Լուիս Մուրիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Մուրիել
Luis Muriel
Մուրիելը Կոլումբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Luis Fernando Muriel Fruto
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 16, 1991(1991-04-16)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Santo Tomás, Անտլանտիկո, Կոլումբիա[4][5][6]
Հասակ 178 սմ
Քաշ 79 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 9
Պատանեկան կարիերա
2001-2008 Կոլումբիա Ատլետիկո Խունիոր
2008-2009 Կոլումբիա Դեպորտիվո Կալի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2010 Կոլումբիա Դեպորտիվո Կալի 11 (9)
2010-2015 Իտալիա Ուդինեզե 57 (15)
2010-2011   Իսպանիա Գրանադա 7 (0)
2011-2012   Իտալիա Լեչե 29 (7)
2015   Իտալիա Սամպդորիա 16 (4)
2015-2017 Իտալիա Սամպդորիա 63 (17)
2017-2019 Իսպանիա Սևիլյա 35 (8)
2019   Իտալիա Ֆիորենտինա 19 (6)
2019-ներկա Իտալիա Ատալանտա 0 (0)
Ազգային հավաքական
2011 Կոլումբիա Կոլումբիա Մ20 5 (4)
2012-ներկա Կոլումբիա Կոլումբիա 27 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2019

Լուիս Մուրիել (իսպ.՝ Luis Muriel, ապրիլի 16, 1991(1991-04-16)[1][2][3], Santo Tomás, Անտլանտիկո, Կոլումբիա[4][5][6]), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[7]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպորտիվո Կալի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մուրիելը սկսել է Դեպորտիվո Կալիում[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի հուլիսի 12-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մարտի 4-ին՝ Կուկուտա Դեպորտիվոյի դեմ խաղում[10]։ Մարտի 7-ին Մուրիելը տրեբլ ձևակերպեց Օնսե Կալդասի դեմ խաղում[11]։ Ապրիլի 18-ին՝ Կորտուլուայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[12]։ Դեպորտիվոյի առաջին թիմի կազմում Մուրիելը անցկացրեց 11 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[13][14]։

Ուդինեզե[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 30-ին Մուրիելը 1․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ուդինեզե[15]։ Հուլիսի 12-ին նա վարձավճարով միացավ Գրանադային[16]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2010 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Իսպանիայի գավաթի Ալբասետեի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց հոկտեմբերի 30-ին՝ Խերեսի դեմ խաղում[18]։ Իր առաջին և միակ հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2011 թվականի հունվարի 16-ին՝ Էլչեի դեմ խաղում[19]։ Գրանադայի կազմում Մուրիելը անցկացրեց 7 հանդիպում[20]՝ օգնելով թիմին 35 տարվա մեջ առաջին անգամ տեղափոխվել Լա Լիգա[21]։

2011 թվականի ամռանը Մուրիելը վարձավճարով տեղափոխվեց Լեչե։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 27-ին՝ փոխարինման մտնելով Պալերմոյի դեմ խաղում[22]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 6-ին՝ Չեզենայի դեմ խաղում՝ այս խաղում ստանալով 2 դեղին քարտ և հեռացվելով խաղադաշտից[23]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց դեկտեմբերի 3-ին՝ Նապոլիի դեմ խաղում[24]։ 2012 թվականի ապրիլի 7-ին կոլումբիացին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[25]։ Լեչեի կազմում Մուրիելը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[26]։

2012-13 մրցաշրջանում Մուրիելը վերադարձավ Ուդինեզե։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2012 թվականի օգոստոսի 25-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[27][28]։ Սեպտեմբերին նա 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ուդինեզեի հետ։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 22-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[29]։ 2013 թվականի հունվարին Մուրիելը ճանաչվեց Սերիա A-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Ստեֆան Էլ Շարավիի հետ միասին[30]։ Ապրիլի 14-ին նա դուբլ ձևակերպեց Պարմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[31]։ Մայիսի 19-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտերի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[32]։ Ուդինեզեի կազմում իր առաջին մրցաշրջանում Մուրիելը անցկացրեց 22 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[33]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Մուրիելը անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 1-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Շիրոկի Բրիեգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[34]։ Հոկտեմբերի 30-ին նա գոլի հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով Ուդինեզեին հաղթել 2-1 հաշվով[35]։ 2014 թվականի փետրվարի 16-ին Մուրիելը գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[36]։ Շուտով կոլումբիացին կորցրեց լավ մարզավիճակը՝ 2014-15 մրցաշրջանի առաջին 11 խաղերում չկարողանալ խփել ոչ մի գնդակ[37]։ Ուդինեզեի կազմում Մուրիելը անցկացրեց 65 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 22-ին Մուրիելը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Սամպդորիային[38][39]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 15-ին՝ Կիևոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[40]։ Վարձավճարի ընթացքում Մուրիելը անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[41], ինչից հետո լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Սամպդորիա՝ կնքելով ակումբի հետ 4 տարվա պայմանագիր։

2015 թվականի օգոստոսի 23-ին Մուրիելը դուբլ ձևակերպեց Կարպիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Սամպդորիային հաղթել 5-2 հաշվով[42]։ 2016 թվականի փետրվարի 3-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[43]։ Սամպդորիայի կազմում Մուրիելը անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 11-ին Մուրիելը 5 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[46][47]։ Իր դեբյուտը Սևիլյայի կազմում նշեց օգոստոսի 19-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[48]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[49]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց սեպտեմբերի 17-ին՝ Ժիրոնայի դեմ խաղում[50]։ 2018 թվականի հունվարի 20-ին Մուրիելը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էսպանյոլի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[51]։ Իր առաջին մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 46 հանդիպում բոլոր մրցաշարերում[52]՝ դառնալով 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին դուրս գալ Իսպանիայի գավաթի եզրափակիչ[53], որտեղ Սևիլյան 5-0 հաշվով պարտվեց Բարսելոնային[54][55]։

2018 թվականի օգոստոսի 12-ին Մուրիելը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում և գոլային փոխանցում տվեց Պաբլո Սարաբիային[56], սակայն Սևիլյան պարտվեց 2-1 հաշվով[57][58]։ Հոկտեմբերի 25-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում[59]։ Նոյեմբերի 8-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ նաև Եվրոպայի Լիգայի Ակխիսար Բելեդիեսպորի դեմ երկրորդ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[60]։ Սևիլյայի կազմում Մուրիելը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[61]։

2019 թվականի հունվարի 2-ին Մուրիելը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ֆիորենտինային[62][63][64][65]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Տորինոյի դեմ խաղում[66]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 20-ին՝ դուբլ ձևակերպելով Սամպդորիայի դեմ խաղում[67][68]։ Հունվարի 30-ին Մուրիելը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի Ռոմայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-1 հաշվով[69][70]։ Նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ նաև փետրվարի 27-ին՝ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Ատալանտայի դեմ խաղում[71][72]։ Մարտի 10-ին կոլումբիացին գոլ խփեց Լացիոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[73]։ Ֆիորենտինայի կազմում Մուրիելը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[74]։

Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 21-ին Մուրիելը 18 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ատալանտա[75][76][77][78]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրիելը աշխարհի առաջնության Անգլիայի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարի ժամանակ

2011 թվականին Մուրիելը Կոլումբիայի կազմում մասնակցեց աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը[79]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[80], ներառյալ դուբլը Ֆրանսիայի դեմ խաղում[81][82]։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչում՝ 3-1 հաշվով պարտվելով Մեքսիկային[83][84]։

Իր դեբյուտը Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում Մուրիելը նշեց 2012 թվականի հունիսի 10-ին՝ փոխարինման մտնելով Էկվադորի դեմ խաղում[85]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2013 թվականի փետրվարի 7-ին՝ Գվատեմալայի դեմ խաղում[86]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Սերբիայի դեմ խաղում[87]։ 2014 թվականին Մուրիելը դարձավ այն 7 ֆուտբոլիստներից մեկը, ովքեր դուրս մնացին Կոլումբիայի[88]՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմից[89][90]։

2015 թվականին Մուրիելը մասնակցեց Կոպա Ամերիկային[91][92]։ Առաջնությունում նա անցկացրեց ընդամենը 4 րոպե և չիրացրեց 11-մետրանոց հարվածը քառորդ եզրափակչի Արգենտինայի դեմ խաղում[93][94], ինչի պատճառով Կոլումբիան դուրս մնաց մրցաշարից[95][96]։ 2018 թվականի մայիսին Մուրիելը ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[97][98]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[99], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[100][101]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[102][103]։ Այս անգամ Մուրիելը հաջողությամբ իրացրեց 11-մետրանոցը[104]։

2019 թվականի մայիսի 30-ին Մուրիելը ընդգրկվեց Կոլումբիայի՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմում[105][106][107]։ Առաջնության առաջին՝ Արգենտինայի դեմ խաղում[108] նա ստացավ ծնկի վնասվածք՝ բաց թողելով մրցաշարի շարունակությունը[109][110][111]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[112]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դեպորտիվո Կալի 2009 Պրիմերա A 1 0 1 0
2010 10 9 10 9
Ընդհանուր 11 9 0 0 0 0 0 0 11 9
Ուդինեզե 2012–13 Սերիա A 22 11 1 0 0 0 23 11
2013–14 24 4 3 2 4 2 31 8
2014–15 11 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 57 15 4 2 4 2 0 0 65 19
Գրանադա (վարձավճար) 2010–11 Լա Լիգա 7 0 2 0 9 0
Լեչե (վարձավճար) 2011–12 Սերիա A 29 7 0 0 29 7
Սամպդորիա 2014–15 16 4 0 0 16 4
2015–16 32 6 1 0 2 1 35 7
2016–17 31 11 2 2 33 13
Ընդհանուր 79 21 3 2 2 1 0 0 84 24
Սևիլյա 2017–18 Լա Լիգա 29 7 9 2 8 0 0 0 46 9
2018–19 6 1 2 0 10 3 1 0 19 4
Ընդհանուր 35 8 11 2 18 3 1 0 65 13
Ֆիորենտինա (վարձավճար) 2018–19 Սերիա A 19 6 4 3 23 9
Ատալանտա 2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 237 66 24 9 24 6 1 0 286 81

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[112]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 1 0
2013 4 1
2015 3 0
2016 6 0
2017 3 0
2018 5 1
2019 5 1
Ընդհանուր 27 3

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Փետրվարի 6, 2013 Հարդ Ռոք Ստեդիում, Մայամի Գարդենս, Միացյալ Նահանգներ Գվատեմալա Գվատեմալա 4–1 4–1 Ընկերական խաղ
2. Մարտի 23, 2018 Ստադ դե Ֆրանս, Սեն-Դենի, Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա 1–2 3–2
3. Հունիսի 3, 2019 Էլ Կամպին մարզադաշտ, Բոգոտա, Կոլումբիա Պանամա Պանամա 2–0 3–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիա Մ20

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիա A-ի տարվա լավագույն երիտասարդ հայտնություն․ 2012[30]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 http://www.transfermarkt.com/luis-muriel/profil/spieler/119228
  5. 5,0 5,1 5,2 http://www.transfermarkt.com/luis-muriel/verletzungen/spieler/119228
  6. 6,0 6,1 6,2 http://www.transfermarkt.co.uk/luis-muriel/leistungsdaten/spieler/119228
  7. «Colombia - L. Muriel - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Scouting Report: Introducing Chelsea target Luis Muriel». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «Deportivo Cali - Envigado FC, Jul 12, 2009 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «Deportivo Cali - Cúcuta Deportivo, Mar 4, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  11. «Once Caldas - Deportivo Cali, Mar 7, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  12. «Deportivo Cali - Cortuluá, Apr 18, 2010 - Liga Águila I - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «'The Colombian Ronaldo' - Introducing Liverpool target Luis Muriel | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «Luis Muriel: Colombia's fallen star now taking Serie A by storm with Sampdoria». 2017 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «El colombiano Luis F. Muriel jugará en Udinese». ESPNdeportes.com (իսպաներեն). 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «El Granada ficha a los jugadores del Udinese Muriel y Siqueira - MARCA.com». www.marca.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  17. «Albacete Balompié - Granada CF, Sep 1, 2010 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  18. «Granada CF - Xerez CD, Oct 30, 2010 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  19. «Elche CF - Granada CF, Jan 16, 2011 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  20. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  21. «Granada promoted to La Liga». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  22. «US Palermo - US Lecce, Oct 27, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  23. «Romagna Centro Cesena FC - US Lecce, Nov 6, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  24. «SSC Napoli - US Lecce, Dec 3, 2011 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  25. «US Lecce - AS Roma, Apr 7, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  26. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «ACF Fiorentina - Udinese Calcio, Aug 25, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  28. «Fiorentina vs Udinese | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  29. «Atalanta BC - Udinese Calcio, Dec 22, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  30. 30,0 30,1 «Gran Gala del Calcio 2012 – Winners | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  31. «Parma Calcio 1913 - Udinese Calcio, Apr 14, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  32. «Inter Milan - Udinese Calcio, May 19, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  33. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  34. «NK Siroki Brijeg - Udinese Calcio, Aug 1, 2013 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  35. «US Sassuolo - Udinese Calcio, Oct 30, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  36. «Genoa CFC - Udinese Calcio, Feb 16, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  37. Jiang, Allan. «Luis Muriel: Colombian Ronaldo High Risk, High Reward for Sampdoria». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  38. «Sampdoria land Udinese duo Muriel and Coda». FourFourTwo (անգլերեն). 2015 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  39. «Udinese pull plug on Muriel, Coda moves to Sampdoria». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  40. «Chievo Verona - UC Sampdoria, Feb 15, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  41. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  42. «UC Sampdoria - Carpi FC 1909, Aug 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  43. «UC Sampdoria - Torino FC, Feb 3, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  44. «Sevilla strike deal for Luis Muriel». beIN SPORTS Australia (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  45. «Official: Sevilla sign Luis Muriel | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  46. «La Liga transfers: Luis Muriel completes Sevilla switch | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  47. «Sevilla sign striker Muriel for reported €20m». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  48. «Sevilla FC - RCD Espanyol Barcelona, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  49. «Liverpool FC - Sevilla FC, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  50. «Girona FC - Sevilla FC, Sep 17, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  51. «RCD Espanyol Barcelona - Sevilla FC, Jan 20, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  52. «Luis Muriel | Football Stats | Sevilla | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  53. «Sevilla FC - FC Barcelona, Apr 21, 2018 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  54. «Sevilla 0-5 Barcelona: Barca Win 30th Copa del Rey Final in Sensational Rout of Sevilla». 90min.com (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  55. «Sevilla 0-5 Barcelona» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  56. «FC Barcelona - Sevilla FC, Aug 12, 2018 - Supercopa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  57. «Barcelona beat Sevilla 2-1 to win Spanish Super Cup in Morocco» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  58. «Spanish Super Cup 2018: Barcelona 2-1 Sevilla match report». AS.com (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  59. «Sevilla FC - Akhisarspor, Oct 25, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  60. «Akhisarspor - Sevilla FC, Nov 8, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  61. «AGREEMENT FOR THE TRANSFER OF LUIS MURIEL TO ATALANTA». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  62. «ViolaChannel - Muriel joins Fiorentina». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  63. «SEVILLA FC AND FIORENTINA REACH LOAN AGREEMENT FOR LUIS MURIEL». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  64. «Transfer news: Fiorentina beat AC Milan to Sevilla's Luis Muriel | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  65. «Official: Muriel moves to Fiorentina | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  66. «Torino FC - ACF Fiorentina, Jan 13, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  67. «ACF Fiorentina - UC Sampdoria, Jan 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  68. «Quagliarella's late brace not enough for Samp in 3-3 draw». ESPN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  69. «ACF Fiorentina - AS Roma, Jan 30, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  70. «Fiorentina 7-1 Roma: Federico Chiesa scores a hat-trick as the Viola reach the Coppa Italia semi-finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  71. «ACF Fiorentina - Atalanta BC, Feb 27, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  72. «Fiorentina 3-3 Atalanta: Federico Chiesa stars on 100th appearance». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  73. «ACF Fiorentina - SS Lazio, Mar 10, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  74. «Luis Muriel | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  75. «Luis Muriel è dell'Atalanta». www.atalanta.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  76. «Official: Atalanta sign Muriel | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  77. «Atalanta sign Muriel: the details of the deal». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  78. «Official | Atalanta sign Luis Muriel | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  79. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  80. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Statistics - Players - Top goals - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  81. «Colombia U20 - France U20, Jul 31, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  82. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Matches - Colombia-France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  83. «Mexico U20 - Colombia U20, Aug 14, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  84. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Matches - Mexico-Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  85. «Ecuador - Colombia, Jun 10, 2012 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  86. «Guatemala - Colombia, Feb 7, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  87. «Colombia - Serbia, Aug 14, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  88. «Colombia hitting reset after Falcao news». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  89. «Colombia 2014 World Cup squad: the 23 chosen by José Pékerman». the Guardian (անգլերեն). 2014 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  90. Sport, Telegraph (2014 թ․ հունիսի 2). «Colombia World Cup 2014 squad» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  91. «Colombia 23 Men Team Squad for Copa America 2015». www.tsmplug.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  92. «2015 Copa America squad lists». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  93. «Argentina - Colombia, Jun 27, 2015 - Copa América 2015 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  94. Ames, Nick (2015 թ․ հունիսի 27). «Copa América quarter-final: Argentina beat Colombia 5-4 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  95. «Argentina vs. Colombia - Football Match Report - June 26, 2015 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  96. «Argentina vs Colombia Copa America 2015 LIVE». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  97. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  98. «Colombia name World Cup squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  99. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Luis MURIEL - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  100. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  101. «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  102. Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 3). «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  103. «Colombia vs. England - Football Match Report - July 3, 2018 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  104. «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  105. «James and Falcao head Colombia's Copa America squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  106. «James and Falcao head Colombia's Copa America squad». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  107. Huigen, Freek (2019 թ․ մայիսի 30). «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad». The Bogotá Post (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  108. «Argentina - Colombia, Jun 16, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  109. «Muriel out of Copa America | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  110. «Sevilla confirm Muriel will miss rest of Copa America». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հունիսի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  111. Rouse, Daniel. «Colombia's Muriel ruled out for remainder of Copa America». theScore.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  112. 112,0 112,1 «Luis Muriel». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  113. «The Toulon Tournament's most memorable moments : James Rodriguez fired Colombia to the title (13/16)». www.festival-foot-espoirs.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Մուրիել» հոդվածին։