Jump to content

Հակոբ Հովհաննիսյան (կենսաքիմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հակոբ Հովհաննիսյան
Ծնվել էդեկտեմբերի 7 (19), 1875[1][2]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 22, 1941(1941-12-22)[1][2] (66 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2], Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1][2] և ԱրմՖԱՆ[1][2]
Ալմա մատերՇուշիի թեմական հոգևոր դպրոց, HU Berlin[1] և Հայդելբերգի համալսարան
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1][2] (1903)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հակոբ Գարեգինի Հովհաննիսյան (դեկտեմբերի 7 (19), 1875[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 22, 1941(1941-12-22)[1][2]), կենսաքիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1903), պրոֆեսոր (1925), ԵՊՀ ռեկտոր (1922-1930), ԵրԲԻ կենսաքիմիայի ամբիոնի հիմնադիր, Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն (1930-1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշիում։ Տեղի թեմական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բեռլինի համալսարանում։ 1903 թվականին Հայդելբերգի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի աստիճան։ Վերադառնալով Շուշի՝ 1904-1907 թվականներին քիմիա է դասավանդել տեղի դպրոցներում։ Այնուհետև Ստրասբուրգի ու Բեռլինի համալսարաններում զբաղվել է ֆիզիկական քիմիայի ու մանրէաբանության ուսումնասիրությամբ։

1907-1920 թվականներին Բաքվում ղեկավարել է քիմիա-մանրէաբանական լաբորատորիան։ 1917 թվականին ընդունվել է կոմկուսի շարքերը, դարձել եռանդուն քաղաքական գործիչ։ 1918 թվականին եղել է Բաքվի կոմունայում փախստականների գործերի կոմիսար։ 1920-1921 թվականներին աշխատել է Շուշիում և Դիլիջանում, 1921 թվականին՝ փոխադրվել Երևան և աշխատել ժողկոմխորհում։

1922-1930 թվականներին եղել է ԵՊՀ ռեկտոր։ 1924 թվականին համալսարանում ստեղծել է կենսաքիմիայի ամբիոն, որը հետագայում նրա ղեկավարությամբ մինչև 1937 թվականին գործել է բժշկական ինստիտուտում։ 1925 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1936 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենդանաբանական ինստիտուտի տնօրեն։

Հովհաննիսյանի գիտական աշխատանքներից հատկապես արժեքավոր են C վիտամինի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Հեղինակ է նաև հրապարակախոսական բազմաթիվ հեդվածների։ Բժշկական ինստիտուտի, նրա ամբիոնների և կլինիկաների կազմակերպման, դրանց ամրապնդման և նույնիսկ ինստիտուտի ժամանակակից շենքի կառուցման աշխատանքները սերտորեն կապված են Հակոբ Հովհաննիսյանի անվան հետ։

Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանում քիմիական արդյունաբերության և գիտության զարգացման խնդիրների մշակմանը, աճեցրել բազմաթիվ կադրեր։

Բազմիցս եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի, ինչպես և Հայաստանի Կենտգործկոմի անդամ։

Ստալինյան բռնարարքների զոհերից է։ Նրա գիտական և հասարակական գործունեությունն ընդհատվել է 1937 թվականին։ Վախճանվել է 1941 թվականի դեկտեմբերի 22-ին աքսորավայրում։ Արդարացվել է հետմահու[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Հակոբ Հովհաննիսյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան։. 2005.
  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 18-19։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Հովհաննիսյան (կենսաքիմիկոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 570
Նախորդող
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր
Հակոբ Հովհաննիսյան

1930-1936
Հաջորդող
Արամ Շահվերդյան