Հովհան Սկոտ Էրիուգենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Հովհան Սկոտ Էրիուգենա
Johannes Scottus Eriugena
Johannes Scottus Eriugena.jpg
Ծնվել է810 Իռլանդիա
Մահացել է877 Անգլիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, թարգմանիչ, գրող և քահանա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինլատիներեն
Ազդվել էՕգոստինոս Երանելի
Iohannes Scotus Eriugena Վիքիպահեստում

Հովհան Սկոտ Էրիուգենա (Johannes Scot(t)us Eriugena; մոտ. 810 - 877), հաճախ հիշատակվում է կրճատ անվամբ՝ Էրիուգենա, իռլանդացի փիլիսոփա, աստվածաբան, պոետ և թարգմանիչ, Կարոլինյան ծագմամբ մեծ մտածող։ Ապրել և աշխատել է Ֆրանսիայի արքա Կարլ Ճաղատի պալատում։

Կենսագրույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս կրոնավորների հետ ստիպված հեռացել է արտերկիր նորմանդական ներխուժման պատճառով։ Բացի լատիներենից Էրիուգենը տիրապետում էր նաև հունարենի, հիանում էր անտիկ և բյուզանդական փիլիսոփաների գրվածքներով։ Ռեյմսի արքեպիսկոպոս Գինկմարայի հրավերով մասնակցել աստվածաբանական վեճերին, ինչի արդյունք եղավ նրա տրակտատը աստվածային նախասահմանվածության մասին, որը դատապարտվեց Փարիզում 855 և 859 թվականներին հրավիրված ժողովների ժամանակ։ 860-ական թվականներին Էրիուգենը լատիներեն է թարգմանել Դիոնիսիոս Արիոպագացու «Երկնային թագավորություն» տրակտատը, Մաքսիմոս Խոստովանողի «Ambigua ad iohannem» (սրան է վերագրել Գրիգոր Աստվածաբանի գործը), ինչպես նաև Գրիգոր Նյուսացու «Մարդու արարչությունը»։ 870-871 թվականներին գրել է Հովհաննու ավետարանի մեկնությունը, այս մեկնությունը գրված է շատ հետաքրքիր ոճով, աստվածաբանական գաղափարները ներկայացված են գեղարվեստորեն։ Էրիգունեը գրել է նաև բազմաթիվ բանաստեղծություններ, սակայն նրանից մեզ է հասել միայն ստեղծագործություն։ Այդ գործերի մեջ հանդիպում են հունարեն գրվածքներ, որոնք ունեցել են իրենց մեջ լատիներեն թարգմանություններ։

Աստվածաբանական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիուգենի վարդապետության մեջ առանցքային գաղափարը համարվում է առաջին և բարձրագույն պատճառի աստծո մասին վարդապետությունը։ Էրիուգենի վարդապետության մեջ կենտրոնական տեղ ունի Սբ. Գիրքը։ Նա գտնում է, որ միայն Սբ. Գրքի միջոցով կարելի է ճանաչել աստծուն կամ բխեցնելով դրանից։ Իսկ դա նշանակում է, որ աստվածաճանաչողության էրիուգենական ուսմունքը առաջնային է համարում հայտնությունը։ Բայց իր մեկնություններում արևմտյան աստվածաբանը հիմնականում կիրառում է սխոլաստիկական-ռացիոնալիստական մեթոդաբանությունը։ Համոզված լինելով, որ իրական հեղինակություն ունի միայն այն ճշմարտությունը, որը հաստատված է բանականությամբ և գրավոր ձևով մեզ է ավանդվել եկեղեցու հայրերի կողմից։ Էրիուգենը հանգում է այն հետևության, որ թեև հավատը նախորդում է բանականությանը ևս կարևոր տեղ է գրավում, քանի որ նրա կողմից բխեցրած ճշմարտությունները չեն հակասում աստվածաշնչին, քանի որ «Իրական հեղինակությունը» և «ճշմարիտ քանակությունը» բխում են միևնույն ակունքից՝ աստվածային իմաստությունից։ Այդ հիման վրա էլ Էրիուգենն Աստծո էության հարցը քննարկում է անսահմանի և սահմանափակի, արարչի և արարվածի կամ պարզապես աստծո և աշխարհի փոխհարաբերության շրջանակներում։ Նա համարում է, որ աստված չի կարող ունենալ ո՛չ անցյալ-ապագա ժամանակային բնութագրություն և ոչ էլ տարածական որոշակիություն։ Ըստ էության էրիուգենական ուղղադավանությանն անհարիր տեսակետները առաջադրվում և համապատասխան «լուծում» է ստանում միայն ստծու կեցության մեխանիզմների բացահայտման և մեկնության ժամանակ։ Էրիուգենի համակարգում աստծո էույան հիմնահարցը լուծվում է իբրև կեցության հիմնահարց։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Annotationes in Marcianum, ed. C. Lutz. — Cambridge (Mass.), 1939.
  • Commentarius in Evangelium Iohannis, ed. E. Jeauneau. — Paris, 1972.
  • Expositiones in Ierarchiam coelestem, ed. J. Barbet. — Turnhout, 1975.
  • De divina praedestinatione, ed. G. Madec. — Turnhout, 1978.
  • Maximi Confessoris Ambigua ad Iohannem iuxta Johannem Scottum Eriugenam latine interpretationem, ed. E. Jeauneau // Corpus Christianorum Series Graeca 18 (1988).
  • Carmina, ed. M. W. Herren // Scriptores Latini Hiberniae XII. — Dublin, 1993.
  • Periphyseon, ed. I.P. Sheldon-Williams, E. Jeauneau, J.J O’Meara et al.// Scriptores Latini Hiberniae. — Dublin, 1978 (lib.I), 1983 (lib.II), 1981 (lib.III), 1995 (lib.IV)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бриллиантов А.И. Влияние восточного богословия на западное в произведениях Иоанна Скота Эриугены. — СПб., 1898 (переизд. М., 1998).
  • Waeltner E.L. Organicum melos. Zur Musikanschauung des Johannes Scottus (Eriugena) // Bayerische Akademie der Wissenschaften. Veröffentlichungen der Musikhistorischen Kommission. Bd.1. München, 1977.
  • Соколов В. В. Средневековая философия. — М., 1979.
  • Jeauneau E. Études érigéniennes. — Paris, 1987.
  • Лосев А. Ф. Зарождение номиналистической диалектики средневековья։ Эригена и Абеляр //Историко-философский ежегодник '88. — М., 1988. — c. 57-71.
  • O’Meara J.J. Eriugena. — Oxford, 1988.
  • Moran D. The philosophy of John Scottus Eriugena. — Cambridge, New York, 1989.
  • Erickson R. Boethius, Eriugena, and the neoplatonism of Musica and Scolica Enchiriadis // Musical humanism and its legacy. Essays in honor of Claude V. Palisca, ed. N.K. Baker and B.R. Hanning. — Stuyvesant, NY, 1992, pp. 53–78.
  • Петров В. В. Accessus lohannis // Иоанн Скотт Эриугена. Гомилия на Пролог Евангелия от Иоанна. — М., 1995.
  • Петров В. В. Парадоксальная логика Эриугены в Перифюсеон // Философия природы в Античности и в Средние века. — М., 1998. — c. 167—217.
  • Хомяков М. Б. Иоанн Скотт Эриугена и рождение схоластики // Вопросы философии. — 2000. — № 1. — c. 142—146.
  • Петров В. В. Тотальность «природы» и методы её исследования в «Перифюсеон» Эриугены. Каролингские школьные тексты։ глоссы из круга Иоанна Скотта и Ремигия из Осерра // Философия природы в античности и в средние века. — Москва, 2000.
  • Петров В. В. Тело и телесность в эсхатологии Иоанна Скотта // Космос и душа. Учения о вселенной и человеке в античности и в средние века. — Москва, 2005.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զաքարյան Ս. Ա., Փիլիսոփայության պատմություն / Պատ. խմբ.՝ պրոֆ. Հ. Ղ Ս|տզոյան. հր.։ Նաիրի, 2000, 336 էջ։