Շումենի մարզ
Շումենի մարզ բուլղար․՝ Област Шумен | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Բուլղարիայի մարզ |
Մտնում է | Բուլղարիա |
Վարչկենտրոն | Շումեն |
ԲԾՄ | 248 մետր[1] |
Մարզպետ | Պլամեն Ստոիլով |
Բնակչություն | 180 528 մարդ[2] |
Տարածք | 3389,7 կմ²[3] |
![]() | |
Սահմանակցում է | Սիլիստրայի մարզ և Բուրգասի մարզ |
Ժամային գոտի | արևելաեվրոպական ժամ |
ISO 3166-2 կոդ | BG-27 |
Ավտոմոբիլային կոդ | Н |
sh.government.bg |
Շումենի մարզ (բուլղար․՝ Област Шумен), Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի հյուսիսարևելյան տարածաշրջանում։ Զբաղեցնում է 3390,2 քառակուսի կիլոմետր տարածք: Կազմված է 10 համայնքներից: Բնակչության թվաքանակը 2009 թվականի դեկտեմբերի տվյալներով եղել է 194,090[4][5][6]: Մարզկենտրոնը Շումեն քաղաքն է, որի տեղում հնագույն բնակավայր է եղել դեռևս երկաթի դարի ժամանակներում: Շումենն իր պատմական ամրոցով ու պղնձագործական, զինագործական արհեստանոցներով կարևոր դեր է խաղացել ինչպես միջին դարերում, այնպես էլ օսմանյան լծից ազատագրվելու համար բուլղարացիների մղած պայքարի տարիներին: Քաղաքը հարուստ է պատմական և ժամանակակից հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում է Բուլղարիայի 1300-ամյակին նվիրված, կուբիստական ոճով կերտված հուշարձանը, որ վեր է խոյանում քաղաքի կենտրոնում, 1300 աստիճանների վերևում: Հիշարժան են նաև դեռևս անտիկ ժամանակներում կառուցված ամրոցը, Թոմբուլ մզկիթը, պատմության թանգարանը: Քաղաքի կենտրոնում են գտնվում ընդարձակ գրադարանը, թատրոնը, քաղաքապետարանի շենքը, որն ունի նաև մեծ համերգասրահ, որտեղ ելույթներով հանդես են գալիս տեղացի և հրավիրված անվանի երաժիշտներ: Բուլղարիայում բարի համբավ է վայելում Շումենի գարջրի գործարանի արտադրանքը: Քաղաքի մերձակայքում են գտնվում Բուլղարիայի առաջին և երկրորդ մայրաքաղաքները՝ Պլիսկան և Պրեսլավը:
Համայնքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը | Կյուրեղագիր | Բնակչ.[4][5][6] | Քաղաք/գյուղ | Բնակչ.[5][7][8][9][10] (December 2009) |
---|---|---|---|---|
Վենեց | Венец | 6,905 | Վենեց | 725 |
Վերբիցա | Върбица | 10,492 | Վերբիցա | 3,585 |
Հիտրինո | Хитрино | 6,423 | Հիտրինո | 715 |
Կաոլինովո | Каолиново | 12,251 | Կաոլինովո | 1,538 |
Կասպիչան | Каспичан | 8,871 | Կասպիչան | 3,260 |
Նիկոլա Կոզլևո | Никола Козлево | 6,381 | Նիկոլա Կոզլևո | 789 |
Նովի պազար | Нови пазар | 18,476 | Նովի պազար | 12,673 |
Վելիկի Պրեսլավ | Велики Преслав | 15,292 | Վելիկի Պրեսլավ | 8,951 |
Սմյադովո | Смядово | 7,402 | Սմյադովո | 4,036 |
Շումեն | Шумен | 101,597 | Շումեն | 86,824 |
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Շումենի մարզի բնակչության թվաքանակը կազմել է 204,395, որոնցից արական սեռի՝ 99,785, իգական սեռի՝ 104,593[11]: 2009 թվականի վերջի տվյալներով մարզի բնակիչների թիվը եղել է 194,090[4], նրանցից 44,115-ի տարիքը բարձր է եղել 60-ից[12]:
Էթնիկ խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Էթնիկ խմբեր (2011 թ.) | ||||
---|---|---|---|---|
Էթնիկ խումբ | Տոկոսը | |||
բուլղարներ | 59.2 % | |||
թուրքեր | 30.3 % | |||
գնչուներ | 8.2 % | |||
այլք | 2.3 % | |||
Ամբողջ բնակչությունը (2011 թ.): 180,528
Իր ազգային պատկանելությունը որոշակիորեն նշել է 167,952 մարդ[13]
- բուլղարներ: 99,446 (59.21%)
- թուրքեր: 50,878 (30.29%)
- գնչուներ: 13,847 (8.24%)
- այլք: 3,781 (2.25%)
12,000-ից ավելի մարդ չի որոշակիացրել իր ազգային պատկանելությունը:
Էթնիկ խմբերը ըստ 2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալների[14]
- բուլղարներ: 123,084 (60.22%)
- թուրքեր: 59,551 (29.14%)
- գնչուներ: 16,457 (8.05%)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 http://www.nsi.bg/otrasalen.php?otr=53&a1=1583&a2=1584&a3=1585#cont
- ↑ 3,0 3,1 http://www.zei.de/download/Phare/bulgaria.pdf
- ↑ 4,0 4,1 4,2 (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian provinces and municipalities in 2009
- ↑ 5,0 5,1 5,2 (անգլերեն) „WorldCityPopulation“
- ↑ 6,0 6,1 „pop-stat.mashke.org“
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian towns in 2009
- ↑ „pop-stat.mashke.org“
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian villages under 1000 inhabitants - December 2009
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Bulgarian Settlements 1000-5000 inhabitants - December 2009
- ↑ Կաղապար:Bg icon Population to 01.03.2001 by Area and Sex from Bulgarian National Statistical Institute: Census 2001
- ↑ (անգլերեն) Bulgarian National Statistical Institute - Population by age in 2009 Archived 2012-05-13 at the Wayback Machine.
- ↑ Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute Կաղապար:Bg icon
- ↑ Population to 01.03.2001 by District and Ethnic Group from Bulgarian National Statistical Institute: Census 2001
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Շումենի մարզ Վիքիպահեստում |
---|
- администрация Шуменской области(բուլղ.)
- Всичко за гр. Шумен(բուլղ.)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (բուլղ.)
|
|