Լագոդեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լագոդեխ
վրաց.՝ ლაგოდეხი
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԿախեթի մարզ
Առաջին հիշատակում8-րդ դար
Տվյալ կարգավիճակում1962 թվականից
ԲԾՄ435 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն5918 մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ354[1]
Փոստային դասիչ2700[2]
Լագոդեխ (Վրաստան)##
Լագոդեխ (Վրաստան)
Լագոդեխ (Կախեթի մարզ)##
Լագոդեխ (Կախեթի մարզ)

Լագոդեխ (վրաց.՝ ლაგოდეხი), քաղաք Վրաստանի Կախեթի մարզում, Ալազանի վտակ Լագոդեխ գետակի ափին, Թբիլիսի-Թելավ երկաթուղու ճյուղավորման վերջին կետը համարվող Ցնորիս Ծղալի կայարանից 38 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Մերձակայքում տարածվում է դեռևս 1912 թվականին կազմավորված, մոտավորապես 24 հազար հեկտար տարածք զբաղեցնող Լագոդեխի արգելոցը (հետագայում ստացել է ազգային պարկի կարգավիճակ)։ Բնակչությունը՝ 5700 մարդ (2023)[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում 8-րդ դարում էրիսմթավար Արչիլ 1-ինի կարգադրությամբ բերդ է կառուցվել և գյուղ հիմնվել։ 9-րդ դարի վերջերին-10-րդի սկզբներին բերդի մոտ՝ սարալանջին կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը հետագայում վանքի կարգավիճակ է ստացել։ 1890 թվականի դրությամբ քաղաքում գործելիս է եղել նաև հայ առաքելական եկեղեցի[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://silknet.com/?module=popup_content&language=ge&product_id=8&type_id=20&attr=city_indexes
  2. https://www.gpost.ge/?site-lang=ka&site-path=help/zipcodes/&group=3&letter=%E1%83%9A
  3. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
  4. Сборник статей и сообщеній газеты «Кавказ», касающихся дѣятельности на Кавказѣ Генерал-Адъютанта Княазя Александра Михайловича Донукова-Корсакова, Том 4 стр 90; 1890 г. [1]Կաղապար:Начало цитаты…въ Лагодехахъ существуетъ прекрасная, каменная армянская церковь для незначительная числа торговцевъ и очень удобная католическая — для ещё меньшаго числа нижихъ чиновъ католическаго исповеданияԿաղապար:Конец цитаты

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ազգային պարկի պաշտոնական կայքէջը».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  • Քաղաքի պաշտոնական կայքէջը
  • Авторский сайт о Лагодехи (История города, современность, новости. Сайт обновляется).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լագոդեխ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 467