Jump to content

Նոր Բրաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Նոր Բրաջուր
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
ՀամայնքՔելբաջարի շրջան
Մակերես2548,0 կմ²
Բնակչություն239 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նոր Բրաջուր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Բրաջուր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Նոր Բրաջուր, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7][8], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[5][6][7][8]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[2][3], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[9]։

Բնակավայրի հայկական անունը Նոր Բրաջուր է[2][3]։ Գյուղն այդպես է անվանվել 1993 թվականին Քարվաճառի ազատագրումից հետո ի պատիվ նախկին հայկական Բրաջուր գյուղի, որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Գյոյգյոլի շրջանում[2]։ Ադրբեջանցիները գյուղն անվանում են Ղլըչլը[2], Քիլինչլը կամ Քիլինչլի։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Բրաջուր բնակավայրը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում՝ բարձրլեռնային գոտում։ Գյուղի միջով է հոսում Թարթառ (Տրտու) գետը։ Շահումյանի շրջանի վարչական կենտրոն Քարվաճառ քաղաքից հեռու է 13 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 113 կմ[3]։

Նոր Բրաջուր համայնքի վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։

Արցախյան պատերազմ (1991-1994)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[5][6][7][8][10]։

Եռակողմ համաձայնագրի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել շրջանը, այդ թվում՝ Նոր Բրաջուրը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[11]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Բրաջուրի տարածքում չեն պահպանվել պատմամշակութային այնպիսի ամբողջական հուշարձաններ ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, ամրաշինական կառույցները և այլն։ Ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության 2015 թվականին կատարված ուսումնասիրությունների՝ մինչև 18-րդ դարի կեսերին Քարվաճառի շրջանի տարածք թյուրք-քրդական ցեղերի ներթափանցելը և հայերի հեռանալը եղել են հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Դրանք ժամանակի ընթացքում ոչնչացվել են վերաբնակ թուրք և քուրդ բնակիչների կողմից։ Եկեղեցին ու գերեզմանոցը վերջնականապես ավերվել են Խորհրդային Միության տարիներին, երբ գյուղն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանում։ Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրումից և գյուղի վերաբնակեցումից հետո տեղի բնակիչները տարբեր տարիներին հայտնաբերել են բնակավայրի հին պատմությանն առնչվող պատմամշակութային նյութական հետքեր։ Հայտնաբերվել է ոչնչացված գերեզմանոցից պահպանված մի քանի խաչքար[2]։

Ընդհանուր առմամբ Նոր Բրաջուրի և հարակից տարածքներից հայտնաբերվել են տասնյակ խաչքարերի կոտրված բեկորներ, որոնք Խորհրդային Միության տարիներին օգտագործվել են որպես շինանյութ։ Նոր Բրաջուր և Նոր Վերինշեն գյուղերի միջև ընկած հատվածում՝ հին գյուղատեղիի տարածքում հայտնաբերվել են հայկական հին գերեզմանոցի բազում կոտրված, մասնատված խաչքարեր, որոնց հավաքագրմամբ և ցուցակագրմամբ ժամանակին զբաղվել է Բանանց գյուղից գաղթած և Նոր Վերիշեն գյուղում բնակություն հաստատած Մարտիրոս Չալումյանը[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 18-րդ դարի կեսերը Նոր Բրաջուրը շրջանի մյուս բնակավայրերի նման ունեցել է հայ բնակչություն, որն աստիճանաբար ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից թյուրքական ցեղերի արշավանքների, լեզգիների թալանչիական արշավանքների հետևանքով։ Հայ ազգաբնակչության հեռացումից հետո այստեղ են հաստատվել քոչվոր թյուրք-քրդական ցեղերը և աստիճանաբար նստակյաց կյանքի անցել։ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրմամբ ադրբեջանցիները (նախկին թյուրք-քրդական ցեղերի հետնորդները) հեռացել են, որից հետո բնակավայրում վերաբնակվել են հայեր, այդ թվում՝ Խորհրդային Ադրբեջանից գաղթածներ[2]։

Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Նոր Բրաջուր բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝

Տարի 2008 2009 2010 2015
Բնակիչ 167[12] 183[12] 203[12] 239 (51 տուն)[2][3]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Նոր Բրաջուրը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[5][6][7][8][10]։

Համայնքային կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Բրաջուրում գործում էին[Ն 1] գյուղապետարան, բուժկետ, դպրոց, մշակութային տուն[2][3]։

2000 թվականից Նոր Բրաջուրում գործում էր միջնակարգ դպրոց[2][3][13]։ Դպրոցը անվանվել էր Սևակ-Սևանա Էրումյան անունով։ 2002/2003 ուսումնական տարում ուսումնական հաստատությունն ուներ 48 աշակերտ և 14 ուսուցիչ, իսկ 2015/2016 ուսումնական տարում՝ 54 աշակերտ և 24 ուսուցիչ[2][13]։ 2015 թվականին դպրոցի շենքը հիմնանորոգվել է[2][13]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[3]։

Բնակավայրի տարածքում առկա են մոլիբդենի հանքային պաշարներ[3]։

  1. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Նոր Բրաջուրը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։
  2. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Նոր Բրաջուրը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  9. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  10. 10,0 10,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  11. Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները` թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․
  12. 12,0 12,1 12,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։
  13. 13,0 13,1 13,2 Ավանեսյան Ա․, Հարությունյան Գ․, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական համակարգը (1991-2016 թթ․)», հ․ 3, Ստեփանակերտ, 2017 թվական։