Jump to content

Զվարթնոց միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զվարթնոց միջազգային օդանավակայան


Զվարթնոց միջազգային օդանավակայանը

IATA: EVN – ԻԿԱՕ: UDYZ
EVN (Հայաստան)##
EVN (Հայաստան)
EVN
Օդանավակայանի գտնվելու վայրը
Ամփոփում
Օդակայանի տեսակ Քաղաքացիական
Սեփականատեր «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ
Ծառայում է Երևան
Տեղագրություն Զվարթնոց, Հայաստան Հայաստան
Բարձրացում ԲԾՄ 2 838 ֆտ / 865 մ
Կոորդինատներ 40°08′58″ հս․. լ. 44°23′54″ ավ. ե.HGЯO
Մակերես 9,9 հա
Տեղական ժամանակ UTC +4
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք zvartnots.am
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
մ ֆտ
09/27 3849x56 12629x184 Ասֆալտ/Բետոն
Վիճակագրություն (2023)
Ճամփորդների թիվը 5.330.314 [1]
Օդանավակայանին նոր վերջնակայանը
Զվարթնոց միջազգային օդանավակայանը ՀՀ փոստային նամականիշի վրա

Զվարթնոց միջազգային օդանավակայան, Հայաստանի ամենամեծ օդանավակայանը։ Գտնվում է Զվարթնոցից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք Երևանից 10 կմ դեպի արևմուտք։

Տեղակայման հանգույց է հանդիսանում Հայկական ավիաուղիներ, Armenia Airways, Էյր Դիլիջանս, FlyOne Armenia և Շիրակ Ավիա ավիաընկերությունների համար:

Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել է դեռևս Անտոն Քոչինյանի օրոք։ Մրցույթին ներկայացված երեք նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել։ ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ընտրվելուց հետո Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց երեք նախագծերից ստեղծել մեկը՝ վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը[2]։

Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է.

Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում՝ ճարտարապետությունը, առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը։ Բայց այն, ինչ այժմ կառուցվել է ամբողջական նախագիծը չէ։ Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է[2]:

Օդանավակայանի առաջին հերթը ապահովելու էր ներքին՝ միութենական չվերթները, իսկ երկրորդը՝ արտաքին միջազգային չվերթները։

«Զվարթնոց» օդանավակայանի կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով։ Խորհրդային Միությունում՝ այդ շրջանում, Զվարթնոց օդանավակայանի նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները։

«Զվարթնոց» օդանավակայանի ստեղծագործական խումբը՝ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շխիյանը, Լևոն Չերքեզյանը, Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը, 1985 թ. արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի[3]։

Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամկետում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին[3]։ Այն ժամանակ ընդունում էր միայն ներքին՝ ԽՍՀՄ-ի մեջ կատարվող չվերթեր։ 1985-ին ICAO-ն շնորհեց օդանավակայանին 2-րդ կարգ։ Նոր վերջնակայաններ (տերմինալներ) բացվել են 1998-ին՝ Բեռնային համալիրը, իսկ 2007-ին՝ Նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2002 թվականի հուլիսին Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվեց պայմանագիր, ըստ որի Զվարթնոց միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությանը 30 տարի ժամկետով։

2011 թվականին օդանավակայանում բացվել է ուղևորների նոր տերմինալ 34 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով՝ մեկնում և ժամանում սրահներով, գրանցման հարթակներով, VIP սրահներով և կայանատեղիով[4]։ 2019 թվականին «Զվարթնոցը» ռեկորդ է սահմանել տարվա ընթացքում սպասարկված ուղևորների թվով՝ ավելի քան 3 մլն մարդ։ 2022 թվականին օդանավակայանը սպասարկել է ավելի քան 3,5 մլն ուղևոր[5]։ Իսկ 2023 թվականին սպասարկել է ավելի քան 5,5 մլն ուղևորի:

Ավիաուղիներ և ուղղություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերություն Նպատակակետ
Aegean Airlines Աթենք
Սեզոնային չարթեր: Լառնակա, Սալոնիկ[6]
Աէրոֆլոտ Մոսկվա - Շերեմետևո, Սանկտ Պետերբուրգ, Սոչի - Ադլեր, Եկատերինբուրգ
Air Arabia Շարջա
Air Cairo Կահիրե[7], Շարմ էլ Շեյխ, Հուրգադա
Air France Փարիզ - Շառլ դը Գոլ
Air Montenegro Սեզոնային չարթեր: Պոդգորիցա[8]
airBaltic Սեզոնային: Ռիգա
Armenia Airways Թեհրան
Armenian Airlines Կազան (Օգոստոսի 9-ից)[9], Միներալնիե Վոդի[10], Մոսկվա - Շերեմետևո, Սոչի - Ադլեր, Ուֆա[11]
Սեզոնային: Բաթումի[12]
ASA Jet Թավրիզ
Austrian Airlines Վիեննա
Ազիմուտ Կալուգա, Միներալնիե Վոդի, Մոսկվա - Վնուկովո, Սոչի - Ադլեր[13], Ուֆա
Բելավիա Մինսկ
Brussels Airlines Բրյուսել
Bulgaria Air Սեզոնային չարթեր: Բուրգաս
Caspian Airlines Թեհրան
Cham Wings Airlines Հալեպ
China Southern Airlines Ուրումչի (Սեպտեմբերի 3-ից)[14]
Condor Սեզոնային: Ֆրանկֆուրտ
Eurowings Բեռլին[15], Դյուսելդորֆ[16]
Սեզոնային: Քյոլնի/Բոնի[17]
FitsAir Սեզոնային չարթեր: Կոլոմբո - Բանդարանաիկե[18], Մալե
Flydubai Դուբայ
FlyEgypt Սեզոնային: Հուրգադա[19], Շարմ էլ Շեյխ
FlyOne Armenia Քիշնև, Դյուսելդորֆ, Ստամբուլ, Լառնակա[20], Միլան - Մալպենսա, Միներալնիե Վոդի, Մոսկվա - Դոմոդեդովո, Մոսկվա - Վնուկովո, Նիցցա,Փարիզ - Շառլ դը Գոլ, Սանկտ Պետերբուրգ, Սոչի - Ադլեր, Թբիլիսի, Թել Ավիվ, Թեհրան
Սեզոնային: Բարսելոնա, Հուրգադա, Շարմ էլ Շեյխ[21], Տիվատ
Georgian Airways Թբիլիսի[22]
Iran Airtour Թեհրան
Iran Aseman Airlines Թեհրան
LOT Airlines Վարշավա
Lufthansa Ֆրանկֆուրտ[23]
Middle East Airlines Բեյրութ
Nouvelair Սեզոնային չարթեր: Մոնաստիր
ՆովԷյր Կապան[24]
Pegasus Airlines Ստամբուլ - Սաբիհա Գյոքչեն
Qatar Airways Դոհա
Qeshm Air Թեհրան
Red Wings Airlines Չելյաբինսկ, Կազան, Միներալնիե Վոդի, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սոչի - Ադլեր
Rossiya Airlines Միներալնիե Վոդի, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սոչի - Ադլեր[25], Վոլգոգրադ[26]
S7 Airlines Նովոսիբիրսկ[27]
SCAT Airlines Ակտաու[28]
Sepehran Airlines Թեհրան[29]
Shirak Avia Մոսկվա - Շերեմետևո, Մոսկվա - Վնուկովո[30], Նիժնի Նովգորոդ, Պերմ, Սարատով[31], Ուֆա
Սեզոնային: Մալե[32], Օրենբուրգ [33]
Transavia Փարիզ-Օռլի[34]
Սեզոնային: Լիոն[35],Մարսել
UR Airlines Սեզոնային: Էրբիլ, Բաղդադ
Ural Airlines Մոսկվա - Դոմոդեդովո[36], Եկատերինբուրգ
Utair Մոսկվա - Վնուկովո, Սուրգուտ, Տյումեն[37]
Wizz Air Աբու Դաբի[38][39], Բուդապեշտ[40], Դորտմունդ,[41], Լառնակա[42], Միլան - Մալպենսա[43], Հռոմ -Ֆիումչինո[44], Սոֆիա[41], Վենետիկ[45], Վիեննա[46]

Բեռնափոխադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերություն Ուղղություն
ASL Airlines Լիեժ
Lufthansa Cargo Ֆրանկֆուրտ
Hayways (Հայվեյզ)

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

See source Wikidata query and sources.


Նոր մասնաշենք
Հին մասնաշենք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://hetq.am/hy/article/164838
  2. 2,0 2,1 Կաթիլներ մեծ ծովից, Երևան, 2007 թ.
  3. 3,0 3,1 Կարեն Բալյան, «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան», Tatlin, 2012
  4. «Зал прибытия нового терминала ереванского аэропорта «Звартноц» сдан в среду в эксплуатацию» (ռուսերեն). Информационное агентство АРКА — новость. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  5. «Ереванский аэропорт "Звартноц" побил рекорд по числу пассажиров в 2022 г.» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  6. «Չարթերային չվերթեր 2024 - Sputnik Travel».
  7. «Air Cairo Adds Yerevan Service From June 2024». AeroRoutes (կանադական անգլերեն). 27 March 2024. Վերցված է 27 March 2024-ին.
  8. «Air Montenegro to run regular Armenia charters». exyuaviation.com. 21 February 2022.
  9. Liu, Jim (17 July 2024). «Armenian Airlines Plans Kazan August 2024 Launch». AeroRoutes (կանադական անգլերեն). Վերցված է 17 July 2024-ին.
  10. «Armenian Airlines Adds Mineralnye Vody From Dec 2023». AeroRoutes (կանադական անգլերեն). 23 November 2023. Վերցված է 23 November 2023-ին.
  11. «Armenian Airlines starts direct flights Yerevan ↔ Ufa». armenianairlines.am. Armenian Airlines. Վերցված է 8 July 2024-ին.
  12. «Armenian Airlines будет совершать рейсы между Ереваном и Батуми». Travel.ru (ռուսերեն). 5 March 2024. Վերցված է 6 March 2024-ին.
  13. «Azimuth Expands Sochi Network in NS24». AeroRoutes (կանադական անգլերեն). 2 April 2024. Վերցված է 2 April 2024-ին.
  14. Liu, Jim (8 July 2024). «China Southern Adds Yerevan Service From Sep 2024». AeroRoutes (կանադական անգլերեն). Վերցված է 8 July 2024-ին.
  15. «Ab Mai 2024 gibt es einen Direktenflug aus Berlin nach Jerewan». germany.mfa.am. 27 October 2023.
  16. «Eurowings with new destinations from Düsseldorf, Hamburg and Stuttgart». 16 February 2023.
  17. «Eurowings-ն առաջին անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան». zvartnots.aero.
  18. «Գործարկվել են Շրի Լանկայի «FitsAir» ավիաընկերության Կոլոմբո - Երևան - Կոլոմբո երթուղով չվերթերը».
  19. Liu, Jim (5 June 2024). «FlyEgypt Adds Hurghada – Yerevan From June 2024». AeroRoutes (կանադական անգլերեն). Վերցված է 5 June 2024-ին.
  20. «FLYONE | Cheap flights from Chisinau and Yerevan». flyone.eu.
  21. «Նոր օդանավ, հինգ նոր ուղղություն. Fly One Armenia ավիաընկերությունն ընդլայնում է աշխարհագրությունը». armenpress.am.
  22. «Georgian Airways Flights to Yerevan from EUR 79.41».
  23. «Lufthansa enters Armenian market». armradio.am. 15 July 2021.
  24. «Տրվել է Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերի մեկնարկը».
  25. «Aeroflot launches international network from Sochi, Russia». 26 March 2022.
  26. «Aeroflot adds Volgograd - Yerevan service from late-July 2022». AeroRoutes. 14 July 2022. Վերցված է 15 July 2022-ին.
  27. «S7 Airlines Increases Novosibirsk – Yerevan Flights in 3Q23». AeroRoutes (կանադական անգլերեն). 28 June 2023. Վերցված է 28 June 2023-ին.
  28. «"SCAT" air company will start operating flights Aktau-Yerevan - Aktau - Zvartnots».
  29. «Tehran-Yerevan Sepehran flights launched». 27 August 2023.
  30. Aviation (չաշխատող հղում)
  31. «Shirak Avia Expands Russia Network in 4Q22». Aeroroutes (բրիտանական անգլերեն). 29 November 2022. Վերցված է 29 November 2022-ին.
  32. Liu, Jim (2 July 2024). «Shirak Avia NS24 Armenia – Maldives Operations». AeroRoutes (կանադական անգլերեն). Վերցված է 3 July 2024-ին.
  33. «Shirak Avia Resumes Orenburg Service From July 2024». AeroRoutes. 2 July 2024. Վերցված է 3 July 2024-ին.
  34. «Transavia Launches Paris-Yerevan Roundtrip Flights». 31 March 2022.
  35. «Transavia ouvre trois nouvelles lignes depuis Lyon Saint-Exupéry». 7 December 2023.
  36. «Ural Airlines Resumes Moscow – Yerevan Service From Nov 2023». AeroRoutes (կանադական անգլերեն). 4 October 2023. Վերցված է 5 October 2023-ին.
  37. «Direct flights between Yerevan and Siberian Tyumen to start November 20». Արխիվացված է օրիգինալից 5 November 2021-ին.
  38. Liu, Jim (12 July 2020). «Wizz Air Abu Dhabi schedules October 2020 launch». Routesonline.
  39. Liu, Jim. «Wizz Air Abu Dhabi moves service launch to mid-Nov 2020». Routesonline. Վերցված է 26 September 2020-ին.
  40. «BREAKING: Hungarian Wizz Air launches six new flights from Budapest! - UPDATED - Daily News Hungary». 28 February 2024.
  41. 41,0 41,1 «Wizz Air to launch flights from Yerevan to Dortmund, Sofia, Katowice and Prague».
  42. «Wizz Air to start operating flights on Yerevan- Larnaca -Yerevan route».
  43. «WIZZ AIR annuncia 3 nuove rotte dall'Italia. La Napoli-Abu Dhabi e Milano-Marsa Alam/Yerevan». 15 September 2022.
  44. «Stamattina conferenza-stampa Wizz Air a Roma». 17 November 2021.
  45. «Wizz Air to start Venice-Yerevan flights».
  46. «Wizz Air expands into Armenia with two new routes». reuters.com. 16 December 2019.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվարթնոց միջազգային օդանավակայան» հոդվածին։