Բրյուսելի օդանավակայան
Բրյուսելի օդանավակայան, գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելից 12 կմ. դեպի հյուսիս-արևելք[1]: 2015 թվականին սպասարկել է 23 մլն. ուղևորի՝ դառնալով Եվրոպայում 21-րդ գերբեռնված օդանավակայանը: Մի մասը գտնվում է Մաշլենի մունիցիպալիտետի Զավենտեմ, մյուսն էլ՝ Դիեգեմ հատվածներում, իսկ մյուսն էլ՝ Բելգիայի Ֆլամանդական շրջանի Ստենոկերզել հատվածում: Այս տարածքում գործում են 260 ընկերություն, ուր աշխատում են 20,000 հոգի:
2016 թվականի մարտի 22-ին տեղի ունեցած երկու ահաբեկչությունների պատճառով օդանավակայանը չգործեց մինչև նույն տարվա ապրիլի 3-ը, ինչը տնտեսական մեծ վնաս հասցրեց նրան:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուսելի օդանավակայանի պատմությունը թվագրվում է վաղ 1940-ականներից, երբ գերմանական օկուպացիոն ուժերն առգրավեցին 600 հեկտար գյուղատնտեսական հողատարածք, որը որպես ռեզերվային փոքր օդանավակայան էր ծառայում: Երրորդ ռայխի Լուֆթվաֆեն կամ Ռազմաօդային ուժերն այստեղ կառուցեցին 3 թռիչքուղի Մելսբրոկ մունիցիպալիտետի տարածքում:
1944 թվականի սեպտեմբերի 3-ին հաջորդած ազատագրումից հետո այս ենթակառուցվածքն անցավ բրիտանացիների ձեռքը: Չորս տարի անց կառուցվեց նոր տերմինալի շենքը, երկարացվեցին թռիչքուղիները: 1955 թվականին կառուցվեց մայրաքաղաքն օդանակավայանին կապող երկաթգիծը, որի պաշտոնական բացումը եղավ մայիսի 15-ին: 1956 թվականին կառուցվեց 2300 մ. երկարությամբ նոր թռիչքուղի, իսկ Բելգիայի կառավարությունը որոշեց նոր օդանավակայան կառուցել Զավենտեմ մունիցիպալիտետի տարածքում, որը հանդիսավոր բացվեց 1958 թվականի հուլիսի 5-ին:
1960-ականներից սկսած զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
1960-1970-ական թվականներից մեկնարկեց առևտրային ավիացիայի բուռն զարգացումը: 1976 թվականին կառուցվեց նոր կարգո տերմինալ: 1994 թվականին կառուցվեց նոր տերմինալ: 2005 թվականին Օդային տրանսպորտի միջազգային միությունը Բրյուսելի օդանավակայանին շնորհեց «Եվրոպայի լավագույն օդանավակայան» տիտղոսը՝ հիմք ընդունելով 100,000 ուղևորների շրջանում անցկացրած հարցումները: 2007 թվականին օդանավակայանը սպասարկեց 17,8 մլն. ուղևորի, իսկ կարգո ծառայության ծավալները հասան 780,000 տոննայի: 2009 թվականին թռիչքի մասին ծանուցման մեխանիկական տախտակները փոխարինվեցին էլեկտրոնայիններով[2]: Ոչ պաշտոնական հետազոտությունների համաձայն՝ Բրյուսելի օդանավակայանն ունի աղմուկի ու աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշները Եվրոպայի 30 օդանավակայանների շարքում[3]:
2016 թվականի Բրյուսելյան ահաբեկչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտի 22-ին, տեղական ժամանակով առավոտյան 07:58-ին[4] Բրյուսելում պայթյուններ որոտացին, որոնցից մեկն Ամերիքըն Էյրլայնսի ու Բրյուսելս Էյրլայնսի գրանցման վայրերում, իսկ մյուսը՝ Սթարբաքս սուրճի խանութի մոտ: Երրորդ ռումբը գտնվեց օդանավակայանում ու սակրավորների օգնությամբ հեռացվեց օդանավակայանի տարածքից՝ պայթեցվելով անվտանգ վայրում: Այս դեպքերից հետո օդանավակայանը փակ մնաց մինչ ապրիլի 3-ն ու հետո վերաբացվեց և աշխատում էր իր կարողության 20 % ծավալով միայն[5] It has since returned to full operations, with a record of 90,000 passengers on 29 July 2016.[6]:
Գետնյա տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուսելի օդանավակայան կարելի է հասնել ավտոմեքենայով՝ թիվ Ա201 մայրուղով, որը միանում է Բրյուսելի Թագավորական ճանապարհին: Այստեղից էլ կարելի է ուղղություն վերցնել դեպի Բրյուսելի հիմնական մայրուղիներ: Մասնավոր ընկերություններն օդանավակայանի տարածքում առաջարկում են շուրջ 10,600 կայանատեղիներ: Նաև գործում է Շելի մեկ գազալցակայան: Գործում են նաև մեքենաների վարձույթի Յիրոփքար, Հերց, Սիքսթ ու Ֆրիֆթի ընկերությունների գրասենյակները: Ա և Բ հարթակներից Դը Լին ընկերությունը մատուցում է ավտոբուսով ուղևորափոխադրման ծառայություններ դեպի Ֆլանդրիա երկրամասի տարբեր քաղաքներ: Գ հարթակից թիվ 21-րդ երկաթգծով կարելի է հասնել Բրյուսել: Իսկ Ե հարթակն օգտագործում են օդանավակայան-հյուրանոց և հակառակը կանոնավոր ուղևորափոխադրումների համար: ժամանումների սրահի դիմացից միշտ կարելի է տաքսի պատվիրել: Օդանավակայանից մայրաքաղաք ուղևորափոխադրումն արժե առհասարակ 45 եվրո:
Երկաթգիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուսելի օդանավակայանի երկաթգծի կայարանը գտնվում է անմիջապես կառույցի տակ՝ -1 հարկում կամ մակարդակում: Գործում են Անտվերպեն, Բրյուսել, Դը Պան, Գենտ, Հասելտ, Լանդեն, Լյովեն, Մեշլեն, Նիվել ու Քեվի տանող ուղիղ գնացքներ: Ժամը մեկ չորս գնացք են մեկնում դեպի Բրյուսելի հարավային երկաթգծի կայարան:
Տրամվայ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուսելի տրանսպորտային լիցքաթափման նպատակով Դը Լին ռեգիոնալ տրանսպորտային ընկերությունը զարկ տվեց Բրաբաննեթ նախագծին[7]: Վերջինիս երկու գծերը կանգառներ կունենան Բրյուսելի օդանավակայանում.
- Օդավանակայանի տրամվայը, որն իրար կկապի Բրյուսելի օդանավակայանն ու Հյուսիսային Բրյուսելի երկաթգծի կայարանը, և
- Օղակային տրամվայը, որը կշարունակի վերոնշյալ կայարանի հյուսիսային մասն ու Բրյուսելի մի քանի ծայրամասերը կկապի օդանավակայանի հետ:
Այս նախագիծը պլանավորում են ավարտին հասցնել մինչև 2020 թվականը:
Հեծանիվ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրյուսելի օդանավակայանն ունի առանձնացված ճանապարհ հեծանվորդների ու հետիոտների համար: Կա նաև հեծանվի կայանատեղի: Մինչ 2018 թվականը պետք է գործի Բրյուսելն ու Լյովենն[8] իրար կապող Հեծանվային մայրուղի, որը կնպաստի հեծանվորդ աշխատողների թվի աճին, որն այսօր 1% է կազմում[9]:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.brusselsairport.be/en
- ↑ «Brussels Airport vervangt borden met vluchtinformatie»։ HLN
- ↑ «L’aéroport de Bruxelles est le plus polluant»։ lesoir.be
- ↑ Lizzie Dearden (մարտի 22, 2016)։ «Isis claims responsibility for Brussels attacks»։ The Independent
- ↑ John Martens (ապրիլի 3, 2016)։ «Brussels Reconnects With NYC, Africa as Airport Shifts Gear»։ Bloomberg.com
- ↑ «Record day at Brussels Airport with 90,000 passengers expected»։ Վերցված է օգոստոսի 4, 2016
- ↑ «Brabantnet»։ Վերցված է հունիսի 2, 2015
- ↑ «Luchthaven Zaventem krijgt fietsverbinding»
- ↑ «Brussels Airport Website: New fast cycle route to Brussels Airport»