Լևոն I (լատին․՝ Flavius Valerius Leo Augustus) (մոտ 401, Թրակիա - հունվարի 19, 474, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսր 457-474 թթ.։ Ծնունդով Դակիայից, այդ պատճառով հայտնի է նաև որպես Լևոն Թրակիացի (հուն․՝ Λέων ο Θράξ)։ Վարել է ակտիվ արտաքին քաղաքականություն՝ ուղղված Արևելյան Հռոմեական կայսրության հզորության պահպանմանը, այդ նպատակով աջակցել է Արևմտյան Հռոմեական կայսրությանը գերմանական ցեղերի և հոների դեմ պայքարում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 588)։