Ալեքս Հեյլի
Ալեքս Հեյլի անգլ.՝ Alexander Murray Palmer Haley | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 11, 1921[1][2][3][…] |
| Ծննդավայր | Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Վախճանվել է | փետրվարի 10, 1992[1][2][3][…] (70 տարեկան) |
| Վախճանի վայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[5] |
| Գերեզման | [6] |
| Մասնագիտություն | լրագրող, գրող, պատմաբան, վիպասան, ռազմական գործիչ և սցենարիստ |
| Լեզու | անգլերեն |
| Ազգություն | աֆրոամերիկացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Էլիզաբեթ Սիթիի պետական համալսարան և Ալկոռնի անվան համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Queen: The Story of an American Family? և Roots: The Saga of an American Family?[7] |
| Անդամակցություն | Academy of the Kingdom of Morocco?[8] |
| Պարգևներ | |
| Ամուսին | My Haley?[12] |
Ալեքսանդր Մյուրեյ Փալմեր Հեյլի (անգլ.՝ Alexander Murray Palmer Haley, օգոստոսի 11, 1921[1][2][3][…], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 10, 1992[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[5]), ամերիկացի գրող, Պուլիցերյան մրցանակի 1977 թվականի հատուկ հիշատակման դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Մյուրեյ Փալմեր Հեյլին ծնվել է 1921 թվականին Նյու Յորք նահանգի Իթաքա քաղաքում, մանկավարժների ընտանիքում։ 1939-1959 թվականներին ծառայել է ԱՄՆ-ի առափնյա պաշտպանության ստորաբաժանումում, ապա թղթակցել Reader's Digest ամսագրին։ Հեյլին իբրև գրական նեգր է հանդես եկել Մալքոլմ Իքսի ինքնակենսագրական երկի ստեղծման ժամանակ, Playboy ամսագրի համար հարցազրույցներ է վերցրել հայտնի մարդկանցից, որոնց թվում են ջազային երաժշտության ներկայացուցիչ Մայլս Դևիսը, հայտնի ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգը։
1976 թվականին Հեյլին գրում է ինքնակենսագրական «Արմատներ» վեպը (անգլ.՝ Roots: The Saga of an American Family), որում ներկայացնում է իր ընտանիքի երկուհարյուրամյա պատմությունը՝ ընդհուպ մինչև իր աֆրիկացի նախնիների արմատները։ Գիրքը մեծ ճանաչում է ստանում․ այն թարգմանվում է աշխարհի 37 լեզուներով, գրքի հիման վրա նկարահանվում է մինի-սերիալ, իսկ 1977 թվականին այս գրքի համար նա արժանանում է Պուլիցերյան հատուկ մրցանակի։ Հետագա տարիներին Հեյլին աշխատում է իր երկրորդ վեպի վրա, որը վերաբերում էր իր տոհմածառի մյուս ճյուղին։ Վերջինս ավարտում է իր մահից քիչ առաջ։ Վեպը տպագրվում է նրա մահից հետո՝ 1993 թվականին՝ Alex Haley's Queen: The Story of an American Family վերնագրով։
Գրագողության մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականների վերջերին Հարոլդ Կուրլանդերը Հեյլիին մեղադրում է «Արմատներ» վեպում իր «Աֆրիկացին» գրքի որոշ հատվածներ օգտագործելու մեջ։ Հեյլին, որն ամբողջովին հերքում էր իր հասցեին ուղղված մեղադրանքները, ի վերջո Կուրլանդերին վճարում է 650 հազար դոլար փոխհատուցում[13]։ Գրողին դատի է տալիս նաև Մարգրետ Ուոքերը։ Նա Հեյլիին մեղադրում էր հեղինակային իրավունքների ոտնահարման և իր «Տարեդարձ» վեպի որոշ դրվագներ պատճենելու մեջ․ հայցը, սակայն, մերժվում է։ Գրողին քննադատել է նաև «Nation of Islam»-ը, որը նրան մեղադրում էր իր ստեղծագործություններում պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 — The Autobiography of Malcolm X, ISBN 0-345-35068-5
- 1976 — Roots: The Saga of an American Family, ISBN 0-440-17464-3
- 1988 — A Different Kind of Christmas, ISBN 0-385-26043-1
- 1993 — Alex Haley’s Queen: The Story of an American Family, ISBN 0-330-33307-0
- 1998 — Mama Flora’s Family, ISBN 0-440-61409-0
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 https://www.history.com/topics/black-history/alex-haley
- 1 2 Bibliothèque nationale de France Record #11906723w // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Classify — 2008.
- ↑ https://alacademia.org.ma/membre/%d8%a3%d9%84%d9%8a%d9%83%d8%b3-%d9%87%d8%a7%d9%84%d9%8a-2/
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ https://www.libs.uga.edu/hargrett/lillian-smith/winners
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/260
- ↑ https://www.myhaleyauthor.com/mys-bio/
- ↑ «Book Notes» (անգլերեն). The New York Times. 1995 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Հեյլի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 11 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Փետրվարի 10 մահեր
- 1992 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացի լրագրողներ
- Աֆրոամերիկացի գրողներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Ռազմական գործիչներ
- Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ