելիորեն ընդունված դրույթներից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Штекль А․, История средневековой философии, пер․ с нем․, М․, 1912;
  • Соколов В․ В․, Средневековая философия, М․, 1979;
  • Grabmann М․, Die Geschichte derscholastischen Methode, Bd 1—2,tB-, 1957․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սխոլաստիկա» հոդվածին։