Պատրիս Լումումբա
Պատրիս Լումումբա Patrice Lumumba | ||
![]() | ||
Լումումբան 1960 թվականի հունվարի 26-ին | ||
| ||
---|---|---|
Հունիսի 24, 1960 - Սեպտեմբերի 14, 1960 | ||
Նախորդող | — | |
Հաջորդող | Ժոզեֆ Իլեո | |
Կուսակցություն՝ | Կոնգոյի ազգային շարժում | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հեղափոխական | |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |
Ծննդյան օր | Հուլիսի 2, 1925 | |
Ծննդավայր | ![]() (այժմ՝ Կոնգո-Կինշասա) | |
Վախճանի օր | Հունվարի 17, 1961 (35 տարեկան) | |
Վախճանի վայր | ![]() (այժմ՝ Լուբումբաշի, Կոնգո-Կինշասա) | |
Քաղաքացիություն | ![]() | |
Ամուսին | Պոլին Օպանգո | |
Զավակներ | Ֆրանսուա Լումումբա, Գայ-Պատրիս Լումումբա, Ջուլիանա Ամատո Լումումբա և Roland Lumumba? | |
Պարգևներ | ||
Պատրիս Էմերի Լումումբա (ֆր.՝ Patrice Émery Lumumba, ծնված որպես ՝ Էլիաս Օկիտ՛Ասոմբո Élias Okit'Asombo, հուլիսի 2, 1925[1][2][4][…], Կատակոկոմբե, Congo-Kasaï, Բելգիական Կոնգո - հունվարի 17, 1961[1][2][3][…], Լուբումբաշի, Կոնգոյի Հանրապետություն), Կոնգոյի Հանրապետության (այժմ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) ազատագրական շարժման գործիչ։ Մասնագիտությամբ՝ լրագրող։ Հիմնել է «Ուհուրու» («Ազատություն») թերթը և ղեկավարել «Ինդիփենդենս» շաբաթաթերթի հրատարակումը։ Մասնակցել է Բրյուսելում (1960) «Կլոր սեղանի» կոնֆերանսի աշխատանքներին, որտեղ որոշվեց անկախություն շնորհել Բելգիական Կոնգոյին։ 1960 թվականի հունիսից ստանձնել է Կոնգոյի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Պայքարում էր երկրի ներսում անջատողական շարժման և բելգիական գաղութարարների զինված ագրեսիայի (հուլիս, 1960) դեմ։ 1960 թվականի սեպտեմբերին հեռացվել է իշխանությունից, ձերբակալվել և տեղափոխվել Կատանգա, որտեղ սպանվել է։ 1966 թվականին պաշտոնապես հռչակվել է որպես ազգային հերոս։
Սպանությունից հետո Լումումբան լայնորեն ընկալվում էր որպես համաաֆրիկյան շարժման մարտիրոս։
2002 թվականին Բելգիայի կառավարությունը պաշտոնապես ներողություն է խնդրել սպանության գործում իր մասնակցության համար[5]։
1961 թվականից մինչև 1992 թվականը Լումումբայի անունով է կոչվել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Discogs — 2000.
- ↑ Boffey Daniel (փետրվարի 22, 2019)։ «Reappearance of statue's missing hand reignites colonial row»։ The Guardian
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 681)։ ![]() |
- Անձինք այբբենական կարգով
- Հուլիսի 2 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Հունվարի 17 մահեր
- 1961 մահեր
- Սպանվածներ
- Անկախության ակտիվիստներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Անձինք նամականիշերի վրա
- Պետության սպանված ղեկավարներ
- Մահապատժի ենթարկված անձինք
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Հայտնի սպանվածներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ