Jump to content

Բլագոևգրադի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլագոևգրադի մարզ
բուլղար․՝ Област Благоевград

Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ԿարգավիճակԲուլղարիայի մարզ
Մտնում էԲուլղարիա
Ներառում էԲանսկոյի համայնք, Բելիցայի համայնք, Բլագոևգրադի համայնք, Գիրմենի համայնք, Գոցե Դելչևի համայնք, Խաջիդիմովո մունիցիպալիտետ, Յակորուդայի համայնք, Կրեսնայի համայնք, Պետրիչի համայնք, Ռազլոգի համայնք, Սանդանսկիի համայնք, Սատովչայի համայնք, Սիմիտլի և Ստրումյանիի համայնք
ՎարչկենտրոնԲլագոևգրադ[1]
ԲԾՄ555 ± 1 մետր
ՄարզպետՎալերի Սմիլենով
Բնակչություն286 333 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[2]
Խտություն57.2
Տարածք6449,47 կմ²[3]
Հիմնադրված էհունվարի 8, 1999 թ.
Սահմանակցում էԿյուստենդիլի մարզ, Սոֆիայի մարզ, Պազարջիկի մարզ և Սմոլյանի մարզ
Ժամային գոտիարևելաեվրոպական ժամ
ISO 3166-2 կոդBG-01
Ավտոմոբիլային կոդE
41°45′N 23°15′E / 41.75°N 23.25°E / 41.75; 23.25
bl.government.bg

Բլագոևգրադի մարզ (բուլղար․՝ Област Благоевград), Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի հարավարևմտյան մասում։ Մարզի սահմաններում է գտնվում Պիրինյան Մակեդոնիա աշխարհագրական տարածաշրջանը։ Հարավում մարզը սահմանակից է հունական Մակեդոնիա երկրամասին, արևմուտքում՝ Հյուսիսային Մակեդոնիա պետությանը։ Սահմանակից է նաև բուլղարական չորս այլ մարզերի։ Կազմված է 14 համայնքներից։ Մարզկենտրոնը Բլագոևգրադ քաղաքն է։ Մարզի կազմում կա ևս 12 քաղաք, ներառյալ Գոցե Դելչևը, Բանսկոն, Մելնիկը, Պետրիչը, Ռազլոգը, Սադանսկին և Սիմիթլին։

Աշխարհագրությունը և կլիման

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզն զբաղեցնում է 6,449.5 քառակուսի կիլոմետր տարածք (երկրի ամբողջ տարածքի 5,8 տոկոսը), ունի 323,552 բնակիչ։ Բուլղարիայում մեծությամբ երրորդն է՝ Բուրգասի և Սոֆիայի մարզերից հետո։ Բլագոևգրադի մարզում են մասամբ կամ ամբողջությամբ գտնվում Ռիլա (ամենաբարձր գագաթը Մուսալա լեռն է, որը նաև Բալկանների ամենաբարձր գագաթն է և ունի 2925 մետր բարձրություն), Պիրին (ամենաբարձր գագաթը՝ Վիհրեն, 2914 մ) լեռնաշղթաները, Ռոդոպներ լեռնազանգվածը, Սլավյանկա, Բելասիտցա, Վլահինա, Մալեշևո, Օգրաժդեն, Ստարգաչ սարերը։ Մարզի տարածքով հոսում են երկու բավականին մեծ գետ՝ Ստրուման և Մեստան։

Կլիման տատանվում է բարեխառը մայրցամաքայինից մինչև միջերկրածովյան (ծայր հարավային հատվածում)։ Բնական պաշարներն են փայտանյութը, հանքային ջրերը, ածուխը, շինանյութերը՝ ներառյալ մարմար ու գրանիտ։ Լավ պահպանված, գեղեցիկ բնաշխարհը ևս համարվում է բնական ռեսուրս։ Ստեղծվել են մի շարք ազգային պարկեր ու արգելոցներ, որոնցում հոգ է տարվում կենսաբազմազությունը պահպանելու մասին։

Բլագոևգրադի մարզի համայնքների քարտեզը

Բլագոևգրադի մարզի կազմում են հետևյալ 14 համայնքները.

  • Բանսկո
  • Բելիցա
  • Բլագոևգրադ
  • Գոցե Դելչև
  • Գռման
  • Կրեսնա
  • Պետրիչ
  • Ռազլոգ
  • Սանդանսկի
  • Սատովչա
  • Սիմիթլի
  • Ստրումյանի
  • Հաջիդիմովո
  • Յակորուդա

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Բլագոևգրադի մարզն ուներ 323,552 բնակիչ, որոնցից 159,508-ը արական սեռի, 164,602-ը՝ իգական[4][5][6][7]։

Էթնիկ խմբերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էթնիկ խմբեր (2011 թ.)
Էթնիկ խումբ Տոկոսը
բուլղարներ
 
88.6 %
թուրքեր
 
6.0 %
գնչուներ
 
3.4 %
այլք
 
2.0 %

Ամբողջ բնակչությունը (2011 թ.): 323 552
Էթնիկ խմբեր (2011 թ.)[8]։

Մարզում էթնիկ մակեդոնացիների թվաքանակի հարցը համարվում է վիճահարույց։ Մակեդոնացի քաղաքական ակտիվիստ, Իլինդեն-Պիրին կազմակերպության ղեկավար Ստոյկո Ստոյկովը հայտարարել է, որ Բուլղարիայում էթնիկ մակեդոնացիների թիվը տատանվում է 5 հազարից 10 հազարի միջև[9]։ Այնինչ՝ 2017 թվականին միայն Բլագոևգրադի համայնքում գրանցված էր 18,000 էթնիկ մակեդոնացի բնակիչ, իսկ ամբողջ մարզում, իհարկե, ավելի շատ[10]։ Նրանք Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ են, սակայն ունեն նաև Բուլղարիայի քաղաքացիություն[11]։ Մյուս կողմից՝ մարզի էթնիկ բուլղարացի բնակիչների մի մասը ևս միաժամանակ ունի մակեդոնական քաղաքացիություն[12], և ազգային երկու խմբերի միջև հստակ տարբերակում չկա[13]։ Բայց 2011 թվականին անցկացված մարդահամարի ժամանակ Բլագոևգրադի մարզում ընդամենը 561 մարդ է հայտնել, որ ինքը էթնիկ մակեդոնացի է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. (unspecified title)NSI.
  3. http://www.zei.de/download/Phare/bulgaria.pdf
  4. Bulgarian National Statistical Institute - 2011 census Արխիվացված 2011-07-14 Wayback Machine
  5. „WorldCityPopulation“
  6. „pop-stat.mashke.org“
  7. Population by 01.02.2011 by Area and Sex Արխիվացված 2011-04-08 Wayback Machine from Bulgarian National Statistical Institute: Preliminary results of Census 2011
  8. «Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  9. «source». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  10. Over 70,000 Macedonian nationals have received Bulgarian citizenship between 2001 and 2018, or roughly 3.5% of the population.
  11. в-к Труд, Март 26, 2017, В Благоевградска община има регистрирани 18 хиляди македонци.
  12. «Center for Documentation and Information on Minorities in Europe - Southeast Europe (CEDIME-SE) - Macedonians of Bulgaria» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  13. Day, Alan John; East, Roger; Thomas, Richard (2002). Political and economic dictionary of Eastern Europe. Routledge. էջ 94. ISBN 1-85743-063-8.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Who are the Macedonians? by Hugh Poulton. London: 1995.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլագոևգրադի մարզ» հոդվածին։