Կրոնական փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Եկեղեցու տրիումֆ, պայքարող եկեղեցի և հաղթական եկեղեցի» կամ «Եռանդուն և հաղթական եկեղեցու և Դոմինիկյան միաբանության այլաբանություն»
(անգլ.՝ Triumph of the Church, Church Militant and Triumphant), Անդրեա Բոնայուտոյի ֆրեսկոն
Կրոնական փիլիսոփայության ուղղություններ
ձախից աջ՝ չինական փիլիսոփայական Դաո Դե Ցզին երկասացության հեղինակ Լաո Ցզի
կենտրոնում՝ Ռաֆայելի Աթենական դպրոցը, Ստրաբոնի աշխատությունը[1], Ռոդենի Մտածողը, դաոսականության և կոնֆուցիականության խորհրդանիշ Ին յանը 8 տրիգրամներով

Կրոնական փիլիսոփայություն, փիլիսոփայական մտքի ուղղություն, որի միջոցով տարբեր կրոնների ներկայացուցիչներ ներկայացնում են իրենց աշխարհայացքը, տեսանկյունը կրոնական այս կամ այն խնդրի շուրջ՝ Աստծո լինելիության, հոգու անմահության և այլն։ Ընդունված է կարծել, որ կրոնական փիլիսոփայությունը կրոնին վերաբերող քննարկում չէ, այլ փիլիսոփայական հարցերի շուրջ քննարկում է որևէ կրոնի հետևորդների տեսանկյունից։ Դեռևս չկա մեկ ընդհանուր տեսակետ կրոնական փիլիսոփայության և կրոնի փիլիսոփայության միջև, սակայն բերվում են մի շարք փաստարկներ, որ դրանք տարբեր, միմյանցից տարբերվող հասկացություններ են[2]։ Գոյություն ունեն բուդդայական, իսլամական, քրիստոնեական (ինչպես նաև՝ ուղղափառ, կաթոլիկ, բողոքական), հինդուիստական, հուդայական, սինկրետիկական և այլ կրոնական փիլիսոփայություններ։

Իրականում կրոնական փիլիսոփայության հիմքը աստվածաբանությունն է (թեոլոգիա)[3], բայց ի տարբերություն աստվածաբանության, որն իրենից ներկայացնում է կրոնագիտության տեսության հիմնական դրույթներ (դոգմատներ), կրոնական փիլիսոփայությունը զբաղվում է այդ փաստարկների հիմնավորմամբ։

Ժամանակակից կրոնական փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից կրոնական փիլիսոփայությունը փիլիսոփայական ուղղություն է, որը արտացոլում է կրոնում արդիական վիճակի հիմնական միտումները, որը հանդիսանում է միջանկյալ օղակ ժամանակակից աշխարհի և կրոնի միջև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Strabo (64 or 63 BC-c. 24 AD) Geographicorum Commentarios». www.skinnerinc.com. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին. {{cite web}}: Text "Sale Number 3012T, Lot Number 1409" ignored (օգնություն); Text "Skinner Auctioneers" ignored (օգնություն)
  2. ФИЛОСОФИЯ РЕЛИГИИ И РЕЛИГИОЗНАЯ ФИЛОСОФИЯ В СОВРЕМЕННОМ РОССИЙСКОМ НАУЧНОМ ДИСКУРСЕ Ալեքսանդր Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարան, Վեսնիկ
  3. Основы религиоведения. (Раздел третий. Основные направление религиозной философии) / Ю. Ф. Борунков, И. Н. Яблоков и др.; Под ред. И. Н. Яблокова. М.: Высш. шк., 1994. 368 с. ISBN 5-06-002849-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бибихин В. В. Философия и религия // Вопросы философии. — 1992. — № 7. — С. 34—44.
  • Гайденко В. П., Смирнов Г. А. О предмете религиозной философии // Общественные науки и современность. — 1996. — № 1. — С. 85—96.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]