Jump to content

Նիկեփորոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկեփորոս I
Ծնվել է՝760
ԾննդավայրՊիսիդիա, Թուրքիա
Մահացել է՝հուլիսի 26, 811
Վախճանի վայրՊլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա
ԵրկիրԲյուզանդական կայսրություն
ՏոհմNikephorian dynasty?
կառավարիչ
ԵրեխաներStauracius? և Prokopia?

Նիկեփորոս I (հուն․՝ Νικηφόρος, 760, Պիսիդիա, Թուրքիա - հուլիսի 26, 811, Պլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա), Բյուզանդիայի կայսր 802 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահակալման սկզբին ճնշել է Անատոլիկոն բանակաթեմի հայազգի զորավար Վարդանի խռովությունը։ Ֆինանսները կարգավորելու նպատակով ավելացրել է հարկերը՝ հարկատու դարձնելով նաև հոգևոր հիմնարկները։ Ձգտել է ստեղծել սեփականատեր գյուղացիների ուժեղ դաս, ուժեղացրել է բանակը։

Ճնշել է Պելոպոնեսում հաստատված սլավոնների ապստամբությունը, կայսրության սլավոնացած շրջանները հունացնելու նպատակով Փոքր Ասիայի հույներին բռնագաղթեցրել է արևմուտք, հիմնականում՝ Թրակիա։

Անհաջողություն է կրել արաբների (806-ին կնքել է անշահավետ հաշտություն) և բուլղարների (809–811) դեմ պայքարում։

Սպանվել է ճակատամարտում։

Նիկեփորոս I-ն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Տիրակալի օրը» բուլղար․՝ «Денят на владетелите» - ռեժիսոր՝ Վլադիսլավ Իկոնոմով (Բուլղարիա, 1986)։ Նիկեփորոս I-ի դերում նկարահանվել է Սվետոզար Նեդելչևը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Денят на владетелите - Българска национална телевизия». bnt.bg (բուլղարերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկեփորոս I» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 294