Հոմոլոգիական շարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոմոլոգիական շարքեր, օրգանական միացությունների խմբեր, որոնք ունեն քիմիական միանման հատկություններ և կառուցվածք, բայց տարբերվում են ածխաջրածնային ռադիկալի բաղադրության մեջ մտնող մեկ կամ մի քանի մեթիլենային խմբով։

Մեթիլենային խումբը կոչվում է հոմոլոգիական տարբերություն։

  • Մեթանը ,
  • էթանը ,
  • պրոպանը և այլն կազմում են ընդհանուր բանաձևով հագեցած ածխաջրածինների (ալկանների),
  • էթիլենը ,
  • պրոպիլենը ,
  • բութիլենը և այլն,

՝ մոլեկուլում մեկ կրկնակի կապով ընդհանուր բանաձևով չհագեցած ածխաջրածինների (ալկենների) հոմոլոգիական շարքեր։

Հայտնի են նաև հագեցած միատոմ սպիրտների, հագեցած միահիմն թթուների հոմոլոգիական շարքեր, համապատասխանաբար՝ և ընդհանուր բանաձևերով և այլն։

Հաճախ հոմոլոգիական շարքեր անվանում են ըստ շարքի առաջին անդամի (մեթանի հոմոլոգիական շարքեր, էթիլենի հոմոլոգիական շարքեր և այլն)։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր հոմոլոգիական շարքերի միացությունների (հատկապես միջին անդամների) համար բնորոշ է ֆիզիկական որոշ հատկությունների համեմատաբար օրինաչափ փոփոխություն։ Այսպես, հոմոլոգիական շարքերի միջին մասում հարևան անդամների (չճյուղավորված շղթայով միացությունների համար) եռման ջերմաստիճանների տարբերությունը մոտավորապես 20-25 °C է (հոմոլոգիական շարքերի բարձր անդամների մոտ այդ մեծությունն աստիճանաբար նվազում է)։ Օրինակ, ուղիղ շղթայով սպիրտները՝

  • նպրոպիլսպիրտը՝ ,
  • նբուտիլսպիրտը՝ ,
  • նամիլսպիրտը՝ ,
  • նհեքսիլսպիրտը՝ ,

եռում են համապատասխանաբար՝ 97, 4, 117, 7, 137, 8 և 157, 2 °C-ում։ Հոմոլոգիական տարբերության հետ կապված բաղադրության փոփոխությանը համապատասխանում է նաև մոլեկուլային ծավալի (մոտ 22), այրման ջերմության (150-160 կկալ), մոլեկուլային ռեֆրակցիայի (4, 6) հաստատուն աճ։

Իզոլոգիական շարքեր իրենց հասկացությամբ հոմոլոգիական շարքերին մոտ են իզոլոգիական և գենետիկական շարքերը։ Իզոլոգիական շարքերը հավասար թվով ածխածնի ատոմներ և ֆունկցիոնալ խմբեր պարունակող միացությունների խմբեր են, որոնք տարբերվում են իրենց չհագեցվածության աստիճանով։

Օրինակ՝ էթանի իզոլոգիական շարքը կազմում են՝

  • էթանը ,
  • էթիլենը ,
  • ացետիլենը ։

Իզոլոգիական շարքեր են առաջացնում նաև ալիցիկլիկ և հեաերոցիկլիկ միացությունները, օրինակ՝ ցիկլոհեքսենը, ցիկլոհեքսադիենը, բենզոլը։

Գենետիկական շարքերը հավասար թվով ածխածնի ատոմներ պարունակող օրգանական միացությունների խմբեր են, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ խմբեր։

Օրինակ, էթանի գենետիկական շարքը կազմում են՝

  • էթանը ,
  • էթիլքլորիդը ,
  • էթիլսպիրտը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 540 CC-BY-SA-icon-80x15.png