Էթան
Էթան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Էթան |
Քիմիական բանաձև | C₂H₆ |
Ռացիոնալ բանաձև | |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | գազային |
Մոլային զանգված | 5,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Իոնիզացման էներգիա | 1,8E−18 ջոուլ[2] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −182,8 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 184,6 K[3] և −88,6 °C[2] °C |
Այրման ջերմաստիճան | 152 °C |
Ինքնաբռնկման ջերմաստիճան | 472 °C |
Գոյացան էնթալպիա | −83 820 ջոուլ մեկ մոլի համար[3] կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Կառուցվածք | |
Բյուրեղային կառուցվածք | մոլեկուլային |
Դիպոլ մոմենտ | 0 Կլ·մ[2] |
Դասակարգում | |
CAS համար | 74-84-0 |
PubChem | 6324 |
EINECS համար | 200-814-8 |
SMILES | CC |
ЕС | 200-814-8 |
RTECS | KH3800000 |
ChEBI | 6084 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Էթան (լատին․՝ Ethanum), (), օրգանական միացություն, ալկանների հոմոլոգիական շարքի երկրորդ անդամը։ Բնության մեջ հանդիպում է բնական գազի, նավթի և այլ նյութեր բաղադրության մեջ։ Մեթանի և պրոպանի համեմատ ավելի հրդեհավտանգ և պայթյունավտանգ է։ Ունի թմրացնող ազդեցություն, որը թուլացնում է արյան և ջրի լուծելիությունը։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթանը ստանդարտ պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է։ Մոլային զանգվածը՝ 30 գ/մոլ է։ Հեղուկանում է -182,81 °C-ում և անցնում է գազային վիճակի՝ -88,63 °C-ում։
Քիմիական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլեկուլային ֆորմուլն է (տարածականը՝ )։ Բնորոշ հատկությունն է հալոգենների հետ ընթացող ռեակցիան, որն ընթանում է ջրածնի տեղակալմամբ ազատ շղթայական ռադիկալային մեխանիզմով։ Էթանի ջերմային դեհիդրումից 550-650 °C ընկած հատվածում առաջանում է էթիլեն, իսկ 800 °C և ավելիի դեպքում՝ ացետիլեն (ստացվում է նաև բենզոլ )։ Անմիջական քլորացումից 300-450 °C ջերմաստիճաններում առաջանում է էթիլքլորիդ, նիտրացման ժամանակ՝ նիտրոէթան։
Ֆիզիոլոգիական ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանում է թույլ նարկոտիկ հատկություններով օժտված նյութ։
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերական ստացման եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերությունում ստանում են նավթից և բնական գազից, որում ըստ ծավալի այն կազմում է 10%։
Լաբորատոր ստացման եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաբորատորիայում ստանում են մեթիլհալոգենիդներից Վյուրցի եղանակով, նատրիումի ացետատի էլեկտրոլիզից Կոլբեի ռեակցիայի միջոցով, էթիլբրոմիդից Գրինյարի ռեակցիայի միջոցով, էթիլենի հիդրումից(պալադիում կատալիզատորի միջոցով) կամ ացետիլենի հիդրումից(նիկել կատալիզատորի միջոցով)։
Կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթանը հիմնականում օգտագործում են էթիլենի ստացման համար։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ Սատուրնի արբանյակ Տիտանի մակերեսային շերտերում ցածր ջերմաստիճանի պատճառով(-180 °C) գոյություն ունեն հեղուկ մեթան-էթանային խառնուրդի ամբողջ գետեր և լճեր։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тутурин Н. Н., Этан // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ETHANE
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Smith J. M., H.C. Van Ness, M.M. Abbott Introduction to Chemical Engineering Thermodynamics // J. Chem. Educ. — ACS, 1950. — Vol. 27, Iss. 10. — P. 789. — ISSN 0021-9584; 1938-1328 — doi:10.1021/ED027P584.3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 7)։ |