Մալքոլմ Իքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալքոլմ Իքս
անգլ.՝ Malcolm X
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1925(1925-05-19)[1][2][3][…]
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 21, 1965(1965-02-21)[1][2][3][…] (39 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՖերնկլիֆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնիսլամ, Իսլամի ազգ և սուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ինքնակենսագիր, քաղաքական ակտիվիստ, իրավապաշտպան և Մուսուլման նախարար
ԱմուսինԲեթի Շաբազ[4]
Ծնողներհայր՝ Էռլ Լիթլ, մայր՝ Լուիզ Լիթլ (ակտիվիստ)
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՄալիկա Շահբազ, Իլյասա Շաբազ, Կուբիլա Շաբազ, Քամիլա Լումումբա Շաբազ, Աթալա Շաբազ և Մալակ Շաբազ
Ստորագրություն
Изображение автографа
 Malcolm X Վիքիպահեստում

Մալքոլմ Իքս (Հաջ Մալիք ալ-Շաբազ, ի ծնե՝ Մալքոլմ Լիթլ) (անգլ.՝ Malcolm X, մայիսի 19, 1925(1925-05-19)[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 21, 1965(1965-02-21)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), աֆրոամերիկացի մուսուլման հոգևոր առաջնորդ, սևամորթների իրավունքների համար պայքարող ակտիվիստ, ԱՄՆ-ի սևամորթ բնակիչների իրավունքների պաշտպան, եվրոպական ծագումով ամերիկացիների կոշտ քննադատ։ Մալքոլմ Իքսի կարծիքով ամերիկացիները մեղավոր են աֆրոամերիկացիների դեմ հանցագործությունների մեջ։ Նա ճանաչվել է պատմության մեջ որպես ամենաազդեցիկ աֆրոամերիկացիներից մեկը։

Վեց տարեկանում Մալքոլմ Իքսը կորցրել է իր հորը, որն ըստ լուրերի սպանվել է սպիտակամորթ ռասիստների կողմից։ Յոթ տարի հետո Մալքոլմի մայրը տեղափոխվել է հոգեբուժարան, ինչից հետո տղան հայտնվել է խորթ ընտանիքում։ Քսան տարեկանում նա ազատազրկման է դատապարտվել է բնակարանային գողության համար։ Կալանավայրում նա միացել է «Իսլամի ազգ» կրոնական կազմակերպությանը և 1952 թվականին ազատ արձակվելուց հետո անմիջապես դարձել նրա առաջնորդներից մեկը։ Տասներկու տարի նա եղել է այդ խմբի ակտիվ անդամներից մեկը։

1964 թվականի մարտին Մալքոլմ Իքսը հիասթափվել է «Իսլամի ազգ» կազմակերպությունից, նրա ղեկավար Էլայջա Մուհամադի գործունեությունից՝ արդյունքում հրաժարվել կազմակերպությունից և նրա ուսմունքից։ Շուտով նա ընդունել է սուննի իսլամ և ճանապարհորդել Աֆրիկա և Մերձավոր Արևելք։

ԱՄՆ վերադառնալուց հետո Մալքոլմ Իքսը ձևավորել է «Աֆրոամերիկյան միասնություն» կազմակերպությունը և քննադատել «Իսլամի ազգ» կազմակերպությունը[5]։

1965 թվականի փետրվարին Մալքոլմ Իքսը սպանվել է «Իսլամի ազգ» կազմակերպության անդամների կողմից։ Կազմակերպության երեք անդամներ մեղադրվել են սպանության մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։ 2021 թվականին դատապարտյալներից երկուսն արդարացվել են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի ամերիկյան մարդահամարի տվյալները, որտեղ նշված են Էռլ Լիթլի ընտանիքի անդամների անունները, տող 58 ff,

Մալքոլմ Լիթլը ծնվել է 1925 թվականի մայիսի 19-ին, Նեբրասկա նահանգի ամենամեծ քաղաքում՝ Օմահայում։ Եղել է յոթ երեխաներից չորրորդը։ Նրա հայրը եղել է բապտիստական աշխարհիկ քարոզիչ, ճարտասան և քաղաքական ակտիվիստ Մարկուս Գարվիի երկրպագուն։ Հայրը մանկուց սովորեցրել է իր երեխաներին, որ հույսները դնեն իրենց վրա և նրանց մեջ սերմանել է հպարտության զգացում՝ իրենց ցեղի նկատմամբ։ Հետագայում Իքսը նշել է, որ իր հոր երեք եղբայրները սպիտակամորթների կողմից բռնության զոհ են դարձել[6][7][8]։ Հոր վարած գործունեությունը գրավել է ամերիկյան Կու-կլուքս-կլան ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպության ուշադրությունը, ինչի պատճառով ընտանիքը ստիպված է եղել լքել տունը[9]։ 1926 թվականին Լիթլի ընտանիքը տեղափոխվել է Միլուոքի քաղաք, որտեղից էլ՝ Լենսինգ քաղաք[10]։ Լենսինգում ընտանիքը հետապնդվել է սպիտակամորթների կողմից։ 1929 թվականին Լիթլների տունը այրվել է, Էրլը տեղի ունեցածի համար մեղադրել է սպիտակամորթներին[11]։

Մալքոլմի լուսանկարներըը, որոնք արվել են Բոստոնի ոստիկանության կողմից, ձերբակալությունից հետո

Վեց տարեկանում Մալքոլմը կորցրել է հորը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ մահը տեղի է ունեցել դժբախտ պատահարի հետևանքով (Էռլին հարվածել է տրամվայը), սակայն ըստ Լուիզ Լիթլի՝ իր ամուսնուն սպանել են սպիտակամորթների «Սև լեգիոն» կազմակերպության անդամները։ Հետագայում Մալքոլմը հակասական դատողություններ է արել հոր մահվան պատճառի մասին[12]։

Լիթլին հասանելիք ապահովագրական վճարի գումարը պայմանագրերից մեկում կազմել է հազար դոլար, սակայն վարկատուների հետ վիճելուց հետո Մալքոլմի մորը վճարել են ամսական ընդամենը տասնութ դոլար[13]։ Մեկ այլ ապահովագրական կազմակերպություն հրաժարվել է վճարել այրուն՝ պնդելով, որ Էռլը ինքնասպան է եղել[14]։ Ընտանիքի ծախսերը հոգալու համար Լուիզան վարձակալության է տվել իր այգու մի մասը, իսկ որդիները զբաղվել են որսով։ 1937 թվականին Լուիզան հղիացել է, իսկ իր կողքի տղամարդն անհետացել է[15]։ Փոքր երեխաների խնամքով զբաղվել են տարբեր ընտանիքներ[16][17]։

Ավագ դպրոցի առաջին տարիներին Մալքոլմը ցուցաբերել է առաջադիմություն։ Հետագայում Մալքոլմը թողել է դպրոցն այն պատճառով, որ սպիտակամորթ ուսուցիչներից մեկն ասել է, որ փաստաբանի աշխատանքը, որի մասին այդ ժամանակ երազում էր Մալքոլմը, «նեգրերի համար անիրատեսական նպատակ է»[18]։

14-ից 21 տարեկան հասակում Մալքոլմը կատարել է եկամուտ ձեռք բերելու տարբեր տեսակի աշպատանքներ։ Որոշ ժամանակ նա անցկացրել է իր խորթ քրոջ՝ Էլլա Լիթլ Քոլինսի հետ, Բոստոնի արվարձանում, որտեղ մեծ թվով սևամորթ բնակչներ են ապրել[19][20]։ Միչիգան նահանգի Ֆլինտ քաղաքում որոշ ժամանակ ապրելուց հետո Մալքոլմը տեղափոխվել է Նյու Յորք քաղաքի Հարլեմ թաղամաս, որտեղ զբաղվել է թմրանյութի վաճառքով, կավատությամբ, ռեկետով ու գողությամբ[21]։ Որոշ կենսագիրների աշխատություններում Իքսը հիշատակվում է տղամարդկանց հետ իր անկանոն սեռական հարաբերություններ ունենալու մասին, որոնց համար նա հաճախ է գումար վերցրել[22][23]։ Սակայն նման հիշատակումները որևէ ապացույցներ չունեն՝ այդ կենսագրությունների հեղինակները քննադատության են ենթարկվել իրենց գրքերը սենսացիոն դարձնելու համար։ Քննադատների կարծիքով կենսագիրները Մալքոլմի անձնական կյանքի բոլոր հարցերում ավելի շատ հիմնվել են ասեկոսեների և տեղեկատվության շահարկումների վրա, քան վստահելի աղբյուրների[24]։

Մալքոլմը ստացել է Մալքոլմ «Դետրոյթի կարմիր» մականունը՝ մազերի կարմրավուն երանգի համար, որը նա ժառանգել է մոր շոտլանդացի հորից[25][26]։

1946 թվականին հերթական գողության ժամանակ Մալքոլմը ձերբակալվել է[27] է և դատապարտվել։ Նա պատիժը կրել է Բոստոնի արվարձանում գտվող բանտում։ Բանտում նա հանդիպել է Ջոն Բեմբրիին, որին Մալքոլմն անվանել է «առաջին մարդը, որի խոսքերը համընդհանուր հարգանք են առաջացրել»։ Բեմբրիի ազդեցության տակ Մալքոլմը սկսել է ընթերցել[28]։

«Իսլամի ազգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլյա Մուհամմադը խոսում է իր հետևորդների հետ, 1964 թվական

Բանտում գտնվելու ընթացքում Մալքոլմը նամակագրություն է հաստատել իր եղբայրների և քույրերի հետ, որոնցից նա իմացել է «Իսլամ ազգ» նոր կրոնական շարժման կազմակերպության մասին, որն աջակցում է սևամորթների ինքնորոշմանն ու սևամորթների վերամիավորմանը։ Սկզբում Մալքոլմն այնքան էլ հետաքրքրված չի եղել շարժման գաղափարներով, բայց 1948 թվականի նամակնեից մեկում եղբայրը կոչ է արել նրան հրաժարվել ալկոհոլից, մոլախաղից, ծխելուց ու խոզի միս ուտելուց, ինչի դիմաց նա խոստացել է Մալքոլմին ժամկետից շուտ ազատ արձակել բանտից։ Մալքոլմը հետևել է եղբոր կոչին[29][30]։

1948 թվականին Մալքոլմը նամակ է գրել «Իսլամի ազգ» կազմակերպության առաջնորդ Էլյա Մուհամադին։ Վերջինս իր նամակի մեջ խորհուրդ է տվել բանտարկյալին հրաժարվել իր անցյալից, խոնարհվել Ալլահի առաջ։ Հետագայում նրանց նամակագրությունը դարձել է կանոնավոր։ 1950 թվականից Մալքոլմ Լիթլը ստորագրել է «Մալքոլմ Իքս» կեղծանունը։

1952 թվականի օգոստոսին Մալքոլմ Իքսը պայմանական վաղաժամկետ դուրս է եկել բանտից և մեկնել Չիկագո՝ Էլյա Մուհամադին տեսակցության[31]։ Հաջորդ տարի Մալքոլմը դարձել է քահանայի օգնական Դեթրոյթի իսլամի տաճարում։ Այդպես սկսվել է նրա կրոնական ու քաղաքական կարիերան։

1953 թվականին նա Բոստոնում հիմնել է Տասնմեկերորդ տաճարը, իսկ 1954 թվականի մարտին՝ Տասներկուերորդ տաճարը Ֆիլադելֆիայում։ Երկու ամիս անց նա ընտրվել է Հարլեմի Յոթերորդ տաճարի առաջնորդ, որտեղ նա նոր անդամներ է ներգրավել կազմակերպության մեջ։ 1955 թվականի ընթացքում Մալքոլմ Իքսը շարունակել է ընդլայնել կազմակերպության անդամների թիվը։ Նա մի քանի տաճար է հիմել տարբեր քաղաքներում։

1955 թվականին Մալքոլմ Իքսի հերթական ելույթին մասնակցել է ամերիկացի մանկավարժ և քաղաքացիական իրավունքների պաշտպան Բեթի Շաբազը։ 1958 թվականին նրանք ամուսնացել են և հետագայում ունեցել վեց դուստր։

1950-ական թվականների վերջին Մալքոլմ Իքսը սկսել է ներկայանալ Մալքոլմ Շաբազ, կամ Մալիք ալ-Շաբազ անվամբ, մինչդեռ լայն շրջանակներում նա հայտնի էր իր հին կեղծանվամբ։ 1959 թվականին Նյու Յորքի հեռուստատեսությունը հանդիսատեսին է ներկայացրել «Ատելություն ծնված ատելությամբ» վավերագրական ֆիլմը։ Մալքոլմ Իքսը դարձել է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը[32]։

Մալքոլմ Իքսի և Մարտին Լյութեր Քինգի միակ հանդիպումը 1964 թվականի մարտի 26-ին։

1960 թվականի սեպտեմբերին Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն այցելել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժողովին։ Մալքոլմը եղել է հասարակական գործիչներից կազմված հանձնաժողովի անդամ։ Վերջինս այնպիսի ուժեղ տպավորություն թողնել Կուբայի նախագահի վրա, որ անձնական հանդիպման հրավեր է ստացել։ Երկու ժամ անց Կաստրոն Մալքոլմին հրավիրել է Կուբա։

Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Մալքոլմը հրավիրվել է աֆրիկյան մի շարք պատվիրակությունների պաշտոնական միջոցառումներին․ նրան հաջողվել է հանդիպել Եգիպտոսի առաջնորդ Գամալ Աբդել Նասերին, Գվինեայի նախագահ Ահմեդ Սեկու Տուրեին և Զամբիայի Աֆրիկյան ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Քեննետ Կաունդայի հետ։

Հռետորական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1952-1964 թվականներին Իքսը որպես «Իսլամի ազգի» անդամ, ելույթներ է ունեցել հանրության առջև և լուսաբանել իր տեսակետները։ Հատկապես նա տարածել է այն կարծիքը, որ սևամորթներն աշխարհի առաջին բնակիչներն են[33], եվրոպեոիդներին անվանել է «սատանաներ»[33]։ Նա նաև պնդել է, որ սևամորթները գերազանցում են սպիտակամորթներին, ինչպես նաև կանխագուշակել է ողջ սպիտակ ռասայի մոտալուտ մահ։ Սևամորթների իրավունքների համար պայքարի ընթացքում Իքսը պայքարել է Միացյալ Նահանգներում ռասայական տարանջատման դեմ և սևամորթների համար պետություն ստեղծելու օգտին, որը ըստ նրա, պետք է տեղակայված լինի ԱՄՆ-ում։ Այդ պետությունն աֆրիկացիների համար կծառայեր որպես անցակետ[34][35]։ Իքսը դեմ է եղել աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների համար պայքարի ոչ բռնի գործողություններին և աջակցել է սևամորթ քաղաքացիների կողմից ինքնապաշտպանության ցանկացած անհրաժեշտ քայլերի իրագործմանը[36]։ Նրա ելույթները մեծ ազդեցություն է թողել համախոհերի վրա, որի ստվար զանգվածը կազմել են ԱՄՆ-ի հյուսիսային և արևմտյան քաղաքների սևամորթ բնակիչները, որոք կարծում էին, որ Մալքոլմը կարողանում է ավելի ճշգրիտ արտահայտել իրենց դժգոհությունը, քան սևամորթ քաղաքացիական իրավունքների շարժման այլ ներկայացուցիչներ։ Շատերը Իքսին համարում են «Իսլամի ազգի» ամենաազդեցիկ խոսնակ՝ Էլյա Մուհամադից հետո։ 1960-ականների սկզբին «Իսլամի ազգի» կողմնակիցների թիվը հասել է մոտ 75 հազարի և շարունակել աճել։ Նրանց թվում է եղել նաև պատմության ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը՝ Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսերը, որը հետագայում փոխել է իր անունը Մուհամեդ Ալիի[37]։

Բազմաթիվ սպիտակամորթ ամերիկացիների և որոշ սևամորթների դուր չի եկել Իքսի և նրա կազմակերպության վարած գործունեությունը, ատելություն հրահրման մեջ մեղադրել են Իքսին և նրան անվանել են հակասեմիտ։ Իր հերթին Իքսը քննադատել է սևամորթների Երթ դեպի Վաշինգտոն բողոքի խաղաղ ակցիան, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում, 1963 թվականի օգոստոսի 28-ին։ Նա երթի կազմակերպիչ Մարտին Լյութեր Քինգին անվանել է «հիմար», շարժման մյուս առաջնորդներին՝ «խամաճիկներ», իսկ երթին՝ «Զավեշտախաղ դեպի Վաշինգտոն» (անգլ.՝ the farce on Washington)[38]։ Իքսը նաև հավելել է, թե ինչու են այդքան շատ սևամորթ մարդիկ ոգեշնչված սպիտակամորթների կողմից ընտրված նախագահի արձանի առջև տեղի ունեցող ցույցից, որը մեռած է հարյուր տարի, և որը կենդանության օրոք մեզ չի սիրել։

Կազմակերպության լքում[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի դեկտեմբերի 1-ին Իքսին խնդրել են մեկնաբանել մի քանի օր առաջ տեղի ունեցած Ջոն Քենեդու սպանությունը, որին նա պատասխանել է այսպես՝ «Հավերը թառ են եղել» (այսինքն «ինչ ցանես, այն էլ կհնձես»)։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «թառած հավերը երբեք իրեն չեն տխրեցրել, նրանք միշտ ուրախություն են պատճառել նրան»։ Մալքոլմի խոսքերը բողոքի տեղիք է տվել ամերիկյան հասարակության լայն շերտերի մոտ։ «Իսլամի ազգը», ցավակցակել է Քենեդիների ընտանիքին և հորդորել իր ադամներին չմեկնաբանել սպանությունը և հրապարակայնորեն դատապարտել է իր ամենահայտնի անդամներից մեկին՝ Մալքոլմ Իքսին և 90 օրով կասեցվել նրա հանդիպումները հասարակության հետ։ Մուհամադի և Մալքոլմի հարաբերությունները աստիճանաբար սկսել են սրվել։

1964 թվականի մարտի 8-ին Իքսը հրապարակավ հայտարարել է կազմակերպությունից հեռանալու մասին։

Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իսլամի ազգից» հեռանալուց հետո Մալքոլմը հիմնել է «Մուսուլմանական մզկիթ» կրոնական կազմակերպությունը և «Աֆրոամերիկյան միասնություն» աշխարհիկ խումբ կազմակերպությունը։ 1964 թվականի մարտի 26-ին Վաշինգտոնում նա առաջին և վերջին անգամ հանդիպել է Մարտին Լյութեր Քինգին։ Հանդիպումը տևել է շատ կարճ։ Մինչ այդ հասարակական գործիչները Սենատում ներկա են եղել Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի քննարկմանը[39][40]։

Ապրիլին Մալքոլմը «Քվեաթերթիկ կամ փամփուշտ» (անգլ.՝ The Ballot or the Bullet) խորագրով ելույթ է ունեցել, որում աֆրոամերիկացիներին կոչ է արել արդար կերպով կիրառել իրենց ընտրական իրավունքը[41]։

1964 թվականին Մալքոլմն այցելել է Աֆրիկայի մի շարք երկրներ և հանդիպել տարբեր ղեկավարների հետ, հարցազրույցներ տվել և ելույթներ ունեցել ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ՝ նոյեմբերի 23-ին կանգ է առել Փարիզում և ելույթ ունեցել Մյուտուալիտեի դահլիճում։ Նոյեմբերի 30-ին նա ժամանել է Միացյալ Թագավորություն, իսկ դեկտեմբերի 3-ին մասնակցել է Օքսֆորդի միության քննարկմանը[42][43]։

Սպառնալիքներ և սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օդյուբոն» դահլիճը Մալքոլմի սպանությունից հետո, փամփուշտների տեղերը նշմարված են պատի վրա՝ շրջանագծի մեջ

Ամբողջ 1964 թվականի ընթացքում Մալքոլմն «Իսլամի ազգի» ներկայացուցիչների կողմից հանրային և մասնավոր սպառնալիքներ է ստացել։ Փետրվարին Յոթերորդ տաճարի առաջնորդը հրամայել է կազմակերպության անդամին պայթուցիկ տեղադրել Մալքոլմի մեքենայում։ Մարտի 23-ին Էլյա Մուհամադը Բոստոնի քահանա Լուի X-ի հետ զրույցում ասել է, որ Մալքոլմի նման կեղծավորները պետք է գլխատվեն։ «Իսլամի ազգի» պաշտոնական թերթի՝ «Muhammad Speaks»-ի ապրիլի 10-ի համարում հրապարակվել է ծաղրանկար՝ Մալքոլմը կտրված գլխով[44][45]։ Մալքոլմի դեմ ուղղված սպառնալիքններից որոշները եղել են անանուն։

1965 թվականի փետրվարի 19-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «Իսլամական ազգ» շարժումը ցանկանում է սպանել իրեն։

1965 թվականի փետրվարի 21-ին Մանհեթենի «Օդյուբոն» դահլիճում, որտեղ Մալքոլմը պատրաստվում էր ելույթ ունենալ, մի տղամարդ երկփողանի որսորդական հրացանից կրակել է Իքսի կրծքին։ Եվս երկու այլ տղամարդ ձեռքի կիսաավտոմատ զենքերից մի քանի անգամ կրակել են Մալքոլմի վրա։ Ժամը 15։30-ին Մալքոլմին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Դիահերձման փորձաքննության արդյունքում Իքսի մարմնում հայտնաբերվել է 21 հրազենային փամփուշտ, որոնք դիպել են կրծքավանդակին, ձախ ուսին և վերջույթներին[46]։

Մարդասպաններից մեկը՝ «Իսլամ ազգի» անդամ Թալմաջ Հայերը, որը հայտնի է նաև որպես Թոմաս Հագան, ոստիկանների ժամանելուց մի քանի րոպե առաջ բռնվել և ծեծի է ենթարկվել ամբոխի կողմից[47][48]։

1965 թվականի փետրվարի 26-ին սպանության մեղսակցության մեղադրանքով ձերբակալվել է Նորման Բաթլերը, իսկ մարտի 3֊ին նույն մեղադրանքով՝ Թոմաս Ջոնսոնը։ Սպանության ականատեսները ճանաչել են նրանց, նրանք երկուսն էլ եղել են «Իսլամի ազգի» անդամներ[49]։ Թալմաջ Հայերը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հրաժարվել է նշել մյուս հարձակվողների անունները[50]։ Երեքն էլ մեղավոր են ճանաչվել և դատապարտվել ցմահ ազատազրկման[51][52][53]։

Բաթլերը, որը հետագայում փոխվել է իր անունը Մուհամմադ Աբդուլ Ազիզի, պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել 1985 թվականին, իսկ 1998 թվականին նա դարձել է Հարլեմի յոթերորդ մզկիթի ղեկավարը։ Նա երբեք չի ընդունել իր մեղքը։ Բաթլերը, որը հետագայում վերցրել Մուհամմադ Աբդուլ Ազիզ անունը, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 1985 թվականին, իսկ 1998 թվականին նա դարձել է Հարլեմի յոթերորդ մզկիթի ղեկավարը։ Նա երբեք չի ընդունել իր մեղքը։ Ջոնսոնը, որը փոխել իր անունը Խալիլ Իսլամ, բանտում հրաժարվել է «Իսլամ ազգի» ուսմունքից և դարձել սուննի մուսուլման։ 1987 թվականին նա ազատ է արձակվել, նա նույնպես հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչելուց։ Մահացել է 2009 թվականի օգոստոսին[54][55][56]։ Հայերը, որը հետագայում անվանվել է Մուջահիդ Հալիմ[57], ազատվել է բանտից 2010 թվականին[56]։

2021 թվականի նոյեմբերին Բաթլերի և Ջոնսոնի նկատմամբ դատավճիռները վերանայվել են, ինչից հետո նրանք արդարացվել են (Ջոնսոնը հետմահու)[58]։

Մալքոլմի և Բեթիի գերեզմանը

Մալքոլմ Իքսի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել փետրվարի 23-ից 26-ը։ Ըստ որոշ աղբյուրների նրան հրաժեշտ են տվել 14000-ից 30000 մարդ[59]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 27֊ին, ներկա են եղել սևամորթ քաղաքացիական իրավունքների նշանավոր առաջնորդներ։ Հուղարկավորությունը ուղիղ հեռարձակվել է տեղական հեռուստաընկերությամբ[60]։ Դրամատուրգ և քաղաքական ակտիվիստ Օսսի Դևիսն իր ելույթում Մալքոլմին անվանել է «մեր փայլող սև արքայազն»։

Մալքոլմ Իքսը հուղարկավորվել է Նյու-Յորք նահանգի Հարթսդեյլ քաղաքի, Ֆերնկլիֆ գերեզմանատանը։ Օսսի Դևիսի կինը՝ դերասանուհի, լրագրող և ակտիվիստ Ռուբի Դին և Խուանիտա Հարդին՝ դերասան, ռեժիսոր Սիդնի Պուատյեի կինը որոշ ժամանակ անց ստեղծել են «Հոգատար մայրերի» կոմիտեն, որը ստանձնել է Մալքոլմի ընտանիքի աջակցությունը։ Կոմիտեն գումար է հավաքել՝ Մալքոլմ Իքսի երեխաների համար տուն գնելու և կրթության ծախսերը հոգալու համար։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալքոլմ Իքսի պանությունը մեկնաբանել են տարբեր հայացքներ ունեցող մարդիկ․ Մարտին Լյութեր Քինգը հեռագիր է ուղարկել Իքսի կնոջը՝ Բեթի Շաբազին, որտեղ իր ցավակցությունն է է հայտնել տեղի ունեցած ցնցող և ողբերգական սպանության համար՝

Տիկին. Մալքոլմ Իքս
Հավատքի տաճարի եկեղեցի
Հարլեմ
Նյու Յորք, Նյու Յորք

Ես իհարկե տխրել եմ ձեր ամուսնու ցնցող և ողբերգական սպանությունից։ Թեև մենք միշտ չէ,որ տեսնում էինք ռասայական խնդիրը լուծելու մեթոդները, ես միշտ խորը ջերմություն էի տածում Մալքոլմի հանդեպ և զգում էի, որ նա խնդիրներ լուծելոու մեծ կարողություն ունի։ Նա ճարտարախոս էր և ոչ ոք չի կարող անկեղծորեն կասկածել, որ Մալքոլմը մեծ մտահոգություն ուներ այն խնդիրների համար, որոնց հետ մենք բախվում ենք որպես ռասա։ Ես գիտակցում եմ, որ սա ծանր պահ է ձեզ համար, ես վստահ եմ, որ Աստված ձեզ ուժ կտա դիմանալու։ Ես, անշուշտ, կհիշեմ քեզ իմ աղոթքներում և խնդրում եմ իմացեք, որ դուք իմ խորին կարեկցանքն ունեք, համարեք ինձ միշտ ընկեր, և եթե ես կարող եմ ինչ-որ բան անել, որպեսզի թեթևացնեմ ձեր ծանր բեռը, որը դուք կրում եք այս պահին, խնդրում եմ դիմեք ինձ[61]։

Փետրվարի 26-ին, Փրկչի օրվան նվիրված ամենամյա ժողովում «Իսլամի ազգ» կազմակերպության ղեկավար Էլյա Մուհամադը նշել է՝ Մալքոլմ Իքսը ստացել է այն, ինչ քարոզել է։ Մենք չէինք ուզում սպանել Մալքոլմին և չփորձեցինք դա անել։ Մենք գիտենք, որ նման անգրագետ, հիմար ուսմունքները պետք է ավարտվեր նրա մահով[62][63]։

«Նյու Յորք Թայմս» թերթը գրել է, որ Մալքոլմ Իքսը եղել է արտասովոր և սարսափելի մարդ, նա շատ իսկական տաղանդավոր մարդկանց տարել է դեպի չարիք[64]։

Ամերիկացի վիպասան, հրապարակախոս, մարդու իրավունքների ակտիվ պաշտպան Ջեյմս Արթուր Բոլդուինը, որը եղել է Մալքոլմ Իքսի ընկերը, սպանության լուրը լսելու պահին եղել է Լոնդոնում։ Նա բղավելով պատասխանել է իրենից հարցազրույց վերցնող լրագրողների վրա՝ «Դուք արեցիք դա։ Ձեր պատճառով էր, նրանց պատճառով՝ ովքեր ստեղծել են սպիտակամորթների այս գերակայությունը։ Դուք մեղավոր չեք, բայց դուք դա արեցիք…»[65]։

Միջազգային, մասնավորապես աֆրիկյան հրապարակումները հիմնականում դրական գնահատականներ են տվել Մալքոլմ Իքսին․ Նիգերիայում հրատարակվող «Daily Times» թերթը գրել է, որ Մալքոլմ Իքսը իր տեղը կգտնի նահատակների պալատում։

«Ghanaian Times» թերթը Մալքոլմ Իքսին համեմատել է Ջոն Բրաունի, Մեդգար Էվերսի և Պատրիս Լումումբայի հետ՝ այն մարդկանց հետ, որոնք նահատակվել են հանուն ազատության[66][67][68]։

Չինական «Guangming Daily» թերթը նշել է, որ «Մալքոլմը սպանվել է, քանի որ նա պայքարել է ազատության և հավասար իրավունքների համար»[69]։

2019 թվականի հունվարին Մալքոլմի, Ջոն Քենեդու, Մարտին Լյութեր Քինգի և Ռոբերտ Քենեդու ընտանիքի անդամները հանդիպել են մեծ թվով ամերիկացիների հետ և կոչ արել Կոնգրեսին կամ Արդարադատության նախարարությանը կրկին հետաքննել այս չորս առաջնորդների սպանությունները, որոնք արվել են 1960-ական թվականներին[70][71]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ինքնակենսագրականից բացի Մալքոլմ Իքսը ոչ մի հրապարակում չի թողել։ Նրա հայացքներն առավել հայտնի են դարձել նրա բազմաթիվ ելույթներից և հարցազրույցներից, որոնք նա տվել է 1952 թվականից մինչև իր մահը։ Այդ ելույթներից շատերը, հատկապես նրա կյանքի վերջին տարվա ելույթները, ձայնագրվել և հրատարակվել են[72]։

Որոշների կողմից Մալքոլմ Իքսը համարվում է պատմության մեջ ամենամեծ և ամենաազդեցիկ աֆրոամերիկացիներից մեկը[73][74][75]։ Աֆրոամերիկացիների ինքնագիտակցության մակարդակի բարձրացման գործընթացը վերագրվում է նրա գործունեության արդյունքը[76]։ Նա համարվում է ԱՄՆ-ի սևամորթ համայնքում իսլամի հիմնական քարոզիչներից մեկը[77][78][79]։ Հյուսիսային և արևմտյան նահանգների սևամորթ ամերիկացիների համար նա ավելի տպավորիչ է արտահայտվել, քան աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների շարժման որևէ նշանավոր գործիչ[80][81]։ 1960-ական թվականների վերջերին արմատական աֆրոամերիկացի ակտիվիստներն իրենց գործունեության մեջ հաճախ են հենվել Իքսի ուսմունքի ու գործունեության վրա[82][83][83][84]։ «Սև իշխանություն» և «Սև արվեստներ» շարժումները ձևավորվել են Մալքոլմ Իքսի հայացքների հիման վրա։

1980֊ական թվականների վերջին և 1990֊ական թվականների սկզբին որոշ հիփ-հոփ ժանրի խմբեր, մասնավորապես՝ «Public Enemy» աֆրոամերիկյան համայնքի խնդիրներով ակտիվ հետաքրքրություն ցուցաբերող խումբը, փառաբանել են Իքսին, որպես իրենց դարաշրջանի սրբապատկեր, ինչը հետաքրքրություն է առաջացրեց նրա կյանքն ու գործունեությունը երիտասարդների միջավայրում[85][86]։ Իքսի պատկերները զետեղվել են բազմաիվ տներում, գրասենյակներում, դպրոցներում[87], ինչպես նաև շապիկների և բաճկոնների վրա[88]։

Մալքոլմ Իքսի ժողովրդականության նոր ալիքն իր գագաթնակետին է հասել 1992 թվականին, երբ էկրաններին հայտնվեց «Մալքոլմ Իքս» ֆիլմը[89]՝ Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ[90][91][92]։

1963 թվականին Մալքոլմ Իքսն ամերիկացի գրող Ալեքս Հեյլիի համահեղինակությամբ սկսել է գրել իր ինքնակենսագրությունը։ «Եթե իմ կենդանության պահին գիրքը լույս տեսնի, դա կլինի հրաշք»֊ասել է Իքսը Հեյլիին։ Գիրքը ավարտին է հասցվել և հրապարակվել Հեյլի կողմից՝ սպանությունից մի քանի ամիս անց[93]։

1998 թվականին Թայմ ամսագիրն Իքսի ինքնակենսագրական գիրքը համարել է 20-րդ դարի 10 ամենաազդեցիկ ոչ գեղարվեստական գրքերից մեկը[94]։

Մարմնավորում կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեծագույնը», (ֆիլմ, Ջեյմս Էռլ Ջոնս, 1977)
  • «Արքան», (հեռուստատեսային մինի-սերիալ, Դիկ Էնթոնի Ուիլյամս, 1978)
  • «Արմատներ․ նոր սերունդ», (հեռուստատեսային մինի-սերիալ, 1979)
  • «Մարգարեի մահը», (ֆիլմ, Մորգան Ֆրիմեն, 1981)[95]
  • «Մալքոլմ Իքսի կյանքն ու ժամանակները» (օպերա, Բեն Հոլտ, 1986)
  • «Մալքոլմ Իքս» (ֆիլմ, Դենզել Վաշինգտոն, 1992,կինոքննադատ Ռոջեր Էբերթը և ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ֆիլմն անվանել են իննսունականների տասը լավագույն ֆիլմերից մեկը)
  • «Երբ հավերը թառ են լինում» (ֆիլմ, Դենզել Վաշինգտոն, 1981)
  • «Աշխարհի արքան», (ֆիլմ, Հերի Դուրդան, 2000)
  • «Ալի․ ամերիկացի հերոս» ֆիլմ, Ջո Մորթոն, 2000[96]
  • «Ալի» (ֆիլմ, Մարիո Վան Պիբլզ, 2001)[97]
  • «Բեթին և Կորետան» (ֆիլմ, Լինդսեյ Օուեն Պիեռ, 2013)[98]
  • «Սելմա» (ֆիլմ, Նայջել Թեթչ, 2013)
  • «Հարլեմի կնքահայրը» (սերիալ, Նայջել Թեթչ, 2019)[99]

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիր «Malcolm X House Site», գտնվում է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում՝ այն վայրում, որտեղ Մալքոլմ Իքսն առաջին անգամ ապրել է իր ընտանիքի հետ։ 1965 թվականին տան տերերը քանդել են այն՝ անտեղյակ լինելով նախկին տիրոջ հայտնիության մասին։ 1984 թվականին հնավայրը գրանցվել է պատմական վայրերի ազգային ռեգիստրում[100][101]։

Դրանից բացի նույն քաղաքում է գտնվում Ալ-Հաջ Մալիք ալ-Շաբազա ակադեմիան՝ անկախ պետականորեն ֆինանսավորվող դպրոցը։ Ակադեմիան գտնվում է Մալքոլմի սովորած տարրական դպրոցի տեղում[102]։

Մայիսի 19-ին՝ Մալքոլմ Իքսի ծննդյան օրն աշխարհի մի շարք վայրերում նշվում է նրա անվան տոն։ Տոնակատարությունների մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1971 թվականին, երբ Իքսի հետևորդները հարգել են նրա հիշատակը ԱՄՆ֊ի մայրաքաղաքում[103]։ Բերքլի քաղաքի իշխանությունները 1979 թվականին Մալքոլմ Իքսի ծննդյան օրը հայտարարել են քաղաքի տոն։

Մալքոլմ Իքսի անունն է կրում ամերիկյան մի շարք քաղաքներում փողոցներ։ 1987 թվականին Նյու Յորքի քաղաքապետ Էդ Կոխը հայտարարել է Հարլեմ թաղամասի Լենոքս պողոտայի անվանափոխության մասին՝ Մալքոլմ Իքսի պուրակ[104][105]։ Նույն անվանումն է ստացել Նյու Յորք քաղաքի ամենամարդաշատ բնակավայրերից՝ Բրուքլինի Ռեյդ պողոտան[106]։ 1997 թվականին Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում պուրակ է վերանվանվել Մալքոլմ Իքսի անունով (նախկինում Օքլենդ պողոտա)։ 2010 թվականին Իքսի անունը տրվել է Լանսինգ քաղաքի գլխավոր փողոցին։

Մալքոլմ Իքսի անունն է կրում մի շարք դպրոցներ, գրադարաններ և այլ հաստատություններ[107]։

1999 թվականին ԱՄՆ֊ի փոստային ծառայությունը թողարկել է Մալքոլմ Իքսի նկարով նամականիշ։

2005 թվականին Կոլումբիայի համալսարանը հայտարարել է Մալքոլմ Իքսի Բեթի Շաբազի հիշատակին կրթական կենտրոն ստեղծելու մասին։. Հուշահամալիրը գտնվում է «Օդյուբոն» դահլիճում, որտեղ սպանվել է Մալքոլմ Իքսը։

Մալքոլմ Իքսի աշխատությունների հավաքածուները պահվում են Նյու Յորքի Յորքի հանրային գրադարանի ամբողջ աշխարհում աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց մասին տեղեկատվության արխիվային պահոցում (Շոմբուրգի Սև մշակույթի հետազոտությունների կենտրոն) և Ռոբերտ Վ. Վուդրուֆի գրադարանում։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Autobiography of Malcolm X / Malcolm X, with the assistance of Alex Haley. — New York : Grove Press, 1965. — OCLC 219493184.
  • Malcolm X. Malcolm X Speaks : Selected Speeches and Statements / George Breitman, ed. — New York : Merit Publishers, 1965. — OCLC 256095445.
  • Malcolm X. Malcolm X Talks to Young People. — New York : Young Socialist Alliance, 1965. — OCLC 81990227.
  • Malcolm X. Malcolm X Talks to Young People : Speeches in the United States, Britain, and Africa / Steve Clark, ed. — New York : Pathfinder Press, 1991. — ISBN 978-0-87348-962-1.
  • Malcolm X. Two Speeches by Malcolm X. — New York : Pathfinder Press, 1965. — OCLC 19464959.
  • Malcolm X. Malcolm X on Afro-American History. — New York : Merit Publishers, 1967. — OCLC 78155009.
  • Malcolm X. The Speeches of Malcolm X at Harvard / en[Archie Epps], ed. — New York : Morrow, 1968. — OCLC 185901618.
  • Malcolm X. By Any Means Necessary : Speeches, Interviews, and a Letter by Malcolm X / George Breitman, ed. — New York : Pathfinder Press, 1970. — OCLC 249307.
  • Malcolm X. The End of White World Supremacy : Four Speeches by Malcolm X / Benjamin Karim, ed. — New York : Arcade, 1971. — OCLC 149849.
  • Malcolm X. The Last Speeches / Bruce Perry, ed. — New York : Pathfinder Press, 1989. — ISBN 978-0-87348-543-2.
  • Malcolm X. February 1965 : The Final Speeches / Steve Clark, ed. — New York : Pathfinder Press, 1992. — ISBN 978-0-87348-749-8.
  • Malcolm X. The Diary of Malcolm X : 1964 / Herb Boyd[en] and Ilyasah Shabazz[en], eds. — Chicago : Third World Press, forthcoming.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рогов Е. Малкольм Икс : Взгляд из русского гетто. — М. : Алгоритм (издательство), 2015. — 240 с.
  • Шумаков А.А. Диалектика развития движения за права чернокожих в США в 60-е XX в. На примере выдающихся его представителей. Вестник Московского университета. Серия 18. Социология и политология. 2021;27(2)։44-63. https://doi.org/10.24290/1029-3736-2021-27-2-44-63
  • Шумаков А. А. От изгоя до пророка: эволюция религиозно-политической философии Малкольма Икс / А. А. Шумаков // Вестник Тюменского государственного университета. Гуманитарные исследования. Humanitates. 2021. Том 7. № 2 (26). С. 193-209. DOI։ 10.21684/2411-197X-2021-7-2-193-209
  • Carson C. (англ.)рус.. Malcolm X։ The FBI File. — New York։ Carroll & Graf, 1991. — ISBN 978-0-88184-758-1.
  • Clegg III, Claude Andrew. An Original Man։ The Life and Times of Elijah Muhammad. — New York։ St. Martin’s Griffin, 1997. — ISBN 978-0-312-18153-6.
  • Cone J. H. (англ.)рус.. Martin & Malcolm & America։ A Dream or a Nightmare. — Maryknoll, N.Y.։ Orbis Books, 1991. — ISBN 978-0-88344-721-5.
  • DeCaro, Jr., Louis A. On the Side of My People։ A Religious Life of Malcolm X. — New York։ New York University Press, 1996. — ISBN 978-0-8147-1864-3.
  • Making Malcolm։ The Myth and Meaning of Malcolm X. — Oxford։ Oxford University Press, 1995. — ISBN 978-0-19-509235-6.
  • Evanzz, Karl. The Judas Factor։ The Plot to Kill Malcolm X. — New York։ Thunder’s Mouth Press, 1992. — ISBN 978-1-56025-049-4.
  • Friedly, Michael. Malcolm X։ The Assassination. — New York։ One World, 1992. — ISBN 978-0-345-40010-9.
  • Karim, Benjamin. Remembering Malcolm / Benjamin, Karim, Peter Skutches, David Gallen. — New York։ Carroll & Graf, 1992. — ISBN 978-0-88184-881-6.
  • Kondo, Zak A. Conspiracys։ Unravelling the Assassination of Malcolm X. — Washington, D.C.։ Nubia Press, 1993. — OCLC 28837295.
  • Lincoln, C. Eric. The Black Muslims in America. — Boston։ Beacon Press, 1961. — OCLC 422580.
  • Lomax L. E. (англ.)рус.. To Kill a Black Man։ The Shocking Parallel in the Lives of Malcolm X and Martin Luther King Jr. — Los Angeles։ Holloway House, [1968], 1987. — ISBN 978-0-87067-731-1.
  • Lomax L. E. (англ.)рус.. When the Word Is Given։ A Report on Elijah Muhammad, Malcolm X, and the Black Muslim World. — Cleveland։ World Publishing, 1963. — OCLC 1071204.
  • Marable M. (англ.)рус.. Rediscovering Malcolm’s Life։ A Historian’s Adventures in Living History // Black Routes to Islam / Manning Marable, Hishaam D. Aidi. — New York։ Palgrave Macmillan, 2009. — ISBN 978-1-4039-8400-5.
  • Marable M. (англ.)рус.. Malcolm X։ A Life of Reinvention (англ.)рус.. — New York։ Viking, 2011. — ISBN 978-0-670-02220-5.
  • Miller, Russell. X Patriot // New York։ [англ.]. — 1992. — 23 November.
  • Natambu, Kofi. The Life and Work of Malcolm X. — Indianapolis։ Alpha Books, 2002. — ISBN 978-0-02-864218-5.
  • Perry, Bruce. Malcolm։ The Life of a Man Who Changed Black America. — Barrytown, N.Y.։ Station Hill, 1991. — ISBN 978-0-88268-103-0.
  • Rickford R. J. (англ.)рус.. Betty Shabazz։ A Remarkable Story of Survival and Faith Before and After Malcolm X. — Naperville, Ill.։ Sourcebooks, 2003. — ISBN 978-1-4022-0171-4.
  • Sales, Jr., William W. From Civil Rights to Black Liberation։ Malcolm X and the Organization of Afro-American Unity. — Boston։ South End Press, 1994. — ISBN 978-0-89608-480-3.
  • Terrill, Robert. Malcolm X։ Inventing Radical Judgment. — Lansing, Mich.։ Michigan State University Press, 2004. — ISBN 978-0-87013-730-3.
  • Malcolm X։ The Man and His Times. — Trenton, N.J.։ Africa World Press, [1969], 1990. — ISBN 978-0-86543-201-7.
  • Malcolm X։ In Our Image / Joe Wood, ed. — New York։ St. Martin’s Press, 1992. — ISBN 978-0-312-06609-3.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mamiya L. A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.pbs.org/wgbh/americanexperience/features/malcolmx-timeline-malcolm-xs-life/
  5. Malcolm X. The Man and His Times, 1990, Parks, Gordon. Malcolm X: The Minutes of Our Last Meeting, p. 122
  6. Natambu, 2002, էջ 7
  7. Perry, 1991, էջեր 2—3
  8. Malcolm X (a), 1992, էջեր 3—4
  9. DeCaro, 1996, էջեր 43—44
  10. Natambu, 2002, էջ 3
  11. Natambu, 2002, էջ 4
  12. Marable, 2011, էջ 29
  13. Marable, 2011, էջ 32
  14. Natambu, 2002, էջ 10
  15. Marable, 2011, էջ 35
  16. Perry, 1991, էջեր 33—34, 331
  17. Marable, 2011, էջեր 35—36, 265
  18. Perry, 1991, էջ 42
  19. Natambu, 2002, էջեր 21—29, 55—56
  20. Perry, 1991, էջեր 32—48, 58—61
  21. Perry, 1991, էջեր 62—81
  22. Perry, 1991, էջեր 77, 82—83
  23. Marable, 2011, էջեր 65—66
  24. Jared Ball, Todd Steven Burroughs A Lie of Reinvention: Correcting Manning Marable's Malcolm X. — Baltimore: Black Classic Press, 2015. — ISBN 1574780492, 9781574780499
  25. Perry, 1991, էջ 2
  26. Marable, 2011, էջեր 37, 51—52
  27. Perry, 1991, էջ 99
  28. Perry, 1991, էջեր 108—110, 118
  29. Natambu, 2002, էջեր 128—129
  30. Perry, 1991, էջ 113
  31. Perry, 1991, էջեր 142, 144—145
  32. Perry, 1991, էջեր 174—179
  33. 33,0 33,1 Lomax, 1963, էջ 55
  34. Lomax, 1963, էջեր 149—152
  35. Malcolm X, 1989, էջ 78
  36. Lomax, 1963, էջեր 173—174
  37. Шиповалов, Дмитрий (2016 թ․ հունիսի 9). «Мохаммед Али и его странные убеждения». DISGUSTING MEN. Отвратительные мужики (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  38. Cone, 1991, էջ 113
  39. Cone, 1991, էջ 2
  40. Perry, 1991, էջ 255
  41. The Ballot or the Bullet (Ելույթի տեքստն անգլերեն)
  42. Malcolm X. The Man and His Times, 1990, Bethune, Lebert. Malcolm X in Europe, էջեր 226—231
  43. Malcolm X, 1989, էջեր 113—126
  44. Friedly, 1992, էջ 169
  45. Majied, Eugene. On My Own // Muhammad Speaks. — Nation of Islam, 1964. — 10 Ապրիլի.
  46. Marable, 2009, էջ 450
  47. Perry, 1991, էջեր 366—367
  48. Talese, Gay. Police Save Suspect From the Crowd // The New York Times. — 1965. — 22 February.
  49. Kondo, 1993, էջ 97
  50. Kondo, 1993, էջ 110
  51. Rickford, 2003, էջ 289
  52. Buckley, Thomas (1966 թ․ մարտի 11). «Malcolm X Jury Finds 3 Guilty». The New York Times. էջ 1. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  53. Roth, Jack (1966 թ․ ապրիլի 15). «3 Get Life Terms in Malcolm Case». The New York Times. էջ 36. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  54. Jacobson, Mark (2007 թ․ հոկտեմբերի 1). «The Man Who Didn't Shoot Malcolm X». New York Magazine. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
  55. Marable, 2011, էջ 474
  56. 56,0 56,1 Marable, 2011, էջեր 474—475
  57. Rickford, 2003, էջ 489
  58. Moghe, Sonia; Sanchez, Ray (2021 թ․ նոյեմբերի 17). «Two men convicted of killing Malcolm X exonerated». CNN.
  59. Perry, 1991, էջ 374
  60. Arnold, Martin. Harlem Is Quiet as Crowds Watch Malcolm X Rites // The New York Times. — 1965. — 28 February.
  61. Telegram from Dr. Martin Luther King, Jr. to Betty al-Shabazz expressing his sympathy for the death of her husband, Malcolm X.
  62. Evanzz, 1992, էջ 301
  63. Clegg, 1997, էջ 232
  64. "Malcolm X". The New York Times. February 22, 1965. p. 20. Retrieved June 19, 2018.
  65. The Judas factor: the plot to kill Malcolm X
  66. MALCOLM CALLED A MARTYR ABROAD; Rowan Asserts Murder Was Misunderstood by Many
  67. Kenworthy, E. W. (1965 թ․ փետրվարի 26). «Malcolm Called a Martyr Abroad». The New York Times. էջ 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  68. «How World Saw Malcolm X's Death» (PDF). New York Amsterdam News. 1965 թ․ մարտի 13. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  69. Evanzz, 1992, էջ 306
  70. Jackman, Tom (25 yanvar 2019). «Kennedy, King, Malcolm X relatives and scholars seek new assassination probes». The Washington Post. Վերցված է 26 yanvar 2019-ին.
  71. Simkin, John (2019 yanvar). «Kennedy and King Family Members and Advisors Call for Congress to Reopen Assassination Probes». Spartacus Educational. Վերցված է 26 yanvar 2019-ին.
  72. Terrill, 2004, էջեր 15—16
  73. Molefi Kete Asante[en]. 100 Greatest African Americans : A Biographical Encyclopedia. — Amhert, N.Y. : Prometheus Books, 2002. — P. 333. — ISBN 978-1-57392-963-9.
  74. Marable, Manning. Freedom on My Mind : The Columbia Documentary History of the African American Experience / Manning Marable, Nishani Frazier, John Campbell McMillian. — New York : Columbia University Press, 2003. — P. 251. — ISBN 978-0-231-10890-4.
  75. Salley, Columbus. The Black 100 : A Ranking of the Most Influential African-Americans, Past and Present. — New York : Citadel Press, 1999. — P. 88. — ISBN 978-0-8065-2048-3.
  76. Cone, 1991, էջեր 291—292
  77. Nasr, Seyyed Hossein. The Heart of Islam : Enduring Values for Humanity. — New York : HarperCollins, 2002. — P. 97. — ISBN 978-0-06-073064-2.
  78. Perry, 1991, էջ 379
  79. Turner, Richard Brent. Islam in the African-American Experience // The Black Studies Reader / Jacqueline Bobo, Cynthia Hudley, Claudine Michel. — New York : Routledge, 2004. — P. 445. — ISBN 978-0-415-94554-7.
  80. Cone, 1991, էջեր 99—100
  81. Perry, 1991, էջ 380
  82. Sales, 1994, էջ 187
  83. 83,0 83,1 Marable, 2009, էջ 301
  84. Woodard, Komozi. A Nation Within a Nation : Amiri Baraka (LeRoi Jones) & Black Power Politics. — Chapel Hill, N.C. : University of North Carolina Press, 1999. — P. 62. — ISBN 978-0-8078-4761-9.
  85. Marable, 2009, էջեր 301—302
  86. Sales, 1994, էջ 5
  87. Marable, 2009, էջ 302
  88. Sales, 1994, էջ 3
  89. Sales, 1994, էջ 4
  90. Lee, Spike (1992 թ․ նոյեմբերի 18), Malcolm X, Largo International N.V., JVC Entertainment Networks, 40 Acres & A Mule Filmworks, Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին
  91. FilmGordon (2015 թ․ նոյեմբերի 18). «The Odyssey of a Classic | Malcolm X» (անգլերեն). FilmGordon. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  92. Williams, Lena (1992 թ․ հոկտեմբերի 25). «Playing With Fire». The New York Times. 0362-4331. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  93. Perry, Bruce. Malcolm : The Life of a Man Who Changed Black America. — Barrytown, N.Y. : Station Hill, 1991. — ISBN 978-0-88268-103-0.
  94. Gray, Paul. Required Reading // Time : Nonfiction Books. — 1998.
  95. Смерть пророка (ТВ, 1981)
  96. Али: Американский герой (ТВ, 2000)
  97. Ali
  98. Бетти и Коретта
  99. Крёстный отец Гарлема (сериал 2019 – 2021)
  100. «NRHP: Malcolm X House Site». Nebraska State Historical Society. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  101. «Nebraska Historical Marker: Malcolm X». Nebraska State Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  102. Yancey, Patty. We Hold on to Our Kids, We Hold on Tight: Tandem Charters in Michigan // Inside Charter Schools : The Paradox of Radical Decentralization / Bruce Fuller, ed. — Cambridge, Mass.։ Harvard University Press, 2000. — P. 67. — ISBN 978-0-674-00325-5.
  103. Gay, Kathlyn. African-American Holidays, Festivals and Celebrations. — Detroit : Omnigraphics, 2007. — P. 284. — ISBN 978-0-7808-0779-2.
  104. Gray, Christopher. "Streetscapes/200-218 Malcolm X Boulevard, From 120th to 121st Street; A Once-Noble Row of Houses Hopes for Renewal", The New York Times, June 15, 2003. Accessed May 25, 2007.
  105. Malcolm X Boulevard Արխիվացված 2007-06-09 Wayback Machine, New York City Department of City Planning. Accessed May 25, 2007.
  106. Rickford, 2003, p. 419.
  107. Lee, Felicia R. Newark Students, Both Good and Bad, Make Do // The New York Times. — 1993. — 15 May.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]