Ռուբի Դի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 11, 2014[1][4][2][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հանթեր քոլեջ և Հանթեր քոլեջի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | լրագրող, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և բանաստեղծուհի |
Ամուսին(ներ) | Օսի Դևիս |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռուբի Դի (անգլ.՝ Ruby Dee,հոկտեմբերի 27, 1922[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - հունիսի 11, 2014[1][4][2][…], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, բանաստեղծ, սցենարիստ, լրագրող և ակտիվիստ։ Առավել հայտնի է «Չամիչն արևի տակ» (1961) և «Գանգստեր» (2007) ֆիլմերում խաղացած դերերով։ «Գանգստեր» ֆիլմում խաղացած դերի համար երկրորդական պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ «Գրեմմի», «Էմմի» «Օբի», «Դրամա Դեսկ» մրցանակների և ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի, ինչպես նաև Արվեստի բնագավառի ԱՄՆ ազգային մեդալի մրցանակակիր։ Ներկայացվել է Supersisters կոլեկցիոն քարտերի վրա։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբի էն Ուոլեսը (անգլ.՝ Ruby Ann Wallace) ծնվել է 1922 թվականի հոկտեմբերի 27-ին[6] Քլիվլենդում՝ Մարշալ Էդվարդ Նաթանիել Ուոլեսի և նրա կնոջ՝ Գլեդիս Հայթաուերի ընտանիքում։ Երբ նրա մայրը լքել է ընտանիքը, հայրն ամուսնացել է ուսուցչուհի Էմմա Ամելիա Բենսոնի հետ, և Ռուբիի մանկությունն անցել է Նյու Յորքի Հարլեմ թաղամասում[7]։ Այնտեղ նա ավարտել է միջնակարգ դպրոցը, ապա սովորել քոլեջում։ 1941-1945 թվականներին Ռուբի Դին ամուսնացել է երգիչ Ֆրենկի Դի Բրաունի հետ, ում ազգանունը հետագայում սկսել է օգտագործել բեմում, իսկ 1948 թվականին ամուսնացել է երկրորդ անգամ դերասան Օսսի Դևիսի հետ։
Նրա բրոդվեյան դեբյուտը կայացել է 1943 թվականի ամենավերջում «Խաղաղ օվկիանոսի հարավը» հայտնի մյուզիքլում։ Հաջորդող տարիներին նա ևս մի քանի անգամ հայտնվել է Բրոդվեյում, ինչպես նաև դեբյուտ է ունեցել կինոյում, բայց առաջին հաջողությանն է հասել 1950 թվականին, երբ «Ջեքի Ռոբինսոնի պատմությունը» ֆիլմում խաղացել է Ռեյ Ռոբինսի դերը։ Հետագայում Ռուբի Դին չի թողել թատրոնը և իր ամբողջ կարիերայի ընթացքում ակտիվորեն դերեր է խաղացել ինչպես բեմում, այնպես էլ կիոնոյում։
Էկրաններին հաճախ է հայտնվել Սիդնի Պուատյեի հետ, այդ թվում «Քաղաքի ծայրին» (1956), «Չամիչն արևի տակ» (1961) և «Բաքն ու Քարոզիչը» (1972) կինոնկարներում։ 1960-ական թվականներին Ռուբի Դին ունեցել է լուրջ դերեր քաղաքական ֆիլմերում, օրինակ՝ «Անցած օրեր» (1963) և «Միջադեպ» (1967) ֆիլմերում։
Հեռուստատեսությունում Ռուբի Դին հայտնվել է «Փեյթոն-Փլեյս», «Ոսկե աղջիկներ», «Հրեշտակի հպումը» և շատ այլ հեռուստասերիալներում։ Ինը անգամ առաջադրվել և միայն մեկ անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի 1991 թվականի «Զարդարանքների օրը» հեռուստաֆիլմում խաղացած դերի համար[8]։
Աչքի ընկնող դերեր է ունեցել «Մարդ-կատուներ» (1982), «Մլակային տենդ» (1991), «Ոստիկան ու կես» (1993), «Հակամարտություն» (1994) և «Արդար դատ» (1995) ֆիլմերում։
2005 թվականին մահացել է Ռուբիի ամուսինը՝ Օսսի Դևիսը, ում հետ նա ամուսնացած է եղել 57 տարի։ Նրանց երեք երեխաներից մեկը՝ Գայ Դևիսը, դարձել է երաժիշտ։ Ռուբին ամուսնու հետ միասին եղել է հասարակական ակտիվիստ և տարբեր կազմակերպությունների անդամ, այդ թվում Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի անդամ։ Նրանք եղել են Մարտին Լյութեր Քինգի և Մալկոլմա Իկսի ընկերները։ Ավելի քան 30 տարի Ռուբին պայքարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ և արդյունքում կարողացել հաղթահարել հիվանդությունը։
2007 թվականին Ռուբի Դին «With Ossie And Ruby: In This Life Together» ալբոմի համար, որը նվիրված է Օսսի Դևիսի հետ համատեղ կյանքին, արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Նույն տարում նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Գանգստեր» ֆիլմում խաղացած Լուկասի մոր դերի համար։ Ռուբի Դին 83 տարեկանում Գլորիա Ստյուարտից հետո դարձել է երկրորդը ըստ տարիքի, ով առաջադրվել է կինոակադեմիայի մրցանակի։
Ռուբի Դին մահացել է Նյու Յորք նահանգի Նյու-Ռոշել քաղաքի իր տանը հունիսի 11-ին 91 տարեկան հասակում[9]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 – «Էմմի» մրցանակ՝ երկրորդականական պլանի կանացի լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում
- 2008 – ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ երկրորդականական պլանի կանացի լավագույն դերակատարման համար, «Գանգստեր» ֆիլմի համար
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 – «Էմմի» մրցանակ՝ կանացի լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում, «Բուժքույրեր» հեռուստասերիալի համար
- 1979 – «Էմմի» մրցանակ՝ երկրորդականական պլանի կանացի լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում, «Արմատներ. Հաջորդ սերունդները» մինի սերիալի համար
- 1988 – «Էմմի» մրցանակ՝ երկրորդական պլանի կանացի լավագույն դեր մինի սերիալում կամ ֆիլմում, «Լինքոլն» մինի սերիալի համար
- 1990 – «Էմմի» մրցանակ՝ լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում, «Չայնա Բիչ» հեռուստասերիալի համար
- 1993 – «Էմմի» մրցանակ՝ լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում, «Երեկոյան ստվեր» հեռուստասերիալի համար
- 1995 – Ցերեկային «Էմմի» մրցանակ՝ լավագույն հնչյունավորում անիմացիոն ծրագրում, Whitewash կարճամետրաժ մուլտֆիլմի համար
- 2001 – Ցերեկային «Էմմի» մրցանակ՝ լավագույն հնչյունավորում անիմացիոն ծրագրում, «Փոքրիկ Բիլլ» բազմասերիանոց մուլտֆիլմի համար
- 2003 – «Էմմի» մրցանակ՝ լավագույն հնչյունավորում անիմացիոն ծրագրում, «Փոքրիկ Բիլլ» բազմասերիանոց մուլտֆիլմի համար
- 2008 – «Օսկար» մրցանակ՝ երկրորդական պլանի կանացի լավագույն դերակատարման համար, «Գանգստեր» ֆիլմի համար
- 2010 – ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ կանացի լավագույն դեր հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում, «Ամերիկա» հեռուստաֆիլմի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://news.harvard.edu/gazette/story/2007/04/ruby-dee-to-receive-harvard-foundation-humanitarian-award/
- ↑ Ruby Dee marks 90th birthday with new documentary about her illustrious life with late husband Ossie Davis - NY Daily News
- ↑ Davis, Ossie; Dee, Ruby Ruby Is Born at Seven // With Ossie and Ruby: In This Life Together. — William Morrow, 1998. — ISBN 0688175821
- ↑ «Ruby Dee Awards»։ The Internet Movie Database։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին։ Վերցված է 2008-07-30
- ↑ Ruby Dee dead at 91: Legendary stage and screen actress — and Civil Rights leader — frequently costarred with husband Ossie Davis - NY Daily News
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուբի Դի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ռուբի Դի (անգլ.) Internet Broadway Database կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուբի Դի կատեգորիայում։ |
|
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Հունիսի 11 մահեր
- 2014 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Թատրոնի դերասանուհիներ